Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Լոս Անջելեսում հեռուստամարաթոն է անցկացվել 2014-09-12   1210     

Լոս Անջելեսում հեռուստամարաթոն է անցկացվել Գյումրեցի մի քանի անօթեւաններ բնակարաններ կունենան

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելոս քաղաքում «Հայաստան համահայկական հիմնադրամը», «Շանթ» հեռուստաընկերության հետ համատեղ, հեռուստամարաթոն են անցկացրել՝ Գյումրու անօթեւաններին բնակարաններ գնելու նպատակով: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հավաքագրված գումարը հիմնադրամը կրկնապատկելու էր, ապա նոր օգտագործելու բուն նպատակով:

6 ժամ տեւած մարաթոնի ընթացքում հավաքագրվել է մոտ 700 հազար դոլար, որը  նախատեսված է մոտ 20 ընտանիքի բնակարաններ գնելու ու կահավորելու համար: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, ով այս պահին զբաղված է կազմակերպիչներին անօթեւանության խնդրի մասին տեղեկություններով իրազեկելու ու իրենց պատրաստած տեսանյութերով օգնելու գործով, նշում է, թե բնակարաններն ում ու ինչպես կտրամադրեն՝ կազմակերպիչների խնդիրն է, ինքը դրա հետ որեւէ առնչություն չունի, բայց միաժամանակ առաջարկում է բնակարանների տրամադրման իր տարբերակը. «Իրենք նախնական նախատեսել էին 20 բնակարան գնել ու կահավորել: Կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ առանց կահավորանքի թողնել բնակարանները, փոխարենը, ինչքան հնարավոր է, շատ բնակարաններ գնել՝ պայմանով, որ բնակիչները տնակներն անպայման քանդեն ու տարածքներն ազատեն: Ես կողմ եմ նաեւ, որ բարեգործական ծրագրերով գնված բնակարանները տրամադրեն այն ընտանիքներին, որոնք պետության կողմից փոխհատուցման ենթակա չեն, շահառու չեն ճանաչվել: Այսինքն՝ պետության փոխարեն բնակարաններ չտրամադրեն, պետությունն իր պարտականությունը կատարի, բարեգործականները՝ իրենց»:

Վ.Թումասյանն համոզված է, որ շահառու չճանաչվածների ճակատագիրն անհայտ է եւ այդ 700.000 դոլարով հնարավոր կլինի, մոտավորապես, 40 բնակարան գնել, ընդ որում՝  նա առաջարկում է ոչ միայն բազմազավակ ընտանիքներին բնակարաններ տրամադրել, այլեւ չանտեսել միայնակ մայրերին եւ մյուս խմբերին.«Գուցե իրենք այնքան ծանոթ չեն իրավիճակին, մենք պատրաստ ենք  իրենց ամբողջ իրավիճակը ներկայացնել, իհարկե, անվճար, ինչպես միշտ ենք արել: Դա շատ բարդ պրոցես է, որովհետեւ կան մարդիկ, որ տնակներում են ապրում, բայց ինչ-որ տեղ բնակարան ունեն, սակայն գերադասում են տնակները: Այդ ողջ պրոցեսին պետք է մասնագիտորեն մոտենալ»:

Վահան Թումասյանի տվյալներով, այս պահին անօթեւանների հերթացուցակից դուրս շուրջ 3000 ընտանիք կա, որ ապրում է կամ ժամանակավոր կացարաններում կամ գործարանային հանրակացարաններում եւ չեն համարվում երկրաշարժի հետեւանքով ուղղակի անօթեւաններ դարձած: Այս ընտանիքների հանդեպ պետությունը որեւէ պարտավորություն չունի: Իսկ նախատեսած 430 բակարանների շինարարությունը, ամենայն հավանականությամբ, ոչ էլ կյանքի կկոչվի, փոխարենը նորից կսկսեն գործարկել ԲԳՎ-ների բաժանելու տարբերակը.«Թեեւ որոշում դեռ չկա, բայց տրամադրություններն ակնհայտ են»:

Մարինե Պետրոսյան
asparez.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: