Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է (video) 2015-02-08   1269     

Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է (video)
Ի պատասխան ԳԱԼԱ հ/ը-ի տեսանյութի /« Ս. Բալասանյանն առանց քաղաքացու իմացության տարածքը տրամադրել է ՌԴ ռազմաբազայի զորամասին», 07.02.2015 | 22:28/, տեղեկացնում ենք, որ նյութում առկա են մի շարք անճշտություններ, այդ թվում՝  «Գյումրիում տեղակայված 8-րդ զինվորական թաղամասի եւ 102-րդ ռազմաբազայի զորամասի հետնամասում՝ Մուշ թաղամասի ու նորակառույց ֆուտբոլի ակադեմիային հարակից տարածքում գտնվող հողակտորը, որը 15 տարի շարունակ մշակում էր Գյումրու 76-ամյա բնակիչ Աշոտ Ջանիկյանը, այլեւս նրան չի պատկանում: Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանի որոշմամբ՝ այն հանձնվել է ՌԴ ռազմաբազային»:

/ԳԱԼԱ/ Վերոնշյալ տարածքը Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածք է, ուստի արտահայտությունը, որ հողատարածքը «այլևս նրան չի պատկանում» առնվազն, իրավաբանորեն անհեթեթ է: Վերոնշյալ քաղաքացին այսօր՝ փետրվարի 8-ին, հանդիպում է ունեցել փողքաղաքապետ Ռ. Սանոյանի հետ և անձամբ խոստովանել, որ տարածքն ապօրինի զբաղեցրել է ոչ թե 15, այլ մոտ 5 տարի: Տարածքը համայնքապատկան է, և որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի չի հանձնվել:
Հողատարածքում շուրջ 5 տարի առաջ քաղաքացին ցանել է առվույտ, ինչը պատկանում է գյուղատնտեսական այն տիպի մշակաբույսերին, որը ցանվում է 4-5 տարին մեկ անգամ պարբերականությամբ, առավելապես մշակում չի պահանջում, բացի ոռոգումից: Ըստ քաղաքացու, ոռոգումն էլ իրականացրել է բացառապես բնական պայմաններում՝ սպասելով անձրևներին:
Քաղաքացին նաև նշել է, որ Ս.Բալասանյանի օրոք երբեք չի դիմել քաղաքապետարան՝ հողատարածքի սեփականաշնորհման հետ կապված: Տարածքի մաքրման ընթացքում հայտնաբերված փշալարերը և կոռոզիայի ենթարկված խողովակները հավաքվել և կուտակվել են տարածքում՝ հետագա հեռացման համար, որը մինչ այժմ տեղում է/այդ մասին վկայում է ԳԱԼԱ Հ/Ը տեսանյութը/:
Քաղաքացին նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում երբևէ չի դիմել քաղաքապետարան, ավելին՝ երբևէ չի հանդիպել քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ նշված կամ այլ հարցով, ուստի մերժում ստանալ չէր կարող:
«Այս ամենն, ըստ Աշոտ Ջանիկյանի, եւս մեկ անգամ վերահաստատում է այն, որ ՀՀ քաղաքացին սեփական երկրում պաշտպանված չէ, պետական, տեղական կառույցներն ինքնագործունեությամբ են զբաղված, հաշվի չեն առնում քաղաքացու կարծիքը: Այս դեպքում քաղաքացին նկատի ունի Գյումրու քաղաքապետարանի գործողությունները»:/ԳԱԼԱ/
Տեղական ինքնակառավարման մարմինները չեն զբաղվել ինքնագործունեությամբ, այլ իրականացրել են օրենքով վերապահված իրենց աշխատանքը, քաղաքացու սահմանադրորեն ամրագրված սեփականության իրավունքը չի ոտնահարվել, քանի որ տարածքը համայնքապատկան է:

Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում ենք չտարածել չճշտված, թերի, սխալ տեղեկատվություն՝ ստեղծելով թյուր տպավորություն լսարանի մոտ: Մեծապես խնդրում ենք ԳԱԼԱ հ/ը-ին այսուհետ ուշադիր և հետևողական լինել տարածվող տեղեկատվության հավաստիության հարցում: Հուսով ենք, որ նմանատիպ տեղեկատվության տարածումը կանխակալ վերաբերմունք չի ենթադրում կառույցի նկատմամբ, այլ ընդամենը լրագրողական անփութության հետևանք է:
Ի գիտություն քաղաքացիներին և լրագրողներին, Գյումրու քաղաքապետարանի շենքում ցանկացած մուտ ու ելք տեսանկարահանվում է:

08.02.2015
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: