Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Աղքատություն, թերսնվածություն. հայ մանուկների հիմնական խնդիրները 2014-06-01   1300     

Աղքատություն, թերսնվածություն. հայ մանուկների հիմնական խնդիրները Աղքատություն, թերսնվածություն և կրթություն: Երեխաների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը և Գյումրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այս հիմնական խնդիրները նշեցին՝ ի պատասխան Tert.am-ի հարցի, թե որոնք են այսօր հայ մանուկների հիմնական խնդիրները:

«Այսօր շատ մեծ է երեխաների աղքատությունը, ու դա իր հետևանքներն ունենում է հենց երեխաների իրավունքների պաշտպանության վրա: Եթե երեխան աղքատ է, հնարավորություն չունի դպրոց գնալու, ետ է մնում կրթությունից, որովհետև գրենական պիտույքներ չունի, հագուստ չունի: Եվ ընտանիքները երեխաներին դպրոցից հանում են, որպեսզի աշխատանքի ուղարկեն, շատերը դրդում են մուրացկանության»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Աննա Սաֆարյանը:


Վերջինիս խոսքով՝ իրենց պրակտիկայում հանդիպած երեխաների իրավունքների խախտումները բազմաթիվ են՝ երեխաների մուրացիկություն, նախադպրոցական կրթական իրավունքների ու երեխաների խնամքի հետ կապված խախտումներ՝ և՛ ծնողների կողմից, և՛ խնամքի հաստատություններում:


Խնդիրները կախված են նրանից, թե երեխան որտեղ է խնամվում, եթե հաստատությունում է խնամվում, այնտեղ խնդիրները մի փոքր այլ են, այդ երեխաներն ավելի խոցելի են, իրենց խնդիրներն էլ ավելի առանձնահատուկ են: Ընտանիքներում էլ այլ տեսակի են, օրինակ՝ բռնություն կարող է լինել ծնողների կողմից:


«Նախ աղքատությունն է, երկրորդը՝ կան պետական մարմիններ, որոնք պատասխանատու են երեխաների իրավունքների համար, բայց լիարժեք կերպով չեն իրականացնում իրենց պարտականությունները, եթե օրինակ՝ վերցնենք խնամակալության ու հոգաբարձության մարմինները, դրանք առաջին օղակն են, ու եթե իրենք իրենց վրա դրված այդ 40-ից ավել լիազորությունները պատշաճ ձևով չեն իրականացնում, դա արդեն բերում է երեխաների իրավունքների խախտումների»,- ասաց Աննա Սաֆարյանը՝ ընդգծելով, որ երեխաներն այսօր շատ հաճախ զոհ են դառնում ընտանեկան բռնության, ու դա պարտադիր չէ, որ ֆիզիկական բնույթ կրի, լինում է նաև հոգեբանական:


Երեխաների խնդիրների մասին Գյումրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանն էլ նկատեց, որ Գյումրիում երեխաների թիվ մեկ խնդիրը թերսնվածության խնդիրն է, դրան հաջորդում է կրթության խնդիրը և, բնականաբար, նաև կացարանի խնդիրը. «Քարուքանդ, հակահիգիենիկ պայմաններում կացարանների երեխաները հարյուր տեսակի հիվանդություններով են վարակվում։ Սրանք են երեք կարևոր խնդիրները, որոնք ունեն Գյումրիի երեխաները»։


Նրա խոսքով՝ եթե այլ մարզերում աղքատության խնդիրն է, ապա Գյումրիում աղքատությանը գումարվում է անօթևանությունը։ Եթե մյուս մարզերում աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատատեղ ստեղծելով և այլն, ապա Գյումրիում կրկնակի լուծման կարիք ունի անօթևանության խնդիրը։


«Գյումրիում աղքատների գրեթե 70%-ը տնակային ավաններում ու ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներն են, դրա համար, սովորաբար, ես ասում եմ, որ Գյումրիում կրկնակի աղքատություն է։ Եվ, ցավոք սրտի, ամենախոցելի խմբերը երեխաներն են, որովհետև հասարակությունում առկա ամենավատ երևույթներն առկա են տնակային ավաններում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առանց հայր ընտանիքները գերակշիռ մաս են կազմում, այդ ընտանիքների 60-70%-ը առանց տան տղամարդու են ապրում։


Նա նաև նշեց, որ հիմնականում միայնակ մայրեր են տնակային ավաններում, և դպրոցական կրթությունից հետո շատերի երեխաները չեն շարունակում իրենց կրթությունը։ Եվ բացի աղքատությունից, սոցիալական տարբեր խնդիրներ առկա են այդ ավաններում։


«Շիրակ կենտրոնի» ղեկավարը խորհուրդ տվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում չնշել, որպեսզի մարդիկ միայն այդ օրը չհիշեն երեխաներին:


«Առհասարակ, Հայաստանում շատ իրավունքներ են ոտնահարված, բայց երեխաների պաշտպանության խնդիրներն առավել սոսկալի են, որովհետև այն, ինչ մենք տեսնում ենք, բնականաբար, առաջինն ազդում է հենց երեխաների վրա, և մեր թիրախում փորձում ենք առաքինի պահել հենց երեխաներին»,- ասաց նա և ավելացրեց, որ կոնկրետ Գյումրիում այդ աղքատությունը հաղթահարելու կամ երեխաների թերսնվածության խնդիրը լուծելու առումով որևէ լուրջ քայլ չի տեսնում։

tert.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: