Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Չեն նկատում, որ հացի խնդիր ունեցող երեխաներ, քաղցած մարդիկ կան. «Շիրակ» ՀԿ-ի ղեկավարը՝ «տնակային» Ամանորի մասին 2014-12-29   1346     

Չեն նկատում, որ հացի խնդիր ունեցող երեխաներ, քաղցած մարդիկ կան. «Շիրակ» ՀԿ-ի ղեկավարը՝ «տնակային» Ամանորի մասին Գյումրու տնակային ավանների հետ ամենօրյա շփում ունեցող «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանի հետ հարցազրույցում նա, ըստ էության, ոչ ուղղակի, բայց  կրկնում էր «Սարոյան եղբայրներ» -ի Գևորգի ասածը. «ասում եմ՝ սոված երեխաներ»:

Խոսելով այն մասին, թե տնակային ավանների բնակիչ երեխաները չե՞ն դադարել երազելուց, ասաց. «Օրինակ՝ մի երկկողմանի ծնողազուրկ երեխա կա, բնակարան էլ չունեն, տատիկն է պահում, հարցնում եմ, ասում է՝ զինվորական եմ ուզում դառնալ, որ հայրենիքս պաշտպանեմ: Եվ սա առաջին դեպքը չէ: Պատկերացնո՞ւմ եք՝ մի ապահով երեխայի մոտենաս, կարող է ասի՝ ուզում եմ գեներալ դառնալ, բայց հայրենիքը պաշտպանելու նկատառումով երազանք չի ունենա հաստատ: Եվ սա երկրորդ-երրորդ դեպքն է: Նաև ամեն մի երեխա ուզում է իր պրոբլեմը լուծի. մեկին հարցնում եմ՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում է՝ բժիշկ, որ մորս բուժեմ, մյուսը բնակարան է երազում, Ձմեռ պապիկից բնակարան է սպասում»:


-Պարո՛ն Թումասյան, Հայաստանում ավանդական նախատոնական եռուզեռն է, մարդիկ գնումներ կատարելու համար կրկին գրոհել են խանութներն ու շուկաները: Դուք, որպես «Շիրակ» կենտրոնի ղեկավար, որ շփվում եք տնակային ավանների բնակիչների հետ, ի՞նչ կարող ասել՝  նրանք և՞ս պատրաստվում են Ամանորին:

-Բնականաբար, հասարակության մեջ այն մարդիկ, որոնց հետ մենք շփվում ենք, իրենց մոտ ամանորյա պատրաստություն տեսնել և այլն, չկա, չհաշված հոգեբանական էդ սթրեսային վիճակը, բայց քանի որ տնակային ավանները ինքնամեկուսացված ավաններ են, այդ սթրեսը ավելի քիչ է երևում: Այսինքն՝ իրենք չեն լինում քաղաքի խանութներում, շուկաներում, որովհետև մեր մոտ էլ կա էդ եռուզեռը՝ քաղաքի փոքրիշատե հնարավորություններ ունեցող մարդկանց շրջանում: Իսկ տնակային ավանների բնակիչներն էդ ամեն ինչից զերծ են: Եվ ամենացավալին այն է, որ այդ նախատոնական մթնոլորտը այդ ավանի երեխաների համար չէ: Մենք 600 երեխայի համար տիկնիկային թատրոն կազմակերպեցինք, նախատոնական շրջանում նվերներ տվեցինք, բայց դա շատ փոքր բան է և ընդհանուրի մեջ ոչ բան չի կարող փոխել:


Տոնածառների զարդարանք էլ տնակներում չկա: Այսինքն՝ եթե սեղանները չկան, որոնք շատ համեստ կլինեն, սովորական աղքատ մարդու ճաշի սեղան կլինեն, երեխաների համար տոն չի լինի, այդ տոնը չկա:


-Իսկ ունևոր խավերը օգնո՞ւմ են՝ ձեր կազմակերպության միջոցով, կամ՝ չմիջնորդավորված:

-Առհասարակ, որ ասում են՝ «բարեգործություն», հարազատի նկատմամբ հոգատարություն, աղքատների, աղքատության հանդեպ կարեկցանք... ընդամենը բարեկեցիկ վիճակում գտնվող հայերի մոտ մի տասը տոկոս է դա կազմում: Սփյուռքի աջակցություն, բարեգործական աջակցություն. սրանք 70-80 տոկոսով ստեղծված միֆեր են, որպեսզի ձեռքները գրպանները չտանեն: Հոգեբանական, նաև՝ ազգային ինչ-որ մի առանձնահատկություն էլ կա հիմա, որ երբ ավելի շատ են ունենում, մտածում են, որ էլի քիչ է, էլի իրենց մի քիչ ավելի շքեղ պետք է լինի:


Առանձին մի խնդիր են այսպես կոչված համաքաղաքային խնջույքները, տոնակատարությունները, որոնք, իմ կարծիքով, անտեղի ծախսեր են, քանի որ այդ միջոցառումների  միջավայրում հայտնվում են մարդիկ, որոնք էդ մի կտոր խորովածի մսի կամ ընկույզի կարիքը չունեն: Այսինքն՝ իրենք առիթն օգտագործում են ևս մեկ անգամ լրացուցիչ ճաշ ուտելու համար: Եթե էդ ամբողջը կազմակերպեին իմ նշած խավի համար, մարդկանց, որոնք, մեր լեզվով ասած, տարին մեկ կուշտ փորով ուտելու խնդիրը ունեն, կհասկանայի: Բայց այդ խնջույքներին մասնակցում են մարդիկ, որոնց համար ամեն օր էլ խնջույք է: Ու ես նույնիսկ իշխանությունների ու իշխանավորների մասին էլ չեմ ասում, որոնց քննադատելս էլ չի էլ գալիս, այլ պարզ հայ մարդկանց, որոնք չեն նկատում, որ մասսայական հացի խնդիր ունեցող երեխաներ կան, աղքատ երեխաներ, իրականում քաղցած մարդիկ:


Ամանորը, սուրբծննդյան տոները տարբեր ազգերի մոտ առիթ են մերձավորիդ, աղքատների նկատմամբ կարեկցանքի։ Մեզ մոտ էլ կան մարդիկ, որոնք օգնում են, որոնք եթե չլինեին, այն 300 ընտանիքներին բաժանած փայտն ու սնունդը, որ տվել ենք, հավատացե՛ք, դա էլ չէր լինի: Բայց նաև ասեմ, որ եթե այն ահռելի քարոզարշավը, որ մենք անում ենք՝ Գյումրու տնակային ավանների պրոբլեմի հանրայնացումն ապահովելու համար, եթե դա արվեր այլ ազգերի մեջ, կարծում եմ՝ Գյումրիում աղքատությունը չէր լինի: Բայց էս հսկայական աշխատանքները աշխատում են միայն տասը տոկոսի համար, բայց էդ տասը տոկոսի համար էլ արժե, որ շարունակվեն արվել:


-Տնակային ավանների երեխաները երազանքներ պահելու, ցանկություններ ունենալու սովորություն դեռ ունե՞ն:

-Երեխաների մասին խոսելով՝ չմոռանանք, որ միայնակ տարեցների վիճակն էլ է ծանր, ահավոր հոգեբանական սթրեսի մեջ են, որովհետև եթե երեխաներդ էլ երազանքներ ունեն, որոնք գուցե տարիներ անց կկատարվեն, մեծահասակները հասկանում են, որ իրենք էլ լավ օր չեն տեսնելու… Օրինակ՝ մի երկկողմանի ծնողազուրկ երեխա կա, բնակարան էլ չունեն, տատիկն է պահում, հարցնում եմ, ասում է՝ զինվորական եմ ուզում դառնալ, որ հայրենիքս պաշտպանեմ: Եվ սա առաջին դեպքը չէ: Պատկերացնո՞ւմ եք՝ մի ապահով երեխայի մոտենաս, կարող է ասի՝ ուզում եմ գեներալ դառնալ, բայց հայրենիքը պաշտպանելու նկատառումով երազանք չի ունենա հաստատ: Եվ սա երկրորդ-երրորդ դեպքն է: Կա նաև, որ  ամեն մի երեխա ուզում է իր պրոբլեմը լուծի. մեկին հարցնում եմ՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում է՝ բժիշկ, որ մորս բուժեմ, մյուսը բնակարան է երազում, Ձմեռ պապիկից բնակարան է սպասում:


-Պետական կառույցները Ձեր կազմակերպությանն օգնո՞ւմ են:

-Գյումրու քաղաքապետարանը օրերս  մասնակցեց մեր «վառելափայտ» ծրագրին, հիմա մարզպետն էլ է միացել. կա պայմանավորվածություն, որ տոներից հետո մի 100 ընտանիքի իրենք կօգնեն: Սա լավ է այն առումով, որ տեղական մոբիլիզացիայով ավելին կարող ես անել, քան դրսի: Մնացածը... ինչ ասեմ, ահագին բան կա դեռ անելու, հասկացնելու համար, որ պետք է խնայեն և միջոցները ուղղեն սոցիալական էդ բևեռացման հաղթահարմանը:

tert.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: