| Անուն Ազգանուն | Գումարի չափը |
|---|---|
| Hamo Jeretsian | 50000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 60000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 170000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 120000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Tsovinar Harutyunyan | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Աստղիկ Ղուկասյան | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Sofiya | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Gevorg Galstyan | 8000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Armen | 20000.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 170000.00 AMD |
| Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
| Misak Sargsian | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 50000.00 AMD |
| Tiroui Melkonian | 100000.00 AMD |
| Tiroui Melkonian | 81.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Rima Aivazian | 120000.00 AMD |
| Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
| Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Misak Sargsian | 100000.00 AMD |
| Իդա Ենգոյան | 20000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 7777.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Արեգ Զոհրաբյան | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100000.00 AMD |
| Misak Sargsian | 60000.00 AMD |
| Misak Sargsian | 50000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Anna-Sona Minasyan | 80000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Նայիրի Թնկրյան | 40000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
| Թամարա Գևորգյան | 50000.00 AMD |
| Sona Hovagimian-Minasyan | 80000.00 AMD |
| Anahit Marutyan | 20000.00 AMD |
| Anna Minasyan | 80000.00 AMD |
| Vahan Pokhsraryan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Anzhela | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Vrezh Papazyan | 1999.00 AMD |
| Arev | 5000.00 AMD |
| Anna Amirkhanyan | 125000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Arev | 5000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
| Elisabeth Boursalian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
| Ida Yengoyan | 25000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
«Այնպես եմ ամեն ինչից հիասթափվել… ես, որ երկու տարի աղջկաս հետ գնացի, այդ կյանքը տեսա…ամեն ինչից հիասթափվել եմ, ճիշտ եմ ասում: Աղջկաս 2 տարեկան տարա, 4 տարեկան բերեցի»,-գյումրեցի ազատամարտիկ Լաուրա Ասեյանի հիշողություններում ղարաբաղյան պատերազմն է: 33 տարեկան Լաուրան 2 տարեկան միակ դստեր հետ կամավորական ծառայության է անցել Գյումրի 4-րդ գումարտակի կազմում` նախ Ստեփանակերտում, ապա` Մարտակերտում: Իր եւ 70 ազատամարտիկի հրամանատարը եղել է Վարդան Մայիլյանը: 94-ի հունվարից նա մասնակցել է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, ռազմի դաշտում Լաուրան կատարել է սանիտար-հրաձգի պարտականություններ, զինակից ընկերներին ցուցաբերել մայրական հոգատարություն:
«70 ազատամարտիկ էինք, ես դիրքեր եմ գնացել, ճաշ պատրաստել, ինձ հարգել են, ընդունել, երբ վերադարձա՝ ուշադրություն էին դարձնում ինձ (նկատի ունի պետական կառույցներին-հեղ.),-ասում է կին-ազատամարտիկն ու ավելացնում,-իսկ հիմա` ոչ. անտարբեր են, հեչ չեն ասում` կին է վերջը: 2 տարի կյանքս էնտեղ է գնացել, ես թոշակ էլ չեմ ստանում, թոշակ չտվեցին, պատճառ բռնեցին, որ վիրավոր չեմ եղել: Ի՞նչ կարեւոր է, զենք եմ ունեցել, կարող է եւ կրակեին ինձ վրա, դիրքերում անընդհատ կրակոց էր»:
Այսօր տիկին Լաուրան դստեր եւ երկուս ու կես տարեկան թոռան հետ բնակվում է չորս հարկանի շենքի առաջին հարկում: Դստեր ամուսինը ծառայում է հայկական բանակում, զորացրվելու է այս տարվա դեկտեմբերին: Վերադառնալուց հետո նա աշխատանք է փնտրելու:
Ոչ Լաուրան, ոչ նրա դուստրը այսօր աշխատանք չունեն, ընտանիքը պետությունից ամեն ամիս՝ որպես ընտանեկան նպաստ, ստանում է 21.000 դրամ: «Բարեգործական ճաշարանով ենք յոլա գնում, հագուստը, ձմռան փայտը Թումասյանն է տալիս (նկատի ունի «Շիրակ» կենտրոնի նախագահ Վ.Թումասյանին-հեղ.), քաղաքապետարանից խոստացել են օգնել այս օգոստոսին, թե չէ էդ նպաստը կստանանք, կգոյատեւենք»:
Չկարողանալով ապրել պետության տված 21.000 դրամով, տիկին Լաուրան մի քանի ամիս առաջ որոշում է աշխատանք գտնել: 2 ամիս աշխատում է Գյումրիում գտնվող պետական հիմնարկներից մեկում: Նրա՝ աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետո, ընտանիքը զրկվում է ընտանեկան նպաստից, նպաստից զրկելու պատճառ նշում են Լաուրա Ասեյանի աշխատելու փաստը:
«Երեխայի նպաստը ուղիղ 6 ամիս զրկեցին, ի՞նչ քաշեցինք այդ վեց ամիսը, Աստված գիտե, սոված-ծարավ: Գնացի, ասացի՝ մեղք է երեխան, ինչո՞ւ նպաստը կտրեցիք: Ուղղություն ցույց տվին, որ իրավունք ունես բողոքելու, որովհետեւ ազատամարտիկ ես: Ասացի` խիղճն էլ է լավ բան, էդ երեխան ի՞նչ մեղք ունի, 2 տարեկան՝ սոված-ծարավ: Բարեգործական կազմակերպություններն ավելի լավ են օգնում, քան պետությունը: Էլի փառք Տիրոջը, որ բարեգործական ճաշարան կա, կերթամ կուտեմ, էրեխու համար էլ կբերեմ: Թումասյանն իմացավ, որ նպաստից զրկել են, էկավ, օգնեց:
Կինը պատմում է, որ իր ներկա ու անցյալ կյանքի, դժվարությունների մասին պատրաստվում է նամակ գրել ՀՀ կառավարությանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` միաժամանակ էլ ավելացնում է. -էսպես որ ամեն անգամ զայրանում եմ` աղջիկս ասում է. «Աստված մեծ է, մի օր դուռ կբացի»:
Անի Մկրտչյան
asparez.am
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: