Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«ՀՈՒՅՍ» Գյումրիի շենացման ծրագրի վերաբերյալ Վահան Գոլոլեանի մեկնաբանությունները (video) 2015-02-25   1215     

«ՀՈՒՅՍ» Գյումրիի շենացման ծրագրի վերաբերյալ Վահան Գոլոլեանի մեկնաբանությունները (video) Հարցազրույց Լոս Անջելեսում տեղի ունեցած «Նորարար Հայաստան» միջոցառման ժամանակ

«ՀՈՒՅՍ» Գյումրիի շենացման ծրագրի նախաձեռնող՝ Տորոնտոյի «Գոլոլեան Հիմնադրամի» նախագահ և «Մոզաիկ Ինստիտուտի» հիմնադիր Վահան Գոլոլեանը Լոս Անջելեսում տեղի ունեցած «Նորարար Հայաստան» միջոցառման ժամանակ զրուցել է CIVILNET լրատվականի հետ և ներկայացրել է Գյումրիի շենացման նոր ծրագրի տեսլականը

2015թ. Փետրվարի 21-ին Կալիֆորնիայի հարավային համալսարանում տեղի ունեցած «Նորարար Հայաստան» միջոցառումը համախմբել էր Հայաստանի զարգացման հեռանկարով հետաքրքրված մի խումբ մարդկանց:

«Հայաստանին անհանգստացնող ամենակարևոր հարցերից մեկը արտագաղթի հիմնախնդիրն է: Անձնապես ես նույնպես մտահոգված եմ այդ խնդրով, և մի քանի տարի առաջ մոտեցել եմ Հայաստանի երկու համալսարանների և երկու հետազոտական խմբերի՝ առաջարկով, որպեսզի Հայաստանում տեղում գիտական հետազոտություն իրականացվի արտագաղթի պատճառների վերաբերյալ», նշել է Վահան Գոլելանը՝ միևնույն ժամանակ կարևորելով այն փաստը, որ անհրաժեշտ էր հայաստանաբնակ հայերի կողմից գիտական մոտեցումներով հետազոտություն կատարել, որպեսզի աշխարհասփյուռ հայերը հենց ներսից տեղեկատվություն ստանան Հայաստանին անհանգստացնող արտագաղթի հիմնախնդրի վերաբերյալ:

«Հայաստանից Սլավոնական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և երկու հետազոտական խմբերի աշխատանքի արդյունքում հրապարակվեց լայնածավալ մի զեկույց, որը տեղադրված է www.depop.am կայքում, որը գիտական մոտեցման արդյունքում մատնացույց է անում Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառները: Դրանցից են կոռուպցիան, հույսի պակասը, աշխատատեղերի պակասը, զարգացման հնարավորությունների պակասը և, որ ամենակարևորն է, այնպիսի ինստիտուտների պակասը, որոնք կարող էին ապահովել անկախ դատական համակարգի գործունեություն, ժողովրդավար կառավարում, որոնք թույլ կտային շարքային քաղաքացիներին մասնակցել կառավարման գործընթացին: Եթե բնակչության տաս տոկոսը լավ է ապրում, սակայն իննսուն տոկոսը վատ է ապրում, դա ինքնին լավ երևույթ չէ, և այսպես շարունակել չի կարելի», ասաց Հայաստանից արտագաղթի հիմնախնդիրների ուսումնասիրության աշխատանքները հովանավորած «Գոլոլեան Հիմնադրամի» նախագահ Վահան Գոլոլեանը, և շեշտեց նաև այս հիմնախնդրում կոռուպցիայի որոշիչ դերի կարևորությունը:

Արտագաղթի վերաբերյալ հետազոտությունը հայկական սփյուռքի տարբեր համայնքներում ներկայացնելուց և տեղեկատվության մակարդակը բարձրացնելուց հետո, միջոցառումների բազում մասնակիցներ հարց են ուղղել կազմակերպիչներին, թե արդյո՞ք այդ հետազոտությունը մնալու է որպես հետազոտություն, թե՞ կան կոնկրետ առաջարկներ կամ կոնկրետ աշխատանք:

«Մեզ հարցրեցին, թե իսկ մենք ի՞նչ ենք անում այդ գործընթացը կանխելու համար: Ասացին, թե ինչպե՞ս մարդիկ չթողնեն, չհեռանան. Գյումրիին նայե՛ք, տեսե՛ք, որ երկրաշարժից քառորդ դար անց չորս հազար հինգ հարյուր ընտանիք դեռևս ժամանակավոր կացարաններում են ապրում: Ես ինքս այցելել եմ Գյումրի, և իմ աչքով եմ տեսել, թե այնտեղ ինչ իրավիճակ է: Մենք որոշեցինք, որ մեր ջանքերը վերափոխենք դրական զարգացման ծրագրի, և որոշեցինք, որ Գյումրիի շենացման ծրագիր հիմնենք», նշեց Վահան Գոլելեանը:

Մինչ այժմ բազում աշխատանքներ են կատարվել, հետազոտություններ և զարգացման ծրագրեր են կազմվել, սակայն կարիք կա այդ ամբողջը համախմբելու, և գիտական նոր մոտեցում ցուցաբերելու արդյունքում զարգացման համապարփակ ծրագիր ստեղծելու: Գյումրիի զարգացման ուղղությունները ներառելու են ինչպես նախկին տնտեսական հզորությունների վերականգնումը, օրինակ՝ բրդի արտադրությունը, այնպես էլ քաղաքաշինության, աշխատատեղերի ստեղծման և տնտեսական զարգացման աշխատանքներ:

«Ես ինքս առաջին փուլի մեկնարկի համար կատարել եմ նվիրատվություն, ինչպես նաև ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանն է նվիրատվություն անելու և այս ծրագրին աջակցելու ցանկություն հայտնել: Նպատակ ունենք զարգացնել նաև ավանդական արդյունաբերական ճյուղերը, որոնք ժամանակին բարձր ցուցանիշներ էին արձանագրում: Դրական հանգամանքներից մեկն էլ այն է, որ Գյումրիի այսօրվա քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց մեր նախաձեռնությունը, և, որպես շատ լավ անձնավորություն, անձնական և ի պաշտոնե համագործակցության ցանկություն հայտնեց: Քաղաքային իշխանությունների հետ նույնպես սերտորեն համագործակցելու ենք», ասաց «Գոլոլեան հիմնադրամի» նախագահը, և տեղեկացրեց, որ ակնկալում են ևս երեք նվիրատու կազմակերպությունների ներգրավել Գյումրիի շենացման ծրագրի առաջին փուլի աշխատանքներում:

Գյումրիի շենացման ծրագրի առաջիկա քայլն է լինելու շուրջ մեկ տարվա աշխատանքի արդյունքում ստեղծել Շիրակի մարզի և Գյումրիի բազմակողմանի զարգացման երկարաժամկետ ծրագիր, որի հիման վրա կներգրավվեն միջոցներ և կսկսվեն Գյումրիի և Շիրակի մարզի շենացման բուն աշխատաքները:

depop.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: