Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Ամբողջ Հայաստանի աղքատությունը հավաքվել է Գյումրիում 2014-12-06   1323     

Ամբողջ Հայաստանի աղքատությունը հավաքվել է Գյումրիում Երանուհի Սողոյան
hetq.am

Ծայրահեղ թշվառությունը պատկերող լուսանկարները, որ համացանցում տարածում է Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ոչ միշտ են կարողանում լիարժեք փոխանցել Գյումրու տնակային ավաններում տիրող վիճակը:

Ֆոտո կամ վիդեո պատկերներով անհնար է դիտողին հասցնել խարխուլ, կիսաքանդ ու փտող տնակների խոնավության բույրը, գիշերային ժամերին առնետավազքին բնորոշ աղմուկը, փայտե ու երկաթե պատերից փչող սառնությունը: Պատկերները խտանում են հատկապես ձմռանը, երբ տնակային ավանների վրա սկսում է սավառնել այրվող աղբի, հին շոր ու կոշիկի, մեքենայի անվադողերի անտանելի հոտը:

«Ոչ միայն տնակներում է այդ սարսափելի վիճակը: Հնարավոր է տունը քարաշեն լինի, բայց մարդն ապրի ծայրահեղ աղքատ վիճակում,- ասում է «Շիրակ կենտրոն» հկ-ի ղեկավար Վահան Թումասյանը,- Գյումրին դարձել է աղքատության մագնիս ու իր ներսում է հավաքել ոչ միայն իր, այլև երկրի տարբեր վայրերից այստեղ տեղափոխվածների թշվառությունը: Տնակային ավաններում ապրողների 30-35 տոկոսն այլ համայնքներից Գյումրի տեղափոխվածներն են, որ կամ վարձով են ապրում տնակում կամ էժան գնել են, որովհետև այլ տարբերակ չեն ունեցել»:

Անցած տարի սնունդից ու հագուստից զատ, որ բարերարների աջակցությամբ «Շիրակ կենտրոնը» բաժանում էր Գյումրիում բնակվող առավել խոցելի խմբերին, ձմռան շեմին տեսնելով շատ ընտանիքներում տիրող անելանելի վիճակը, Վահան Թումասյանը որոշեց «Ջերմություն տնակներում ապրողներին» ակցիայի շրջանակներում փնտրել բարերարների և նրանց միջոցով վառելափայտ հասցնել մոտ 400 ընտանիքի:

«Անցած տարի կարողացանք 4500 պարկ վառելափայտ տրամադրել: Իհարկե, չկարողացանք այնպես անել, որ ամբողջ ձմեռվա համար լիներ ակցիան, բայց որոշ ընտանիքների կարողացանք ավելի շատ տալ, դրանք այն ընտանիքներն էին, որոնք անգամ մեկ կապ փայտ ձեռք բերելու տարբերակ չունեին,- ասում է Վահան Թումասյանը,- այս տարի ընտանիքների թիվը դարձել է 1200»:

«Շիրակ կենտրոն»-ի շահառուների ցանկին ավելացել են նաև այն ընտանիքները, որոնք սովորաբար վառելափայտի տրամադրման խնդրանք-նամակով դիմում են քաղաքապետարան: Նախորդ ավագանու նիստի ժամանակ որոշում էր ընդունվել միանալ «Ջերմություն տնակներում ապրողներին» ակցիային և համայնքային բյուջեից 2 մլն դրամ փոխանցել վառելափայտ ձեռք բերելու համար: Նշված գումարը կենտրոնը դեռ չի ստացել: Անցած մեկ ամսվա ընթացքում 120-ից 130 խմ փայտը ձեռք են բերել ու բաժանել է Գյումրու զարգացման հիմնադրամի, Բալասանյանների ընտանիքիև արտերկրում ապրող մի բարերարի տրամադրած գումարներով: Այս պահին արդեն 700 հազար դրամի պարտք ունեն, փայտը գնել են պարտքով և սպասում են քաղաքապետարանից խոստացած գումարի փոխանցմանը:

«Քաղաքապետը և ավագանին որոշեցին գումարը տան, որ մի տեղից կատարվի բաշխումը: Բայց սա էլ իր հետ ուրիշ պրոբլեմներ բերեց: Օր կա, որ մենք 12 ժամ անցկացնում ենք տնակային ավաններում, ֆիզիկապես չենք հասցնում, օգնող ուժերը քիչ են: Ստիպված եղանք կոչով դիմելու, և շնորհակալ եմ այն ուսանող տղաներին, որ միացել են այս ակցիային ու անշահախնդիր օգնում են փայտը կտրատելու, դասավորելու գործում, օգնում են նաև բաժանելուց: Ի վերջո, 1200-ը մեծ թիվ է, մանավանդ, որ հարկ է լինելու երկու-երեք էտապով անել այս գործը, ձմեռը այս մեկ-երկու ամիսը չէ: Գյումրիում մայիս ամսից եղանակները տաքանում են»,-նկատում է Վահան Թումասյանը:

Նման աղքատություն, անօգնականություն ու թշվառություն, որ գրանցվել է Գյումրու տնակային ավաններում, հավանաբար դեռ ոչ մի տարի չէր եղել: Սա Վահան Թումասյանի դիտարկումն է: Նա ստեղծված սոցիալական լարվածությունը կապում է վերջին շրջանում եղած թանկացումների, կոմունալ վճարների գների բարձրացման, առօրյա սնունդի, դեղորայքի թանկացման հետ:

Տնակային ավաններում կատարված ուսումնասիրություները ցույց են տվել, որ շատ ընտանիքներ չեն տեղափոխվել նոր բնակարաններ՝ խուսափելով գազով կամ էլեկտրաէներգիայով տաքանալու հեռանկարից: Գյումրիում 70 տոկոս է կազմում ոչ վճարունակ խավը, շատ են առանց տղամարդու աջակցության գոյատևող ընտանիքները, փոքր չէ նաև միայնակ կանանց թիվը, միայնակ ծերերի ու հաշմանդամների թիվն ևս գերակշռում է:

«Մենք չենք կարող պետությանը փոխարինել, 1200 ընտանիքի ջեռուցման հարց լուծելն ամբողջ ձմեռվա համար վեր է թե մեր, թե համայնքի ուժերից: Հայտնվում են բարերարներ, որ որոշակի աջակցություն են ցույց տալիս, բայց դա քիչ է,- շեշտում է Վահան Թումասյանը,- ապշեցնող ուրիշ բան էլ կա, որ հատկապես Գյումրիում ապրող ունևորները չեն արձագանքում այս ակցիային: Եթե ամեն մեկը գոնե մի 3-4 ընտանիքի խնամակալություն վերցնի վառելիքի տրամադրման առումով, գուցեև հարցը ինչ որ կերպ կարգավորվի, բայց դա փոքր ելք է, կրկնում եմ, պետության աջակցությունն է պետք: Նաև լավ կլիներ, որ ունևոր խավը մի քիչ էլ մտածեր կողքին ապրող չքավոր հարևանի, հարազատի ու բարեկամի մասին, գոնե մի քանի ընտանիքի հարց էլ ինքը լուծեր: Բարությունն է պակասել մարդկանց մեջ ու ես հավանաբար հենց բարության կոչ կուզենայի անել»:

Մանրմասը կարդացեք hetq.am -ում

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: