Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյումրեցիներից շատերը ձմեռը դիմավորում են չոր հացով ու սառը վառարաններով 2014-11-27   1230     

Գյումրեցիներից շատերը ձմեռը դիմավորում են չոր հացով ու սառը վառարաններով
«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որն այս օրերին զբաղված է բարեգործությամբ՝ Գյումրու ծայրահեղ աղքատ ընտանիքներին վառելափայտ բաժանելով, պնդում է, որ գյումրեցիների սոցիալական վիճակն անցած տարվա համեմատ ավելի է վատթարացել: «Գյումրու տնակային ավաններում նախորդ տարիների համեմատ վառելիքի կուտակման առումով ավելի վատ են պատրաստվել ձմռանը: Սա պարզ ապացույցն է այն փաստի, որ շատերը օրեցօր համալրում են չքավոր խավի շարքերը, Հայաստանում ու մասնավորապես՝ Գյումրիում սոցիալական ճգնաժամը խորանում է: Տնակային ավաններում, որտեղ գազ չկա, պետք է տեսնել, թե մարդիկ ինչ են վառում՝ էլ պլաստիկ շշեր, անվադողեր, ռեզին, կոշիկ, հնամաշ շորեր, թուղթ, ծառի ճյուղեր…

Հիմա մենք վառելափայտ ենք բաժանում, մտնելով էդ ավաններ՝ պարզապես շնչահեղձ ես լինում»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա հաշվարկներով՝ ծայրահեղ աղքատությունը Գյումրիում արդեն կազմում է մոտ 40 տոկոս, իսկ աղքատությունն ընդհանուր առմամբ մոտ 70-75 տոկոս է: Ու թեեւ Գյումրու քաղաքապետարանն էլ միացել է «Շիրակ կենտրոն»-ի՝ վառելափայտ բաժանելու նախաձեռնությանը, սակայն ձեռքի տակ եղած վառելիքը, ըստ մեր զրուցակցի, քիչ է ու ոչ բոլորին է բավարարում: Ըստ Վահան Թումասյանի՝ Գյումրու բնակչության միայն 10 տոկոսն է, որ կարողանում է ինքնուրույն լուծել իր վառելիքի հարցերը, իսկ մնացածը աննկարագրելի պայմաններում են: Իրենք կարողացել են այս պահին ապահովել ընդամենը 300 ընտանիքի՝ ընտրելով ամենածայրահեղ վիճակում գտնվողներին, որոնք զօրուգիշեր աղբանոցներում աղբ են փորփրում՝ վառելիք փնտրելու նպատակով: Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, 1000 ընտանիք դարձյալ խիստ կարիքի մեջ է:
 
Մեր այն հարցին՝ բա ի՞նչ է լինելու այդ ընտանիքների վիճակը հունվարից սկսած, երբ Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ 7000 անուն ապրանքներ են թանկանալու, էլ խոզի ու թռչնի միսը, կարագը, լոբին, բրինձը, բանջարեղենը, նույնիսկ դեղերը, մեր զրուցակիցն ասում է, որ իր պատկերացմամբ՝ հիմիկվանից ավելի վատ վիճակ չի կարող լինել այդ ընտանիքներում: «Եթե մարդն ապրում է ցամաք հացով՝ սառը վառարանի մոտ, էլ դրանից ավելի վատ վիճակ պատկերացնել հնարավո՞ր է, իսկ մսի, բանջարեղենի թանկացումը չի էլ կարող ազդել ամենաչքավոր խավի վրա, նրանք այդ ամենից չեն էլ օգտվում: Կանխատեսումներ չեմ կարող անել, թե ինչը կարող է թանկանալ, եւ որ քաղաքական որոշումները ինչ արդյունքի կբերեն. կնպաստի՞ արտագաղթի աճին, թե՞ հնարավորություն կտա կանխելու՝ կյանքը ցույց կտա, բայց դուք հո գիտեք, որ Գյումրին դատարկման շեմին է:

Ես միայն մի բան գիտեմ, որ առանց Գյումրու վերականգնման, առանց Գյումրիում ապրող հարյուրավոր ընտանիքների թշվառությունը կանխելու հնարավոր չէ Հայաստանի զարգացումը: Պիտի հասկանան, որ եթե մարմնիդ մի մասը շատ ծանր հիվանդ է, պիտի բուժես, որ մարմինդ առողջանա»,- ասում է Վահան Թումասյանը: Վահան Թումասյանը թվարկում է այն ապրանքները, որոնք սովորաբար վաճառվում են տնակային ավանների խանութներում, եւ որոնք թոշակից թոշակ կամ նպաստից նպաստ փակվելու պայմանով «նիսյայով» տրվում են թաղի աղքատ բնակիչներին: Այդ խանութներում վաճառվող ապրանքներն են՝ ցամաք հացը, մակարոնը, սուրճը, շաքարավազը ու ցածր որակի օճառը: Ըստ Վահան Թումասյանի՝ պանիրը կամ մսեղենը ուղղակի երազանք են աղքատների համար…

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 26.11.2014
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/11/27/519277/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: