Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Քանի որ մենք կազմակերպված պետություն չենք, անօթեւանության խնդիրն էլ չի լուծվում» 2014-11-04   1157     

«Քանի որ մենք կազմակերպված պետություն չենք, անօթեւանության խնդիրն էլ չի լուծվում» Հարցազրույց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հետ

-Պարոն Թումասյան, անօթեւանության թեման արդեն 25 տարուց ավել չարչրկվում է աղետի գոտում, արդյունքում դեռ, մոտավորապես, 4000 անօթեւաններ կան Գյումրիում: Ինչո՞ւ չի լուծվում այս խնդիրը: Կառավարությու՞նն է երես թեքել Գյումրուց ու գյումրեցի անօթեւաններից:

-Նախ ասեմ, որ անօթեւանների հերթացուցակում գտնվող, այսինքն՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիքների թիվը 800 է, բայց խնդրի չլուծվելու  պատճառով նոր պրոբլեմներ են առաջ եկել, խոսքը բազմազավակ, բազմանդամ ընտանիքների մասին է, եւ առհասարակ, տնակային ավանների առկայության մասին: Բայց աղետի գոտու գոյությունը պայմանավորված է նաեւ սոցիալ-տնտեսական ծանր վիճակով: Անօթեւան չճանաչված, բայց մոտավորապես 3000 ընտանիքների անօթեւանության պատճառը կիսով չափ աղետն է, կիսով չափ աղքատություն է, երկրի, քաղաքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է, երբ արդյունաբերություն չկա, աղքատություն ու թշվառություն է, ու մարդիկ չեն կարողանում ինքնուրույն լուծել իրենց բնակարանային խնդիրները:

-Պարոն Թումասյան, կարծում եք անօթեւանության խնդիրը կառավարության համար այդքան մեծ ու ահռելի է՞ր, որ արդեն քառորդ դար չի կարողանում լուծել: Ցանկության դեպքում չէի՞ն կարողանա լուծել:

-Եթե պետության հնարավորություններն այս խնդրի լուծման համար սահմանափակ են՝ հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները, սահմանամերձ շրջանների ու Արցախի խնդիրը, դա իրենց չի արդարացնում, ամեն դեպքում՝ սա իշխանությունների մեղքն է, նրանք կազմակերպված չուղղորդեցին համայն հայությանը այս խնդրի լուծմանը: Բայց նկատենք, որ միայն բնակարանաշինությամբ խնդիրը չի լուծվում, համալիր լուծում է պետք, չքավորության դեմ պայքար է պետք մղել: Կազմակերպված պետությունները այս հարցը շուտ կլուծեին, բայց քանի որ մենք կազմակերպված պետություն չենք, խնդիրը չի լուծվում: Օրինակ, առաջին հայացքից «Մուշ» եւ «Անի» թաղամասերում կառուցված բնակարանային շինարարությունը լայնածավալ էր, ի վերջո 2800 բնակարան կառուցվեց, մեր տարածաշրջանում նման հսկայածավալ բնակարանային շինարարություն չի եղել: Բայց այդ բնակարանային շինարարությունը չօգտագրվեց նաեւ տնտեսության վերականգնման համար, այսինքն՝ եթե «Գլենդել Հիլզի» փոխարեն տեղական շինարարական կազմակերպություններին վստահվեր շինարարությունը, կառուցեին որակով, տեղական հումքով, տնտեսությունը կսկսեր աշխատել՝ հանքարդյունաբերությունը, շինանյութի արտադրամասերը, տեղական շինարարները կաշխատեին, եւ տնտեսության մեջ մեծ ներդրում կլիներ: Բայց քանի որ այս ամենը բերեցին դրսից, անորակ կառուցեցին ու խնդիրները մինչեւ հիմա էլ կան, այդ շինարարությունը տնտեսության համար զրոյական արժեք ունեցավ: Սա խոսում է պետության թափթփվածության մասին:

-430 անօթեւան կար հերթացուցակում, բայց ընթացիկ տարում մոտ 200-ն են ապահովվելու բնակարանով, այն էլ, ինչպես արդեն գիտենք, ԲԳՎ-ների տարբերակով: Բացի այն, որ խոստացված բնակարանաշինությունը չեղավ, հիմա էլ անօթեւանների մի մասը նորից ստիպված է սպասել:


-Նախ ասեմ, որ 453 ընտանիքի է որոշվել ԲԳՎ տրամադրել, 20 ընտանիքներ դատական վճռով անօթեւանության կարգավիճակը վերականգնել են: Այս պահին փաստաթղթերը պատրաստ են, բայց, չգիտեմ ինչու, ձգձգվում է: Ես այս թեմայով հարցում եմ ուղարկել քաղաքաշինության նախարարությանը, սպասում եմ պատասխանին: Բայց մի խնդիր կա այստեղ. որպեսզի ԲԳՎ-ներն աշխատեն, անհրաժեշտ է 1756 բնակարանների սեփականաշնորհման գործընթացը սկսել, որ մարդիկ կարողանան «Մուշ-2»-ի բնակարանները գնել, որովհետեւ համեմատաբար ավելի մատչելի են եւ ջեռուցում կա: Իսկ Մուշի 2-րդ փուլով հանձնված բնակարանները դեռեւս սեփականաշնորհված չեն: Այսինքն՝ առաջին քայլը նախ պետք է լինի բնակարանների սեփականաշնորհումը, որ վաճառողները կարողանան վաճառել, գնորդներն էլ կարողանան ԲԳՎ-ներով գնել:

-Դուք միշտ նշում եք, որ անօթեւանության թեման սփյուռքում արդեն արդիական չէ, բայց մյուս կողմից՝ սփյուռքից ահագին օգնություն էր գալիս անօթեւաններին: Հիմա փաստորեն այդ կապը կտրվու՞մ է

-Այո, 25 տարի է  անցել, ու աղետի գոտու թեման, կարծես, այլեւս արդիական չէ: Օրինակ, երբ սահմանամերձ գյուղերում մեկ-երկու կրակոց եղավ, սփյուռքը հսկայական աջակցություն ցուցաբերեց, որովետեւ դա արդիական թեմա էր: Աղետից արդեն 25 տարի է անցել, խնդիրն ավելի է խորացել, կան ընտանիքներ, որ ապրում են ծայրահեղ ծանր վիճակում: Առհասարակ, Գյումրու անօթեւանության ու սոցիալական խնդիրներն իրենց չափերով այնքան մեծ են, որ համայն հայության սոցիալական ու անօթեւանության խնդիրները, եթե իրար գումարես, Գյումրու խնդիրների 10 տոկոսն էլ չեն կազմի, իսկ ցուցաբերվող աջակցությունը ներդաշնակ ու համաչափ չէ: Պրոբլեմը մեծ է, մարդիկ հասկանում են, որ ինչքան էլ ներդրում անեն, խնդիրը չի լուծվի: Խնդիրն արդեն արդիական չէ, իսկ հայ մարդը սիրում է մոդայիկ խնդիրներով զբաղվել:

-Ստացվում է՝ անօթեւանության լուծման վերջնագիծն այդպես էլ չի երեւո՞ւմ:

-Ցավոք սրտի, իմ կանխատեսումները շատ վատն են, մենք ստիպված կլինենք առաջիկա տասնամյակներում ապրել տնակային ավանների եւ ծայրահեղ սոցիալական ծանր պայմաններում ապրող բնակիչների հարեւանությամբ:

Զրուցեց Մ.Պետրոսյանը
asparez.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: