| Անուն Ազգանուն | Գումարի չափը |
|---|---|
| Hamo Jeretsian | 50000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 60000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 170000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 120000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Tsovinar Harutyunyan | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Աստղիկ Ղուկասյան | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Sofiya | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Gevorg Galstyan | 8000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Armen | 20000.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Astghik Ghukasyan | 10000.00 AMD |
| Hamo Jeretsian | 170000.00 AMD |
| Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
| Misak Sargsian | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 50000.00 AMD |
| Tiroui Melkonian | 100000.00 AMD |
| Tiroui Melkonian | 81.00 AMD |
| Hamo Jeretsian | 100000.00 AMD |
| Rima Aivazian | 120000.00 AMD |
| Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
| Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Misak Sargsian | 100000.00 AMD |
| Իդա Ենգոյան | 20000.00 AMD |
| Hamo Jeretsian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 7777.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Արեգ Զոհրաբյան | 100000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100000.00 AMD |
| Misak Sargsian | 60000.00 AMD |
| Misak Sargsian | 50000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Anna-Sona Minasyan | 80000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
| Նայիրի Թնկրյան | 40000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
| Թամարա Գևորգյան | 50000.00 AMD |
| Sona Hovagimian-Minasyan | 80000.00 AMD |
| Anahit Marutyan | 20000.00 AMD |
| Anna Minasyan | 80000.00 AMD |
| Vahan Pokhsraryan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Anzhela | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Vrezh Papazyan | 1999.00 AMD |
| Arev | 5000.00 AMD |
| Anna Amirkhanyan | 125000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Arev | 5000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
| Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
| Elisabeth Boursalian | 200000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
| Ida Yengoyan | 25000.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
| Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Շիրակ կենտրոնի» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ձեռնարկը գնալով ավելի լայն արձագանք է գտնում: Ի տարբերություն նախորդ տարիների, դրան արդեն միացել են ոչ միայն արտերկում բնակվող մեր հայրենակիցներն ու բարեգործական կազմակերպությունները, այլ նաև տեղական իշխանությունները:
Ձմռան վառելափայտի սուղ կարիք ունեցող, ժամանակավոր կացարաններում բնակվող մոտ 1500 ընտանիքների ցուցակ կա մեր ձեռքին: Անցած մեկ ամսվա ընթացքում նրանցից 150-ին կարողացել ենք տրամադրել մեկ-մեկուկես ամսվա վառելափայտ: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ու կամավորները յուրաքանչյուր օր 5-ից 7 խորհանարդ մետր վառելափայտ պարկերով բաժանում են վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին: Ընդհանուր առմամբ դրա մեկ օրվա ծախսը կազմում է մոտ 150.000 ՀՀ դրամ: Նշենք, որ ևս 100 ընտանիքի էլ ծառերի էտումից առաջացած փայտ է տրամադրվել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից:
Հատուկ ուզում եմ նշել, որ «Շիրակ կենտրոնի» այս բարեգործական ձեռնարկին պարբերաբար աջակցություն են ցուցաբերում գյումրեցի ուսանողները:
Այս պահին «Շիրակ կենտրոնն» ունի միջոցներ և պահեստավորված վառելափայտ առաջիկա 8-10 օրերի համար, սակայն համոզված եմ, որ նախաձեռնությանը կմիանան ու կաջակցեն նոր մարդիկ և կազմակերպություններ, ինչի շնորհիվ կկարողանանք համատեղ թեթևացնել խարխուլ վագոն-տնակներում պատսպարված ավելի շատ ընտանիքների բեռը:
Եվ վերջում մի խնդրանք բոլորին՝ թե՛ լրագրողներին, թե՛ հասարակական, թե՛ միջազգային կազմակերպություններին: «Շիրակ կենտրոնն» ամբողջովին ընդգրկված է այս ձեռնարկի կազմակերպչական աշխատանքներում և առաջիկա առնվազն երեք ամիսների ընթացքում ֆիզիկապես հնարավորություն չունենք մասնակցելու որևէ միջոցառման: Ավելին, ես անձամբ ամեն օր մասնակցում եմ վառելափայտի տրամադրմանը, այցելելով յուրաքանչյուր անօթևան ընտանիքի կացարան: Հավատացե՛ք, մեր այցերը միայն ջեռուցման միջոց տրամադրելու նպատակ չեն հետապնդում: Թակելով վաղուց հյուրեր չունեցած և ինքնամեկուսացված կյանքով ապրող մարդկանց կացարանների դռները, նրանց հետ զրուցելով, հոգսերին ծանոթանալով և մեր կարողության սահմաններում խորհրդատվություն տրամադրելով, կարծես մի փոքր հույս ենք արթնացնում նրանց մեջ: Այդ իսկ նպատակով նաև լրագրողներին, հասարակական կազմակերպությունների ու անգամ կուսակցությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում պարբերաբար այցելել տնակային ավանների բնակիչներին:
Իսկ ես հաստատ որոշել եմ՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում բոլոր գործնական հանդիպումներս, ինչպես նաև հարցազրույցներս լրագրողների հետ անցկացնել միմիայն տնակային ավաններում:
Վահան Թումասյան
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: