Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Աղետի գոտու խնդիրը վերջնական լուծելու հայտարարություն լսվել է 6-7 անգամ՝ սկսած Գորբաչովից. 2016-ը՝ նոր վերջնաժամկետ 2014-10-05   1181     

Աղետի գոտու խնդիրը վերջնական լուծելու հայտարարություն լսվել է 6-7 անգամ՝ սկսած Գորբաչովից. 2016-ը՝ նոր վերջնաժամկետ ՀՀ Կառավարության հայտարարությանը, թե 2015-2016 թթ.-ին ամբողջովին լուծված կլինի աղետի գոտու բնակարանների խնդիրը, Գյումրիում թերահավատությամբ են մոտենում: Գյումրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը, որպես իրավիճակին քաջ ծանոթ մարդ, գտնում է, որ այդ հայտարարությունն այնքան անիրական է, որքան խորհրդային տարիներին Միխայիլ Գորբաչովի նույնաբովանդակ հայտարարությունն էր:

Նշենք, որ Կառավարությունը որոշել է բնակարանի կարիք ունեցող 450 ընտանիքներից 215-ին տրամադրել բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ), իսկ մինչ 2016 թվականը վերջնական լուծել նաև մյուսների խնդիրը: 

«Նախ՝ նման հավակնոտ հայտարարություն, որ 2015-2016 թվականներին աղետի գոտու խնդիրը կլուծվի, արել էր նաև ՀՀ Նախագահը՝ վերջնաժամկետ հայտարարելով 2013 թվականը: Նմանատիպ հայտարարություններ վերջին քառորդ տարում աղետի գոտում լսվել է մոտավորապես 6-7 անգամ՝ տարբեր ղեկավարների կողմից՝ սկսած Խորհրդային միության ղեղավար Գորբաչովից: Դրանից հետո պարբերաբար բոլոր իշխանությունները՝ նախագահությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռուբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, հայտարարել են նման ժամկետներ և, բնականաբար, հետաձգել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Վերջինիս ներկայացմամբ՝ եթե իշխանություններն ասում են՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, հավանաբար նկատի ունեն՝ անօթևանների ցուցակում հաշվառված: Այդ ցուցակը ձևավորվել է 2008թ.-ի նոյեմբերի մեկի դրությամբ: Հիմա այդ ցուցակում եթե միայն Գյումրիի մասին խոսելու լինեն, ապա մոտ 700 ընտանիք կա հաշվառված: «Էլ չեմ խոսում այն երեք հազար ընտանիքների մասին, որոնք ապրում են ժամանակավոր կացարաններում, ծանր պայմաններում, բայց անօթևանների ցուցակում հաշվառված չեն: Դրանց մեջ կան նաև տասնյակ կիսափուլ շենքեր, որոնք նախորդ տարիներին խոստացել են վերակառուցել, բայց չեն արվել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ աղետի գոտու բնակարանների խնդիրը լուծելու համար համալիր ծրագիր պետք է իրականացնել:

Թումասյանն անձամբ ԲԳՎ-ներին դեմ չէ, բայց գտնում է, որ միայն մի ճանապարհով չեն կարող այդ հարցը լուծել. և´ բնակարանային շինարարություն պետք է լինի, և´ բարեգործական տարբեր ֆոնդերի օգնություն պետք է լինի, և´ վկայականներ պետք է տրամադրվեն: «Մեկ տարի կանցնի, և խնդիրը դեռ լուծված չի լինի, բայց երբ իշխանությունները նման հավակնոտ հայտարարություններ են անում, վնաս են հասցնում աղետի գոտուն: 25 տարի այդ հայտարարություններով վնաս են հասցրել: Ցավոք՝ ես համոզված եմ, որ այս տեմպերով առաջիկա 25 տարում Գյումրին տնակներից չի ազատվի»,-ասաց նա՝ շեշտելով, որ քաջածանոթ մարդը կհասկանա, որ աղետի գոտում բնակարանների հարցը բնակարանների գնման վկայականների տրամադրման ճանապարհով հնարավոր չի վերջնական լուծել 2016թ.-ին: 

Նա նաև մատնանշեց, որ Կառավարությունը մի վտանգավոր հայտարարություն ևս արել է՝ ասելով, որ մեկ քառակուսի մետրի համար գումար են տալիս, մարդիկ կարող են ավելի էժան գնել բնակարան և գումար խնայել. «Այդպիսով՝ արդյունքում էլի կլինեն մարդիկ, որոնք կգնան ու ժամանակավոր կացարաններ կգնեն ու կրկին կհամարվեն անօթևան»:


Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, սակայն, այլ կարծիքի է: «Բնական է, որ այդ ծրագիրը ես հավանական եմ համարում, որովհետև սկիզբը դրված էր, միջոցներ հատկացվել էին տարվա համար, փաստորեն կեսից ավելիին արդեն ապահովում են բնակարաններով, մյուս մասին մյուս տարի կտան, և այդ հարցը կլուծվի: Խոսքը մոտ 450 շահառուի մասին է: Եթե այս տարի 250-ը ստանա բնակարան, կմնա մոտ 180 ընտանիք»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ հաշվառումը կատարվել է տարածքային կառավարման նախարարության կողմից, բաշխումը պետք է կատարվի իրենց ցուցակներով, իսկ մարզային իշխանություններն ուղղակի գործընթացը պետք է կազմակերպեն և իրագործեն:

Կարծիքները, թե Կառավարության հայտարարությունը լավատեսական է, մարզպետը չկիսեց: «Երբ վարչապետն այցելել էր Գյումրի, հանձնարարվել է հարցում անցկացնել, թե այդ 450 շահառուից քանի հոգի են ցանկանում բնակարանների գնման վկայականներ ստանալ: Բացարձակ մեծամասնությունը համաձայն էր այդ կարգին, մոտ 20%-ն էլ կասկածներ ուներ, բայց երբ տվյալներ տվեցինք, եկան համաձայնության, որ պետք է այդ ծրագիրն իրագործվի»,-ասաց նա՝ ավելացնելով, որ 250 ընտանիքի բնակարան տալու համար նախատեսված է բավականին մեծ գումար, մնացածին ապահովելու համար արդեն ավելի քիչ գումար անհրաժեշտ կլինի, որը, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի:

Ֆելիքս Ցոլակյանը նաև շեշտեց, որ եթե ծրագիրն արդեն ընթացքի մեջ չլիներ, կարող էին կասկածի տակ դնել այն, բայց հիմա ինքը հավատացած է, որ ծարգիրը կկատարվի: Այսինքն՝ կա հնարավորություն, որ այդ հացը լուծվի. «Մնացածն արդեն ճիշտ կազմակերպելու և իրականացնելու խնդիր է, որպեսզի արագ արվի դա, իսկ դա արդեն մեզնից է կախված»:

Ինչ վերաբերում է Գյումրիում դատարկ տների թվին՝ մարզպետն ասաց, որ այդպիսի հստակ ուսումնասիրություն չկա, բայց գիտեն, որ ազատ բնակարաններ շատ կան, մարդիկ ժամանակին ստացել են բնակարանը, հիմա չեն ապրում այդ բնակարաններում, վաճառում են: «Մենք ընթացքում թեթև ուսումնասիրություն անցկացրեցինք, տեսանք, որ կան դատարկ բնակարաններ, և ես կարծում եմ, որ հարցը կլուծվի»,-ասաց նա:

tert.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: