Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Վահան Թումասյան. «Տեսնենք՝ էլ ի՞նչ օյինբազություն են բերելու անտուն մարդկանց գլխին 2014-10-03   1220     

Վահան Թումասյան. «Տեսնենք՝ էլ ի՞նչ օյինբազություն են բերելու անտուն մարդկանց գլխին Կառավարությունն հիմա էլ փող է տալիս անօթեւաններին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է նաեւ Գյումրու՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանների խնդիրը: Որոշվել է խնդիրը լուծել բնակարանների գնման վկայագրի միջոցով եւ այդ նպատակով 1.5 մլրդ դրամ է հատկացվել Շիրակի մարզպետարանին, իսկ գործընթացի պատասխանատու նշանակվել է Շիրակի մարզպետը: Սա ծրագրի առաջին փուլն է, որով բնակարանի գնման վկայագիր կհատկացվի 215 ընտանիքի, եւս 252 ընտանիք ԲԳՎ կստանա ծրագրի երկրորդ փուլով:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի մեկնաբանմամբ՝ այս գործընթացում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում. «Տեսնենք՝ էլ ի՞նչ օյինբազություն են բերելու անտուն մարդկանց գլխին: Բնականաբար, «Շիրակ կենտրոնը» հետեւելու եւ մշտադիտարկում է իրականացնելու ամբողջ գործընթացը: Նախորդ տարիներին, ԲԳՎ-ների տրամադրման միջոցով, անօթեւանության խնդիրը լուծելու փորձերի պատճառով այսօր ունենք հարյուրավոր անօթեւան ընտանիքներ, ովքեր նախկինում ստացել են ԲԳՎ-ներ, բայց չեն գնել բնակարաններ ու շարունակում են ապրել խարխուլ վագոն-տնակներում»:

Վ.Թումասյանի կարծիքով, անօթեւանների համար կառավարությունը պետք է բնակարաններ գներ եւ բաշխեր, ինչի մասին ինքը բազմաթիվ անգամ է խոսել: Նրա ներկայացմամբ՝ կան ծայրահեղ վիճակում ապրող անօթեւաններ, ովքեր գումարը չբավականացնելու պարագայում չեն կարողանա գումար ավելացնել ու բնակարան գնել եւ կրկին կկանգնեն խնդրի առաջ:

-430 թե 450 անօթեւանների գրեթե 80 տոկոսը ի վիճակի չէ կոպեկ ավելացնելու: Ես հասկանում եմ, որ կառավարությունը, որոշ ժամանակ անց, ստիպված կլինի վերանայել այս գործընթացը: Կառավարությունը, պարզապես, պետք է խառը տարբերակ վերցներ, ովքեր ցանկանում էին բնակարան գնել՝ գումարը տային, ովքեր չէին համաձայնի գումարի հետ՝ պետությունը ինքը գներ եւ տար այդ ընտանիքներին,-ավելացրեց Վ.Թումասյանը:

Կառավարության նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ընդգծել է, թե 2015-2016թ-ին ամբողջովին լուծված կլինի աղետի գոտու բնակարանների խնդիրը. «Շահառուների նախնական թիվը 430 էր, մոտ 20 ընտանիքներ դատարանի միջոցով ապացուցել են իրենց շահառու լինելը: Այս որոշումով լուծվում է 215-ի խնդիրը: Հաջորդ կեսի խնդիրը կլուծենք 2015թ-ին, եւ աղետի գոտուց տուժածների հարցն արդեն լուծված կլինի»,-նշել է Ն.Սարգսյանը:

Նախարարի կարծիքով, բնակարանների տրամադրման այս տարբերակը ճիշտ եղանակ է, այն նաեւ աշխուժություն կմտցնի անշարժ գույքի Գյումրու շուկայում: ԲԳՎ-ն մարդկանց նաեւ հնարավորություն կտա բնակարանի ընտրություն կատարելու.«Սա փորձված եղանակ է, կիրառվել է նախկինում եւ դրական արդյունքներ է տվել»,-ավելացրել է Ն. Սարգսյանը:

Անդրադառնալով Նարեկ Սարգսյանի՝ 2015-2016թթ-ին անօթեւանության խնդրի ամբողջովին լուծված լինելու դիտարկմանը, Վ.Թումասյանը նկատեց, որ նման խոսքեր մենք արդեն 25 տարի լսում ենք եւ, որ ինքը ամենառաջինն է, որ ցանկանում է  քաղաքաշինության նախարարի ասածներն իրականություն դառնան.«Ցավոք, իշխանությունների, համայն հայության՝ անօթեւանության եւ աղետի գոտու հանդեպ ունեցած վերաբերմունքը այդ մասին չի խոսում, այլ ճիշտ հակառակն է, մենք դեռ երկար տարիներ վագոն-տնակներ եւ անօթեւանության խնդիր ենք ունենալու, մասնավորապես՝ Գյումրիում»:

Վ.Թումասյանը ընդգծեց, որ ներկայումս իշխանություններն ավելի ուշադիր են տնակների տարածքների ազատման հարցի նկատմամբ ու ԲԳՎ-ի կիրառման դեպքում տնակների թիվն ինչ-որ չափով կպակասի Գյումրիում, բայց ոչ ամբողջապես կվերանա, որովհետեւ Գյումրիում 3000 ընտանիք պաշտոնապես անօթեւան ու շահառու ճանաչված չէ եւ, բնականաբար, պետությունն այդ ընտանիքների հանդեպ պարտավորություն չի ստանձնում:

-Անօթեւանների հերթացուցակում ոչ թե 432, այլ մոտ 1000 ընտանիք է մնացել, մնացածի խնդիրները ո՞նց են լուծելու: Ընտանիքներ կան, որ փաստաթղթերն ուշացրեցին՝ կամ բացակա էին, կամ սեփական տուն էին կորցրել, կամ դրամական փոխհատուցման ենթակետի տակ էին, բա այդ ընտանիքների խնդիրը ինչպե՞ս է լուծվելու,-ավելացրեց Վ.Թումասյանը:

Զրուցակցիս մեկնաբանմամբ՝ իր կողմից նշված այս մոտ 600 ընտանիքները մնալու են անտուն, կամ շարունակելու են վարձով բնակվել:

Սոնա Առաքելյան
asparez.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: