Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

10-ամյա Սուսաննայի երազանքը 2014-07-12   1314     

10-ամյա Սուսաննայի երազանքը «Պոլերը փտում են, կռիշը` կաթում … չգիտեմ ի՞նչ պիտի լինի»

Գյումրիում Սավոյան փողոցը նման է դատարկված գյուղի` ներքաղաքային տրանսպորտ այստեղ չի մտնում, 30 րոպեում հազիվ հեռվից կարող են նշմարվել 1-2 մարդ, փոխարենն այստեղ կարող ես հեշտությամբ գտնել ու տեսնել փոշոտ, նեղլիկ գյուղական ճամփեք, ավերակ, քարուքանդ փողոցներ:

«Հեռու է, ստեղից ահագին հեռու է մեր տունը, մարդ իրկունները կվախենա դուրս գա, դար ու փոսերը շատ են, շները` լիքը»,-նկարագրելով Գյումրու ծայրամասային թաղը` ասում է Անահիտ Գաբրիելյանն ու, արեւի կիզիչ ճառագայթներից փորձելով պաշտպանվել, շտապում է:  Սեփական տներով ու տարատեսակ ժամանակավոր տնակներով շրջապատված հերթական նեղլիկ ու փոշոտ փողոցներից մեկն էլ մեզ հասցնում է Անահիտենց տուն, ավելի ճիշտ՝ խունացած տնակ:

Մութ ու խոնավ սենյակի բազմոցին քնել է Անահիտի քրոջ 3-ամյա որդին: Երեխայի մայրը Անահիտի որդու հետ գնացել է դաշտ` աշխատելու:

«Տղաս 16 տարեկան է, 8-րդ դասարանն ավարտեց ու սկսեց էստեղ-էնտեղ աշխատել, ինձ չի թողնում աշխատել, նա է գնում քրոջս հետ դաշտերը, ես մնում եմ երեխաների հետ»,-ասում է Անահիտը:

Սավոյան փողոցի 224/290 ա տնակում Անահիտն ու իր քույրը բնակվում են 4 երեխաների հետ: Տնակի բնակիչներն ամեն ամիս պետությունից ստանում են 45.000 դրամ ընտանեկան նպաստ, երկու քույրերը հիմնական աշխատանք Գյումրիում չեն գտնում, իսկ սեզոնային աշխատանքի դիմաց ստացած վարձատրությամբ էլ հազիվհազ փակում են խանութի պարտքերը: Մթերային խանութի հերթական պարտքը Անահիտը պատրաստվում է փակել քրոջ եւ որդու բերած գումարով:

Նրանք տնակում էլեկտրաէներգիա հաճախ են օգտագործում. հոսանքի օգնությամբ են պատրաստում կերակուր, իսկ հոսանքի` հաջորդ ամսվանից մոտ 4 դրամ թանկացումը այստեղ, ինչպես նաեւ շատ ընտանիքներում, ավելորդ խնդիրներ է ստեղծելու: «Գիտեմ, որ չենք էլ կարողանա տալ էդ ավելցած վարձը»,- հավաստիացնում է Անահիտը:

Տնակային այս անհարմարավետ պայմաններում Անահիտն ու իր երեխաներն արդեն ապրում են տասը տարի: Տնակային անտանելի պայմաններում մեծացած Անահիտի քրոջ դուստրը` 10-ամյա Սուսաննան երազում է բնակարան` հարմարվետ ու լուսավոր սենյակներով, որտեղ անձրեւի կաթոցներ չեն լինի այլեւս, ինքն էլ կունենա իր սիրելի տան անկյունը:

Մինչ երկրաշարժը Գաբրիելյանների ընտանիքն ապրել է Գյումրու Անտառավան թաղամասում, երկրաշարժի հետեւանքով բնակարան են կորցրել: «Բնակարանի փլուզման դիմաց մամաս ստացել է սերտիֆիկատ, փողը ծախսվեց` գնաց, եղբորս դին Մոսկվայից բերելու համար էդ գումարն էլ չհերիքեց, եղբորս դին այդպես էլ չկարողացանք բերել Մոսկվայից, հետո սերտիֆիկատով մամաս առավ էս տնակը, մամայիս մահից հետո մենք երկու քույրով ու էրեխեքով կապրինք ստեղ»,-պատմում է Անահիտը: Ինչպես ասում է Անահիտը, քաղաքապետարանից տնակ է խնդրել՝ իր 2 երեխաների հետ առանձին բնակվելու համար, սակայն անպատասխան է մնացել: Քաղաքապետարանը, Անահիտի խոսքով, իրենց ներկայում աջակցում է սննդօգնությամբ:

Ձմռան ամիսներն հեռու չեն, հանկարծ հիշում է Անահիտն ու խոստովանում, որ եղած խնդիրներին ցուրտ եղանակին ավելանում է եւս մեկը` վառելանյութ հայթայթել: «Փետ էլ չունինք, Վահան Թումասյանը (ի նկատի ունի «Շիրակ» կենտրոնի նախագահին-հեղ.) կբերե, էդ կվառենք, ունեցանք` կվառենք, չունեցանք ցուրտ տեղը ըսպես կնստինք, պոլերը փտում են, կռիշը` կաթում անձրեւնրերին, չգիտեմ ի՞նչ պիտի լինի,-շարունակում է Անահիտը…

Անի Մկրտչյան
asparez.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: