Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

ՀՀ քաղշին նախարարությունը պատասխանել է «Շիրակ կենտրոնի» հրապարակային հարցմանը 2014-11-03   1214     

ՀՀ քաղշին նախարարությունը  պատասխանել է «Շիրակ կենտրոնի» հրապարակային հարցմանը Այսօր  ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատասխանել է  «Շիրակ կենտրոնի»  Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընթացքի մասին հրապարակային հարցմանը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ: Նշենք նաև, որ «Շիրակ կենտրոնը»  առաջիկայում կներկայացնի պատասխանի վերաբերյալ իր դիտողություններն  ու նկատառումները:

«Շիրակ կենտրոն » հասարակական կազմակերպության ղեկավար պարոն Վահան Թումասյանին

 2014 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՀ վարչապետին և ՀՀ քաղաքաշինության նախարարինուղղված հրապարակային հարցման վերաբերյալ

 Ինչպես հայտնի է, Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանիքների բնակարանային խնդիրները նախատեսվում է լուծել բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ՝ երկու փուլով:

·         ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1151-Ն որոշման դրույթների համաձայն բնակարանների գնման վկայագրերը շահառուներին կտրամադրվեն որոշման (այսուհետ՝ որոշում) 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում (որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում), ՀՀ Շիրակի մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա:

·         Բնակարանների գնման վկայագրերի միջոցով տրամադրվող աջակցության չափը կորոշվի՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հրապա­րակված՝ Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի՝ 2014 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գինը՝ 109 300 դրամ (նույն գինն է հրապարակվել նաև սեպտեմբեր ամսվա համար).

·         Շահառուներին հասանելիք բնակարանի մակերեսները կհաշվարկվեն  ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան՝

1-սենյականոց բնակարան – 45 քառ. մետր.
2-սենյականոց բնակարան – 55 քառ. մետր.
3-սենյականոց բնակարան – 65 քառ. մետր.
4-սենյականոց բնակարան – 75 քառ. մետր.

 Իսկ տրամադրվող աջակցության չափը կկազմի՝

1-սենյականոց բնակարանի համար – 4 մլն 918 հազ. 500 դրամ.
2-սենյականոց բնակարանի համար – 6 մլն 11 հազ. 500 դրամ.
3-սենյականոց բնակարանի համար – 7 մլն 104 հազ. 500 դրամ.
4-սենյականոց բնակարանի համար – 8 մլն 197 հազ. 500 դրամ:

·         Որոշման 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության դրույթների համաձայն վկայագրերը կտրամադրվեն ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով նախատեսված հերթականության համաձայն՝

ա) երկրաշարժի հետևանքով 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձանց.
բ
) երկրորդ համաշխարհային պատերազմի 1-ին խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.
գ
) մանկությունից հաշմանդամ ունեցող ընտանիքներին.
դ
) զինծառայողներից 1-ին խմբի հաշմանդամներին.
ե
) 1-ին խմբի հաշմանդամներին.
զ
) երկրաշարժի հետևանքով լրիվ որբացած անչափահասներին.
է
) կերակրողներից մեկին կորցրած` անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին.
ը
) միայնակ ծերերին.
թ
) միայնակ մայրերին.
ժ
) որբ երեխա որդեգրած անձանց.
ժա
) երկրաշարժի հետևանքով 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձանց.
ժբ
) երկրորդ համաշխարհային պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.
ժգ
) 2-րդ խմբի հաշմանդամներին.
ժդ
) զինծառայողներից 2-րդ խմբի հաշմանդամներին.
ժե
) երկրաշարժի հետևանքով զոհ ունեցող ընտանիքներին.
ժզ
) որոշ ծանր քրոնիկ այն հիվանդություններով տառապող անձանց, որոնք թվարկված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հիվանդությունների ցանկում.
ժէ
) «Հերոսուհի մայր» կոչմանն արժանացած մայրերին.
ժը
) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված ռազմիկների ընտանիքներին.
ժթ
) երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ընտանիքներին.
ի
) երկրորդ համաշխարհային պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.
իա
) պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս կամ արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին.
իբ) սահմանված կարգով հաստատված ցուցակի համաձայն աշխատանքի վնասակար պայմաններով աշխատանքում 10 և ավելի տարի բարեխղճորեն աշխատած բանվորներին ու ծառայողներին.
իգ
) ԽՍՀՄ և Հայաստանի ազգային հերոսներին.
իդ
) փառքի, աշխատանքային փառքի, «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» բոլոր երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց.
իե
) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ խեղման կամ հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված ռազմիկներին.
իզ
) քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ու այլ մարտական գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնված անձանց, քաղաքացիական ու երկրորդ համաշխարհային պատերազմների պարտիզաններին, ինչպես նաև մարտական գործողություններին մասնակցած մյուս անձանց.
իէ
) այն քաղաքացիներին, որոնք նախկինում նշանակվել են միութենական և հանրապետական նշանակության անհատական կենսաթոշակներ.
իը
) ընտանիքներին` երկվորյակներ ծնվելու դեպքում.
իթ
) արտադրության ոլորտում 15 և ավելի տարի աշխատած բանվորներին ու ծառայողներին.
լ
) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

·         1-ին փուլում բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն ծրագրի շահառու ճանաչված մոտ 215 ընտանիքների (ըստ նախնական ուսումնասիրությունների 1-ին փուլում կդիտարկվեն ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետի «ա» ենթակետից մինչև «իթ» ենթակետով («իթ» ենթակետը ներառյալ) նախատեսված հիմքերով հաշվառված ընտանիքները), իսկ շահառու ճանաչված մնացած՝ մոտ 230 ընտանիքներին նախատեսվում է վկայագրեր տրամադրել 2-րդ փուլում` 2015 թվականի 2-րդ կիսամյակում:

·         Ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասում 2012 թվականին կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած անձանց (ընտանիքների) հետ՝ հատկացված բնակարանների նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացը կմեկնարկի այդ շենքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցումից հետո:
Նշված շենքերի կառուցապատումն իրականացրած «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությունը 2014 թվականի հոկտեմբերի 23-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ վերը նշված շենքերի նկատմամբ ընկերության սեփականության իրավունքը գրանցելու նպատակով: Այնուհետև, «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից շենքերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելուց անմիջապես հետո, կսկսվի բնակարանների նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացը:

·         Ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում 2010-2012 թվականներին կառուցված բազմաբնակարան շենքերում 2014 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ առկա՝ թվով 13 «ազատ» բնակարանների բաշխման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ դրանց հետագա տնօրինման հետ կապված վիճելի հարցերի քննարկման արդյունքներով՝ այդ բնակարաններն ապօրինի բնակեցումից ազատելուց և պատշաճ վիճակի բերելուց հետո»:

shirakcentre.org

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: