Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

ԲԳՎ-երի «զոհ» համարվող ընտանիքների թիվը մոտ 2000 է 2014-08-26   1164     

ԲԳՎ-երի «զոհ» համարվող ընտանիքների թիվը մոտ 2000 է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար կառուցվող շենքի շինաշխատանքներն օրերս դադարեցվել են: Պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա, թե որն է պատճառը, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի:

Այս շենքերի շինարարությունը կառավարությունը պետք է ավարտած լիներ 2012 թվականի դեկտեմբերին, սակայն ծրագրի ժամկետները չեն պահպանվել, իսկ անօթևան ընտանիքներն անորոշության մեջ են: Շենքերում բնակարանները նախատեսված են մոտ 70 ընտանիքի համար:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածի վերաբերյալ Քաղաքաշինության նախարարությունից որևէ պարզաբանում չեն ստացել, Շիրակի մարզպետարանը նույնպես լռում է: «Խոսակցություններ կան, որ պատճառը ֆինանսական խնդիրներն են, պաշտոնական որևէ հաղորդում չկա»,- ասաց նա:
Ախուրյանից բացի, անօթևանների խնդիրը սուր է նաև Գյումրիում: Թեև կառավարությունը խոստանում էր, որ արդեն 2013 թվականին Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիք չի լինի, սակայն այսօր նմանօրինակ մոտ 900 ընտանիք կա հանրապետության երկրորդ քաղաքում: Այս ընտանիքները մինչ օրս միայն խոստումներ են լսում, դրանցից 432 ընտանիքի հարցը կառավարությունն այս փուլում քննարկում-քննարկում է, բայց հստակ լուծում չի առաջարկում:

«Մեր այն կասկածները, որ աղետի գոտու շինարարությունը կդադարեցվի, իրականություն դարձավ: Երբ որ այս տարվա հուլիսին վարչապետն ու քաղաքաշինության նախարարը եկան Գյումրի, հարցում էին անցկացրել՝ այդ 432 ընտանիքներն ուզում են, որ բնակարան կառուցվի իրենց համար, թե՞ բնակարանի գնման վկայագրեր ստանան: Քանի որ այդ ընտանիքները լավ գիտեն, որ նոր շենքի կառուցումը շատ երկար կտևի, մեծ մասը պատասխանել էին, որ ԲԳՎ-ին համաձայն են: Բայց պայմանն այն է, որ ոչ թե այդ ԲԳՎ-ն տան քաղաքացուն և ասեն՝ գնա, բնակարան գտիր քեզ, այլ պետությունը գնի բնակարաններն ու տրամադրի նրանց»,- ասաց Վահան Թումասյանը:

Նրա խոսքով՝ ԲԳՎ-ների բաժանման դեպքում արհեստականորեն բարձրանում են բնակարանների գները, այդ պատճառով մարդիկ չեն կարողանում հարմար բնկարաններ գտնել, գումարը ծախսում են այլ նպատակով:
Գյումրիում ԲԳՎ-երի «զոհ» համարվող ընտանիքների թիվը մոտ 2000 է: Վերոնշյալ 432 ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասել էր, որ բնակիչներին քաղաքապետարանը կհրավիրի քննարկման, մարդկանց պահանջով կառավարությունը կամ նոր շենք կկառուցի, կամ ԲԳՎ կբաժանի:
Վահան Թումասյանն ասում է, որ կառավարությունը աղետի գոտու անօթևանների առաջ հարցը կտրուկ է դնում՝ բնակարանաշինությո՞ւն եք ուզում, թե ԲԳՎ: Այնինչ խնդրի լուծման այլ տաբերակներ էլ կան, որոնցից են, օրինակ, պետության կողմից բնակարանների գնումն ու վիճակահանության միջոցով անօթևաններին բաժանելը, սոցիալական բնակարանաշինության իրականացումը:

Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան է դեռևս 900 ընտանիք, ևս 400 ընտանիք՝ ամբողջ Շիրակի մարզում: Բացի այդ, Գյուրիում անօթևան է մոտ 3500 ընտանիք, որոնք չեն համարվում աղետի հետևանքով տուժածներ: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բոլոր ընտանիքները, կառավարության նախկին խոստումների համաձայն, պետք է նախորդ տարեվերջին ապահովված լինեին բնակարաններով:
«Աղետի գոտու նկատմամբ համայն հայության ու իշխանությունների կողմից ուշադրություն չկա: Այլևս այդ թեման արդիական չէ, դրա համար էլ այս վերաբերմունքն է արժանացել աղետի գոտին»,- ասում է Վահան Թումասյանը:


- See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/103264

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: