Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Արդյո՞ք անհրաժեշտ է դադարեցնել բնակարանաշինությունն աղետի գոտում 2014-11-04   1217     

Արդյո՞ք անհրաժեշտ է դադարեցնել բնակարանաշինությունն աղետի գոտում

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը կարծում է, որ աղետի գոտում հազարավոր ընտանիք ունենալու պարագայում չպետք է բնակարանաշինությունը սխալ մոտեցում համարել: «Այսինքն` դա խոսում է իրենց իրավիճակին քիչ ծանոթ լինելու մասին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությանը, թե նախարարությունը գտնում է, որ բացարձակ ոչ նպատակահարմար է շարունակել աղետի գոտում ընդհանրապես որևիցե շինարարություն սկսել՝ բնակիչներին բնակարանների հատկացնելու մասով:

 

Ըստ Վահան Թումասյանի` բնակարանների ապահովումը պետք է լինի մի քանի ուղղություններով` ինչպես բնակարանների գնման վկայականների (ԲԳՎ) տրամադրման, այնպես էլ բնակարանաշինության շարունակությամբ:

«Բնակարանաշինությունից հրաժարվելը նշանակում է համակերպվել, որ մենք անօթևաններ, ծայրահեղ ծանր վիճակում ապրող ընտանիքներ պետք է ունենանք, ինչը սովորական երևույթ է Հայաստանի համար»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի հայտարարությանը, որ 2015-2016թ. ամբողջովին լուծված կլինի աղետի գոտու բնակարանների խնդիրը, մեր զրուցակիցը նշեց, որ երեկ նախարարության պատասխանն են ստացել, որտեղ 432 անօթևան ընտանիքներին ԲԳՎ-ների միջոցով բնակարաններով ապահովելու ժամկետը նշված է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը: 

Նա հարց բարձրացրեց, թե ինչպես կարելի է 2016 թվականին անօթևանների խնդիրը լուծված համարել, երբ միայն Գյումրի քաղաքում մոտ 700 ընտանիք կա, որոնց պետությունը համարել է անօթևան, սակայն այս փուլում ոչ մի փոխհատուցում նախատեսված չէ: «Այդ ընտանիքների հարցն ի՞նչ է լինելու»,- հարցրեց նա:

Վահան Թումասյանը նշեց, որ կոնկրետ Գյումրիում մարդկանց պետք է նաև կիսաքանդ շենքերից տեղափոխել ամրակայուն շենքեր, որպեսզի անօթևանության խնդիրը լուծված համարվի:

«Խոսքը մոտավորապես 4 000 ընտանիքիների մասին է: Եթե 432 ընտանիքի ԲԳՎ-ներով բնակարանների հարցը նախատեսել են լուծել առաջիկա մեկուկես տարվա ընթացքում, ուրեմն 6 ամսում էլ լուծելո՞ւ են 3500 ընտանիքի խնդիրը»,-ասաց նա և նշեց, որ նման հայտարարություններ անողները իրավիճակին, թվերին, գուցե, ծանոթ չեն:

Անդրադառնալով նախարարի հայտարարության այն մասին, որ շահառուներին կտրամադրվի գումար՝ բնակարան գնելու համար, ինչը նաև կնպաստի Գյումրիում անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը, Վահան Թումասյանն ասաց, որ դա հենց ԲԳՎ-ներին է վերաբերում:

«Այսինքն` մարդուն տալիս են ինչ-որ թուղթ, որով մարդը բնակարան է գնում, և պետությունը այդ բնակարանի վճարը փոխանցում է բնակարան վաճառողին: Նախկինում երկու անգամ դա իրականացվել է աղետի գոտում: Դրա արդյունավետությունը եղել է մոտավորապես 50-60 տոկոս»,-ասաց նա և նշեց, որ կյանքը ցույց կտա, թե դա անշարժ գույքի շուկայում ինչ ակտիվություն կմտցնի:

Վահան Թումասյանի դիտարկմամբ՝ փորձն այլ բան է ցույց տալիս: «Համապատասխան վերահսկողության բացակայության դեպքում նույն իրավիճակը կստանանք այն, ինչ նախկինում, այսինքն՝ մարդիկ գումարները կծախսեն և բնակարաններ չեն գնի: Մենք հիմա ունենք մոտ 3000 ընտանիք, որոնք պետության կողմից փոխհատուցման ենթակա չեն, թեև անօթևան են, ապրում են ծայրահեղ վատ պայմաններում` գրեթե փողոցում` առանց ջեռուցման, կիսաքանդ շինություններում, քարուքանդ տներում և նրանց գրեթե կեսը համարվում են ԲԳՎ-ների «զոհեր»: Այսինքն` ստացել են ԲԳՎ-ները , կեղծ գործարքների միջոցով գումարները հանել են ու ծախսել»,- ասաց նա:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը գտնում է, որ Գյումրիում նախատեսված շուրջ 4000 բնակարաններ պետք է բոլորն էլ կառուցվեն և ինքը հետևողական է լինելու, որպեսզի յուրաքանչյուրն ստանա իր բնակարանը:

Անդրադառնալով անօթևանության խնդրին, պատգամավորը նշեց.« Անօթևանության ծրագրի համար նախատեսվել էր 76 միլիարդ և դա ՕԵԿ-ի կարևորագույն սկզբունքային հարցերից է:Մեր կուսակցությունը առաջադրեց և 2009 թվականից սկսվեց լայնածավալ շինարարություն Գյումրիում: Անօթևանության խնդիրը 80-90 տոկոսով լուծվել է»:

Ինչ վերաբերում է բնակարանների գնման վկայականներին, ապա Հովհաննես Մարգարյանը նշեց.«ԲԳՎ ծրագիրն իրեն չարդարացրեց: Պետք է աղետից իր բնակարանը կորցրած յուրաքանչյուր գյումրեցի ստանա բնակարան, չի կարելի երկակի ստանդարտներ կիրառել: Ճիշտը կառուցելն է, որովհետև դա նաև լրացուցիչ աշխատատեղեր է ստեղծում աղետի գոտում, որ մարդիկ չգնան արտագնա աշխատանքի: Այդ տեսանկյունից ես կողմնակից եմ, որ կառուցվեն բնակարաններ»:

tert.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: