Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյումրիում երկրաշարժից տուժած 1200 ընտանիք դեռ սպասում է բնակարանի 2014-12-01   1108     

Գյումրիում երկրաշարժից տուժած 1200 ընտանիք դեռ սպասում է բնակարանի

Գյումրիում այսօր անօթևանների հերթացուցակում հաշվառված և պետության կողմից փոխհատուցման ենթակա մոտ 1200 ընտանիք կա, ավելացրած դրան կա նաև մոտ 3000 ընտանիք, որոնք տարբեր պատճառներով չեն համարվում պետության կողմից փոխհատուցման ենթակա: Մոտեցող ձմռան և կոմունալ վարձավճարների բարձրացման հետ ավելի է սրվում նրանց սոցիալական պայմանները: Tert.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն անդրադարձել են ինչպես նրանց խնդիրներին, այնպես էլ պետությունից սպասվող աջակցության հարցին:

 

«Այո՛, այսօր լուրջ խնդիր ունենք տնակային ավանների հետ կապված»,- ընդունեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ շարունակելով. «Գյումրիում մենք ունենք 4500-5000 տնակներ, ժամանակավոր կացարաններ, որտեղ բնակվում են մարդիկ: Նրանց մեջ երկրաշարժից անօթևանները մոտ 1000-ն են, մնացածն արդեն տարբեր սոցիալական խմբերից են: Պետք է նախ հասկանանք, թե ինչպիսի սոցիալական խմբերի հետ գործ ունենք, պետք է լուրջ վերլուծություն արվի, և մտածվի ապագայում բացի անօթևանների մասին մտածելուց, մտածվի նաև սոցիալական բնակարանաշինության կամ այլ սոցիալական ծրագրեր իրականացնելու մասին, որպեսզի մենք կարողանանք այդ ժամանակավոր կացարաններից ձերբազատվել»:

Պատգամավորը նշեց, թե տնակային ավանները շատ մեծ անհարմարություն են ստեղծում քաղաքի ճարտարապետական տեսքի, սանիտարական վիճակի հարցում:

«Մյուս կողմից էլ, այսօր կան մարդիկ, որ սովորել են տնակային պայմաններին, որովհետև տնակային պայմաններում կոմունալ ծառայությունների վարձերն ավելի քիչ են մուծում: Չեմ թաքցնում, որ մարդ կա՝ այսօր բնակարան ունի, ժամանակին բնակարանը կամ վաճառել է, կամ այդ բնակարանը կա, բայց չգիտես ինչու, ինքը մնացել և բնակվում է ավտոտնակում»,- ասաց պատգամավորը:

Սուքիաս Ավետիսյանը չի կարծում, թե պետք է թիրախ վերցնել այն, որ եթե երկրաշարժից հետո անօթևան են մնացել, ուրեմն պետությունը պետք է իրենց օժանդակի: «Էլի եմ ասում, այստեղ սոցիալական խնդիր է և մենք պետք է հասկանանք, թե որ ընտանիքին ինչ ձևով պետք է օժանդակենք: Կարող է անօթևան է, բայց այդ անօթևանը շատ լավ սոցիալական վիճակում է և իրեն անհրաժեշտություն չկա օգնելու: Այսինքն, մենք պետք է հասկանանք, թե ում ենք ուզում օգնել»,-նշեց նա:

Պատգամավորի փոխանցմամբ՝ այսօր Կառավարությունում դեռ հստակ չի քննարկվել այդ ընտանիքների խնդիրը. «Բայց կարծում եմ, որ շատ մոտ ապագայում այն կքննարկվի և այդ մասով կփորձեն ինչ-որ լուծումներ գտնել: Մենք չպետք է մոռանանք, որ բյուջեի խնդիր ունենք»,- ավելացրեց Ավետիսյանը:

Ըստ «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանի՝ այսօր ունենք մոտ 12 000 քաղաքացի, ովքեր ապրում են կա՛մ տնակային ավաններում, կա՛մ քարուքանդ գործարանային հանրակացարաններում, կա՛մ կիսաքանդ շենքերում, որոնք առանց տանիքի են և ավելի ծանր պայմաններում են, քան՝ տնակներն են:


«Իսկ այդ տնակներն էլ այս 26 տարիների ընթացքում ամբողջովին շարքից դուրս են եկել»,- ասաց նա՝ նշելով, թե այդ ընտանիքներից ընդամենը 444-ին են ճանաչել և բնակարանների գնման վկայականներ տվել, իսկ մնացածների հանդեպ որևէ պետական ծրագիր ապագայում նախատեսված չէ:

«Կոմունալ թանկացումները և ձմեռային ցուրտ ամիսներն առաջինը հարվածում են այդ սոցիալական շերտին: Եթե մտնեք տնակային ավաններում կամ այդ կիսաքանդ շենքերում պատսպարված ընտանիքներ, կտեսնեք զանգվածային հիվանդ, հաշմանդամություն ունեցող մարդկանց: Բնական է, որ տարիների ընթացքում այդ պայմանները պետք է բերեին այդ հիվանդությունների աճին: Այդ մարդկանց հանդեպ պետության կողմից սոցիալական որևէ պարտավորություն կամ արտոնություն՝ համեմատած բարեկեցիկ ապրող ընտանիքների, չկա, բացառությամբ մոտ 100 երեխաների համար անվճար մանկապարտեզներ հաճախելու հնարավորությունը, որը տրվեց Գյումրու քաղաքապետարանի կողմից: Սա շատ փոքր թիվ է, բայց հասկանալի է նաև, որ քաղաքապետարանը սահմանափակ բյուջե ունի»,-արձանագրեց Թումասյանը:

Վերջինս ասաց նաև, թե գազի վարձավճարի փոխհատուցման ինչ-որ ծրագիր կա, բայց քանի որ տնակային ավանները և կիսախարխուլ շենքերը գազիֆիկացված չեն, հետևաբար այդ ընտանիքները չեն կարող արտոնություններից օգտվել, քանի որ իրենց բնակարանները գազիֆիկացված չեն:

«Փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում, որը շատ փոքր է, մեղմել այդ ընտանիքների ծայրահեղ ծանր վիճակը՝ նրանց վառելափայտ բաժանելով»,-նշեց Վահան Թումասյանը:

tert.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: