Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Սամվել Բալասանյանը օգնություն է խնդրել Ֆելիքս Ցոլակյանից ու ԱԺ պատգամավորներից 2015-02-12   1161     

Սամվել Բալասանյանը օգնություն է խնդրել Ֆելիքս Ցոլակյանից ու ԱԺ պատգամավորներից
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր դիմել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին ու մեկ տասնյակից ավելի պատգամավորների, հիմնականում ծնունդով շիրակցիների՝ խնդրելով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ու աջակցել Գյումրիին նոր կարգավիճակ շնորհելուն: Այս թեմայով քաղաքապետի, մարզպետի ու պատգամավորների առաջին հանդիպումը տեղի է ունենալու ամսի 27-ին: Aravot.am-ին այս մասին տեղեկացրեց քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը:
Քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն (լուսանկարում) էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. « Մեր ամբողջ նախակրթարանները, մշակույթի ցանցը, սպորտդպրոցները եւ քաղաքապետարանի ապարատը, բոլորը միասին 500-700 միլիոն դրամ հետ ենք ուղարկում պետական բյուջե՝ եկամտահարկի տեսքով: Բացի դրանից, մենք ասենք շինարարություն ենք անում, չէ՞, շինարարը նախահաշիվը կազմում է եւ ներկայացնում է մեզ վճարման: Փոսային նորոգումը, ասենք՝ մեկ քառակուսին արժե 10 հազար դրամ, պիտի պարտադիր ավելացված արժեքի հարկը գումարես, նոր փոխանցես էդ շինարարին: Այսինքն` այդ ավելացված արժեքի հարկը պետական բյուջեի մասնաբաժինն է, գիտեք, չէ,՞ մեզանից է դուրս գալիս: Մեր պատվիրած աշխատավարձի դիմաց ծառայություն են մատուցում մեզ, մենք պարտադիր պետք է ավելացված արժեքի հարկը վճարենք, որպեսզի մարդն էլ ինքը փոխանցի հարկային տեսչություն պետական բյուջեի հաշվին: Եվ մեր առաջարկությունն է, մեր ուղերձն է, մեր խնդրանքն է , անհնար է 3 միլիարդով այս հսկայական քաղաքը պահել:
Թող կառավարությունը մեր քաղաքից գնացող, մեր աշխատավարձից գանձվող եկամտահարկը թողնի մեր տեղական բյուջեին: Սա կլինի խիստ արդարացի: Մենք ստանում ենք 1 միլիարդ 800 միլիոն դոտացիա պետական բյուջեից , դրա գոնե 40 տոկոսը հետ ենք ուղարկում պետական բյուջե՝ եկամտահարկի եւ ավելացված արժեքի տեսքով»: Գյումրու գլխավոր ֆինանսիստը նշում է, որ այս գումարով քաղաք պահել հնարավոր չէ, ոչ միայն աշխատավարձերն են շատ ցածր, այլ չեն կարողանում կատարել վերանորոգման աշխատանքներ: Լենա Ջիլավյանը նեղվում է, որ Երեւանի ասֆալտապատած փողոցները քանդում ու նորից ասֆալտապատում են, իսկ խեղճուկրակ գյումրեցիները դողում են անգամ մի «բահ ասֆալտի» վրա: Դրանք հավաքում, տանում են, Ջրմուղի կողմից քանդված երկրորդական փողոցների փոսերն են լցնում:

Սամվել Բալասանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ գրված է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, ավելի քան 26 տարի է անցել 88-ի աղետից, երբ մեր ծաղկուն քաղաքը լրջագույն խնդիրների բախվեց՝ կորցնելով իր տնտեսական ներուժի եւ բնակֆոնդի մեծ մասը: Խնդիրներ, որոնք առ այսօր լուծված չեն՝ չնայած իրականացված բազմաթիվ պետական եւ բարեգործական ծրագրերին: Գյումրիում ներկայումս կա ավելի քան 3520 տնակ, որոնցից 2970-ը բնակեցված է, ավելի քան 9000 մեր համաքաղաքացի դեռեւս ապրում է անմարդկային պայմաններում՝ առանց նորմալ ջերմության ու անգամ լողանալու հնարավորությունների: Գյումրիում կա 88 վթարային շենք, որոնցում բնակվում է մոտ 1000 ընտանիք: Գյումրու փողոցների մոտ 70 տոկոսը քանդված կամ կիսաքանդ վիճակում են: Գործազրկության եւ աղքատության ցուցանիշները մեր քաղաքում գտնվում են անհանգստացնող բարձր մակարդակում: Սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են մեր քաղաքի բնականոն զարգացմանը: Ակնհայտ է, որ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսներ, եւ որ Գյումրին իր ներկա կարգավիճակով եւ բյուջեով չի կարող նույնիսկ ոչ թե բեկում, այլեւ նկատելի տեղաշարժ ապահովել վերոնշյալ հարցերում: Ազատ մնացած գումարով հնարավոր չէ ե՛ւ քաղաքի ընթացիկ խնդիրները լուծել, ե՛ւ վերականգնել քաղաքը: Նորմալ աղբահանություն, փողոցների լուսավորում, բարեկարգման աշխատանքներ, շենքերի տանիքների եւ մուտքերի նորոգում , փոքր սոցիալական օգնություններ ծայրահեղ պայմաններում գտնվող մեր համաքաղաքացիներին եւ տարեկան մեկ կամ երկու փողոցների ասֆալտապատում, սա է այն առավելագույնը, որ հնարավոր է անել մեր քաղաքի միջոցներով: Ինչը, իհարկե, չի կարող բավարարել ո՛չ ինձ, ո՛չ ձեզ:
Որպես Գյումրու քաղաքապետ վստահ եմ, որ միայն ամենալայն կոնսոլիդացիայի ճանապարհով եւ պետական հստակ ծրագրերի իրագործմամբ է հնարավոր Գյումրու համար բեկումնային եւ առաջանցիկ զարգացում ապահովել: Իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է մարզային եւ քաղաքային իշխանությունների, Ազգային ժողովի պատգամավորների, ավագանու անդամների, քաղաքացիական սեկտորի, հայրենակցական միությունների, մտավորականության եւ Սփյուռքի մեր հայրենակիցների համախմբված աշխատանքը: Խնդրի լուծումը տեսնում եմ Գյումրու նոր կարգավիճակի եւ ֆինանսավորման մեջ, ինչի հետ կապված անհրաժեշտ է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Միեւնույն ժամանակ ցանկանում են նշել , որ բաց եմ ցանկացած առաջարկի եւ գաղափարի քննարկման համար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/12/541607

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: