Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Մենք դեռ շատ երկար ժամանակ Գյումրիում կունենանք անօթեւաններ 2015-02-10   1331     

Մենք դեռ շատ երկար ժամանակ Գյումրիում կունենանք անօթեւաններ

Հարցազրույց «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հետ

-Պարոն Թումասյան, ինչպե՞ս է Գյումրիում ընթանում Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացը:

-Գիտեք, որ 453 ընտանիքների որոշվեց բնակարանաշինության փոխարեն ԲԳՎ-ներ տրամադրել եւ դեկտեմբեր ամսից կառավարության համապատասխան որոշմամբ գումարը փոխանցվեց մարզպետարաններին, որը ԲԳՎ-ների ճանապարհով տրամադրվում է անօթեւան ընտանիքներին, ովքեր դեռեւս 2012 թվականին ճանաչվել են պետության կողմից շահառուներ: Ինչպես եւ մենք ակնկալում էինք, ԲԳՎ-ն չէր կարող փոխարինել բնակարանաշինությանը, եւ արդեն իսկ, ի հայտ են եկել մեծ խնդիրներ, քանի որ 1 ամսվա ընթացքում 2 մասով են տրամադրելու ԲԳՎ-ները. Առաջին փուլում 210 ընտանիքի: Վկայագրերի տրամադրման երկրորդ փուլը լինելու է 2015 թվականի երկրորդ կիսամյակին: Ընդամենը 10 ընտանիք է, որ գործարքի մեջ է մտել, եւ ես համոզված եմ, որ 10-ից միայն 3-ը կամ 4-ն են, որ բնակարան են գնելու: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս դեպքում, ԲԳՎ-ն իրեն չի կարող արդարացնել եւ անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու լավագույն մեթոդը չէ:


-Հնարավո՞ր է ծրագրի ձախողում:

-Կարծում եմ` մոտ 30-40 տոկոսը բնակարաններ ձեռք կբերեն, քանի որ համատեղ բնակարանաշինություն չի ընթանում: Եթե, միաժամանակ բնակարանաշինություն ընթանար, ձախողումն ավելի մեծ կլիներ: Բայց, քանի որ դա տեղի չի ունենում եւ հայտնի էլ չէ, երբեւէ աղետի գոտում բնակարանաշինություն կլինի, թե ոչ, մարդիկ ստիպված են կա՛մ գումար գտնել եւ այդ գումարի վրա ավելացնել, կա՛մ համակերպվել եւ ավելի համեստ պայմաններ ունեցող բնակարաններ գնել, որպեսզի կարողանան գումարի մեջ տեղավորվել: Ծրագիրը կիսով չափ կիրականացվի, բայց ոչ 100 %-ով:

-Քաղաքում կան նաեւ շենքեր, որոնցում կան ազատ բնակարաններ, դրանցում մարդիկ չեն բնակվում, կամ թողել, հեռացել են: Ինչու՞ անօթեւաններին ազատ տարածքները չեն տրամադրում:

-Կապիտալիստական հասարակարգում եւ շուկայական հարաբերությունների պայմաններում ազատ հասկացությունը մի քիչ հարաբերական է: Սա խորհրդային համակարգը չէ, որ, եթե բնակարանում երկար ժամանակով չեն բնակվում, պետությունը վերցնի եւ այն մեկ ուրիշին տա: Նախկին քաղաքապետը նման փորձ արեց եւ այժմ այդ մարդիկ կրակն են ընկել: Քաղաքապետարանն, այսպես կոչված, ազատ բնակարանները, որոնցում չեն բնակվում, նույնիսկ կիսախարխուլ շենքերից բնակարաններ հատկացրեց այլ ընտանիքների, ովքեր կարիքի մեջ էին եւ անօթեւան էին: Այդ ընտանիքների մի մասը, որոնց հատկացվեցին այդ բնակարանները, հերթացուցակներից դուրս մնացին: Այժմ այդ բնակարանների նախկին սեփականատերերն ի հայտ են եկել, ովքեր տարբեր երկրներում են ապրում, դատական կարգով վերականգնել են իրենց բնակարանային իրավունքը, եւ այդ ընտանիքները, ովքեր 10-15 տարի ապրել են քաղաքապետարանի կողմից հատկացված բնակարաններում, այժմ փողոցում են հայտնվել: Անկախ այն բանից, մարդն ապրում է իր բնակարանում, թե ոչ, նրա սեփականության հանդեպ ոտնձգություն իրականացնելը ճիշտ չէ: Կամ մենք պետք է համակարգ փոխենք, կամ պետք է համակերպվենք, որ մարդը կարող է սեփականություն ունենալ եւ դրանում չբնակվել: ԱՄՆ-ում այնքան ազատ բնակարաններ կան, որ եթե բաշխվեին այնտեղ ապրող բոլոր անօթեւաններին, մի բան էլ դրանց թիվը կավելանար: Գիտեք, որ այնտեղ հարյուրհազարներով անօթեւան մարդիկ են ապրում: Այլ բան է, եթե պետությունը փորձի ազատ բնակարանները ետ գնել սեփականատերերից, ինչպես մենք ենք առաջարկում եւ բաշխի անօթեւան ընտանիքներին, ինչպես մենք էինք առաջարկում, ոչ թե ամբողջ բեռը թողնի անօթեւան ընտանիքների ուսերին:

-ԲԳՎ-ների տրամադրմամբ պայմանավորված՝ բնակարանային շուկայում գնաճ նկատվու՞մ է:

-Մի քանի պատճառով, իհարկե, բնակարանների գների բարձրացում նկատվում է, քանի որ ԲԳՎ-ները դրամի կուրսով են. այսինքն՝ բնակարանի 1քմ-ն մոտ 109 դրամ եւ ավելին արժե: 2014 թվականի դեկտեմբերին, դոլարի համեմատ, տեղի ունեցավ դրամի կուրսի անկում, իսկ այն քաղաքացիները, ովքեր իրենց սեփականությունները վաճառում էին, իրենք գները դոլարային համեմատությամբ էին սահմանում: Այսինքն՝ եթե մեկ սենյականոց բնակարանն արժե 10000-12000 դոլար, ապա այժմ, դրամի վերածած, զգալի տարբերություն կա. դրամն արժեզրկվել է, իսկ պետությունը վկայագրերով դրամ է տալիս: Մարդիկ նաեւ այդ պատճառով չեն կարողանում բնակարաններ գնել:

-ԲԳՎ-ների տրամադրման դեպքում, գոյություն ունի՞ ինչ-որ ժամկետ, որի ընթացքոմ անձը պետք է հասցնի բնակարան ձեռք բերել:

-Վկայագրերը 6 ամիս ժամանակով են տրվում: Այդ ընթացքում անօթեւանը պետք է հասցնի գործարքի մեջ մտնել եւ բնակարան գնել: Հակառակ դեպքում, ինքը դուրս կմնա անօթեւանների հերթացուցակից:

-Բացի 450 անօթեւաններից, Գյումրիում ընդհանուր անօթեւանների թիվը որքա՞ն է կազմում:

-Եւս մոտ 3000-3300 ընտանիք մնում են անհայտ ճակատագրերով: Կարծում եմ` այս թիվը կնվազի, հաշվի առնելով արտագաղթը, նաեւ այն, որ տնակներում միայնակ տարեցները մեծ թիվ են կազմում. որոշ դեպքերում արձանագրվում է նրանց կենսաբանական մահ, ուստի անօթեւանների թիվը կկրճատվի: Բարեբախտաբար, տնակներում ապրող ընտանիքներն ավելի շատ զավակներ են ունենում, եւ այդ թվաքանակի հաշվին մենք դեռ շատ երկար կունենանք անօթեւաններ Գյումրիում:

Զրուցեց` Անահիտ Սիմոնյանը
asparez.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: