Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Էլեկտրաէներգիա, վառելափայտ, աթար, թե՞ աղբ. մարդիկ, հատկապես Գյումրու տնակային ավաններում, պատրաստ չեն ձմռանը 2014-09-26   1210     

Էլեկտրաէներգիա, վառելափայտ, աթար, թե՞ աղբ. մարդիկ, հատկապես Գյումրու տնակային ավաններում, պատրաստ չեն ձմռանը «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը ձմռան նախաշեմին արդեն վատ կանխատեսումներ ունի՝ Գյումրիում արդեն իսկ եղանակը ցրտել է, և քաղաքում, հատկապես՝ տնակային ավաններում բացասական տրամադրություններ են իշխում։

«Եթե ձմռանը ցուրտ եղավ, ինչպես նախորդ տարի էր, սոսկալի պայմաններ կլինի տնակային ավաններում։ Մեր տասնօրյա ստուգայցերը ցույց են տվել, որ եթե նախորդ տարիներին մենք տնակային ավաններում նկատում էին, որ 10-ից 20-ից մեկը վառելափայտ էր կուտակել ձմռան համար, հիմա գրեթե մասսայաբար չունեն այդ հնարավորությունը, և 100-ից մեկն ենք նկատում, որ ինչ-որ քանակով վառելափայտ է կուտակել»,- Tert.am-ի հետ զրույցում Թումասյանը։

«Ես շատ սարսափելի կանխատեսումներ ունեմ, մարդիկ պատրաստ չեն ձմռանը։ Պետք է այդ մասին խոսեմ տեղական իշխանությունների հետ, բոլոր հնարավոր միջոցներով այդ խնդրին անդրադառնան, որովհետև գրեթե վստահ եմ, բնակիչների կողմից վառելիք չկուտակելը բոլորովին չի նշանակում, որ էլեկտրաէներգիայով են տաքանալու, քանի որ դեռ նախորդ տարին չէին տաքանում էներգիայով»,-նշեց նա։

Վահան Թումասյանը նկարագրեց, թե ինչպես են պատրաստվում տաքացնել իրենց կացարանները Գյումրու հատկապես տնակային ավանի բնակիչները։ «Տնակային ավանների բնակիչների մոտ 30 տոկոսը աղբ է կուտակել բառից բուն իմաստով. որ տեսնում ես, սարսափում ես՝ ինչ է լցված, և պատկերացրեք այդ ավանների շրջակայքը ինչ է լինում, խեղդամահ են լինելու։ Մի 10-15 տոկոսը վառելափայտ է գնել, մնացածը պարզապես ոչինչ չունեն, և չեմ պատկերացնում՝ ինչպես են տաքանալու, երևի դեռ մտածում են, թե ինչ են վառելու, կամ երևի գնալու են նորից ինչ-որ բան հայթայթեն, կամ էլ ուղղակի ոչինչ չեն վառելու»,-ասաց նա։

ՀԿ նախագահի խոսքով՝ արդեն իսկ ավելացել է աղբ հավաքող ընտանիքների թիվը։ «Մի շարք ընտանիքներ պարզապես աղբ են հայթայթում, ասենք՝ աղբանոցներից շիշ, հին շոր ու կոշիկ, ռեզին, ինչը որ հնարավոր է այրել։ Էլեկտրաէներգիայով դժվար մեկ ամսից ավելի տաքանան. միշտ դեկտեմբեր, հունվար ամիսներին մասսայական հոսանքազրկումներ ենք նկատում, իսկ դա պայմանավորված է նրանով, որ ամիսը վերջանում է, չեն կարողանում վճարել, ու գալիս անջատում են։ Իսկ արդեն հունվար, փետրվար ամիսներին տնակային անվաններում արդեն մասսայական են դառնում հոսանքազրկումները»,-ասաց նա։

Թումասյանը համեմատություն է անում նախորդ տարիների հետ և ընդգծում, գնալով այս խնդիրն ավելի ու ավելի սուր է դառնում։ «Նախորդ տարիներին երևի տնակները նոր էին, ավելի քիչ վառելիքով էր հնարավոր տաքանալ, հիմա արդեն չորս կողմից պատերը բացվել են, խրճիթներ են հիշեցնում ու ամբողջ օրը պետք է ջեռուցեն, որ տաքանան»,-ասաց նա և հավելեց, որ Գյումրին քանի դեռ աղետի գոտի էր, ավելի շատ օգնությունն էր ստանում, քան այժմ։

«Այն ժամանակ վերքերը թարմ էին, «մոդայիկ» էին դեռ աղետի գոտու խնդիրները, և շատ կազմակերպություններ օգնում էին, գումարած դրան, որ սոցիալական վիճակն այդ աստիճան չէր դրված, ապրելն այսքան թանկ չէր, կոմունալ ծախսերն այսքան շատ չէին, որովհետև պատկերացրեք, որ կային տնակներ, որ մարդիկ էլէներգիայի միջոցով էին տաքանում։ Հիմա դա գրեթե բացառվում ենք, որովհետև այժմ արդեն հաճախ ենք հանդիպում էլէներգիայից զրկված տնակների»,-ասաց նա։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նման հարցումներ չունի, թե բնակչության որ տոկոսն ինչպես է պատրաստվում անցկացնել ձմեռը, բայց ներկայացնելով արդեն իսկ ունեցած հարցումները՝ եզրակացնում է՝ միանշանակ է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ցուրտ շրջանների համար բավական լուրջ խնդիր է դառնալու։

«Ըստ մեր հարցումների՝ բնակչության 50 տոկոսի եկամուտների 85 տոկոսը գնում է սննդին, մնացած ծախսերի համար արդեն փող չի մնում։ Ընդ որում՝ 40 տոկոսը գնում է մսամթերքին, 20, տոկոսը հացի վրա է, 8 տոկոսը ծխախոտի, մի 6 տոկոսը խմիչքի և 15 տոկոսն էլ արդյունաբերական ապրանքների՝ օճառ, փոշի և այլն։ Հարց է առաջանում՝ ինչքան գումար է մնում ձմռանը բնակարանի տաքացման հարցը լուծելու համար»,-նշեց նա։

Ըստ սոցիոլոգի՝ Հայաստանում ամսական միջին եկամուտը մեկ շնչին 40.000 դրամ է կազմում։ «Իհարկե, մենք ունենք շրջաններ, որտեղ դա կազմում է ընդամենը 24.000-ից 25.000 դրամ, կան նաև տեղեր, որ 40.000-ն անցնում է, ինչպես օրինակ Սյունիքում և այլն։ Այնպես որ ձմեռն անցկացնելու լուրջ խնդիր է դառնալու բոլոր նրանց համար, ովքեր ապրում են ցուրտ շրջաններում և հատկապես այն գոտիներում, որոնք անտառազուրկ են»,-ասաց նա։

Ըստ նրա, հիմնական ջեռուցման խնդիրը դժվար կլինի քաղաքաբնակների համար, իսկ այն մարզերում, որտեղ անասնապահությունը տարածված է, խնդիրը շատ չի զգացվի՝ աթար կվառեն։

Գեղարքունքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, թե մարզում, թեև ձմեռը տաք չէ, բայց նման խնդիրները մարզում սուր չեն, բայց դա չպայմանավորեց նրանով, որ մարզում անասնապահությունը շատ է և աթար վառելով խնդիրը կհաղթահարեն։

«10 տարվա ընթացքում նման խնդիր չենք ունեցել։ Երբ համայնքներից խնդիր է բարձրացվում սոցիալապես անապահով խավին օգնելու, մենք պարբերաբար փորձում ենք այդ մարդկանց խնդիրները լուծել։ Շատ է եղել, որ դիմել են, տարբեր խնդիրներով, ոչ միայն վառելափայտի տեսքով ենք ընդառաջել, այլ տարբեր հարցերով։ Մենք փորձում ենք ազգաբնակչությանը օգնել, ամեն օր, տարին 365 օր զբաղվում ենք այդ խնդիրներով, նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում»,-ասաց նա։ Իսկ թե էլեկտրաէներգիայի թանկացումն էլ նման խնդրի չի՞ հանգեցնի, պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»։

Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ հաշվի առնելով Գյումրիում սոցիալապես անապահով ընտանիքների թիվը, Գյումրու քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է վերջիններիս աջակցության ծրագրերը: «Այս նպատակով Գյումրու յուրաքանչյուր տարվա բյուջեից որոշակի գումար է հատկացվում սոցիալապես անապահով ընտանիքներին՝ տարբեր տեսակի աջակցությունների համար, այդ թվում՝ հագուստի, սննդի, վառելիքի, գրենական պիտույքների, գումարի և այլնի տեսքով: 2014թ. բյուջեով, օրինակ, նախատեսվել է շուրջ 40 մլն դրամ՝ նույն նպատակով, ինչը, ելնելով անհրաժեշտությունից, անցած տարվա համեմատ ավելի քան 5մլն-ով ավելի է»,-ասաց նա։

Ըստ նրա, քաղաքապետարանում աշխատում է սոցիալական հարցերով հանձնաժողով, որն ուսումնասիրում է բնակիչներից ստացված դիմումները, գնահատում վերջիններիս առաջնահերթությունը և ներկայացնում հարցը ավագանու քննարկմանը. «Ավագանու որոշմամբ համապատասխան հանձնաժողովը սահմանված կարգով իրականացնում է օգնության բաշխումը: Վառելիքի տեսքով աջակցությունը իրականացվում է էտված ծառերից ստացված փայտի հաշվին, ինչպես նաև տրամադրվում է դրամական աջակցություն, որը տվյալ դիմումատուն ծախսում է ըստ հայեցողության»։

Ըստ խոսնակի՝ որպես այդպիսին, չկան պաշտոնական տվյալներ, թե բնակչության որ տոկոսը ջեռուցման ինչ տեսակից է օգտվում: «Քաղաքապետարանը, բացի սեփական բյուջեից կատարվող ու նախատեսվող հատկացումներից, սոցիալական աջակցությունների ծրագրեր է իրականացնում հասարակական և բարեգործական տարբեր կազմակերպությունների հետ»,-եզրափակեց նա:

tert.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: