Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Անօթեւանների համար դեռեւս հստակ որոշում չկա 2014-08-27   1187     

Անօթեւանների համար դեռեւս հստակ որոշում չկա 1988-ի երկրաշարժից 25 տարի անց գյումրեցի հազարավոր ընտանիքներ դեռեւս շարունակում են ապրել վաղուց արդեն շարքից դուր եկած տնակներում:

Նրանցից ոմանք բնակարան ունենալու հույս էլ չունեն. կամ բնակարան չեն կորցրել, բայց տնակում են ապրում, կամ ժամանակին ստացել են, բայց ինչ-ինչ պատճառներով դրանից զրկվել, իսկ ոմանք՝ դեռ սպասում են կորցրած բնակարանի փոխարեն նորը ստանալուն: Անօթեւանության հերթացուցակում ընդգրկված հարյուրավոր ընտանիքներ այսօր արդեն սպասում են կառավարության նոր որոշման, սակայն, եթե կառավարությունն իր բոլոր որոշումները եւ խոստումները կարողանար կատարեր, ապա նրանց մի մասը բնակարանամուտ արդեն իսկ տոնած կլինի, բայց…

Ժողովրդի աչքը խաբելու ու հերթական հավաստիացումներով մարդկանց սնելու համար դեռ 2013-ին Մուշ-ում սկսեցին շինաշխատանքներ, բայց շենքերի կառուցման աչքփակոցին՝ հիմքերի փորումից այդպես էլ առաջ չգնաց, իսկ արդեն 2014-ի գարնանն սկսեցին խոսել այլ տարբերակի մասին՝ բնակարաններ գնել եւ բաժանել բնակիչներին: Հուլիսին, երբ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Շիրակի մարզում էր՝ ընդգծել էր, որ «կոնկրետ առաջարկը կլինի բնակարաններ գնելը, որպեսզի լինի արագ եւ հարցը լուծվի մինչեւ այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ»:

Անօթեւանության խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ունեցած տեղեկություններով, վերջնական եզրակացություն ու տարբերակ չկա: Նա խոսեց նաեւ բնակարանների բաշխման անօթեւանների առաջարկած տարբերակների մասին: «Շիրակ-կենտրոնի» ղեկավարի տեղեկացմամբ՝ անօթեւանների մի մասը համաձայն է ԲԳՎ-ին, մի քիչ է գումար վրան ավելացնելու ու իր ցանկացած բնակարանը գնելու համար, մի մասը բնակարան է ուզում, կգնեն՝ կտան, թե կկառուցեն՝ կտան, իրենց չի հետաքրքրում, իսկ մյուս մասն էլ՝ կողմնակից է բնակարանաշինությանը, նրանք չեն շտապում:

-Դրա համար, ես կարծում եմ, որ պետք է խառը տարբերակն ընտրվի: 1-2 շենք տարեկան կառուցվի, զուգահեռ կիրառվի ԲԳՎ-ի տարբերակը, ու նաեւ բնակարանը գնվի եւ հատկացվի անօթեւան ընտանիքին,-ավելացրեց Վ.Թումասյանը:

Զրուցակիցս նկատեց, որ իրենք տարբեր միջազգային 

կազմակերպությունների, հայ համայնքների, դոնորների հետ են աշխատում եւ շատ շուտով բնակարանների գնման ու բաշխման նոր ծրագիր է իրականացնելու անօթեւանության հերթացուցակում չգտնվող ընտանիքների համար: Վ.Թումասյանը սոցիալական բնակարանով ապահովելու տարբերակը եւս խնդրի լուծման տարբերակ է համարում. «Բնակարանով ապահովման ծրագիրը աղետի գոտում պետք է գնա տարբեր ուղղություններով, մի ուղղություն ընտրելը՝ սխալ է Խնդիրն այնքան է խորացել, որ մի ուղղությամբ գնալն անհնար է»,-ավելացրեց Վ.Թումասյանը:

Թե ԲԳՎ-ով, թե բնակարան գնելով, եւ թե բնակարանաշինության անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրի ձգձգումը՝ Վ.Թումասյանի կարծիքով, ավելի շատ հոգեբանական է եւ ոչ թե՝ ֆինանսական. «Հայերիս մեջ մի քիչ ցուցամոլություն, մոդայի ետեւից գնալ կա ու քանի որ 1988-ի աղետից քառորդ դար է անցել, արդիականությունը կարծես թե կորցրել է եւ իշխանությունների, եւ սփյուռքի, եւ հասարակության համար: Հիմա արդիական այլ խնդիրներ կան, որոնց ետեւից գնում են: Ամբողջովին չեն գիտակցում այն խնդիրը, որ կա աղետի գոտում»:

Թե խնդրի հետ կապված ի՞նչ նորություններ կան եւ հարցն ինչպիսի՞ լուծում է ստանալու՝ փորձեցինք պարզել նաեւ Շիրակի մարզպետարանից: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը արձակուրդում էր, բայց լրատվական բաժնից փոխանցեցին, որ հարցը քաղաքաշինության նախարարությունում քննարկվել է, բայց իրենց ունեցած տեղեկություններով՝ դեռեւս հստակ որոշում չկա:  Քաղաքաշինության նախարարությունից եւս մեզ փոխանցեցին, որ հարցն ընթացքի մեջ է, այս պահի դրությամբ հստակ որեւէ բան չկա:

Սոնա Առաքելյան
asparez.am 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: