Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Այսօր Գյումրիի տոնն է, այստեղ անելու դեռ շատ բան կա 2014-10-25   1223     

Այսօր Գյումրիի տոնն է, այստեղ անելու դեռ շատ բան կա Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում այսօր նշում են քաղաքի տոնը: Թե տոնից տոն ինչ ձեռքբերումներ և բացթողումներ ունի քաղաքը», Tert.am-ին ներկայացրին Գյումրիի խնդիրներին քաջ ծանոթ մարդիկ, մարզային իշխանության ներկայացուցիչ, ինչպես նաև հոգսաշատ քաղաքի բնակիչներ:

Գյումրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը համարում է, որ Գյումրիի թիվ մեկ խնդիրը քաղաքի երկփեղկվածությունն է ոչ թե քաղաքական իմաստով, այլ՝ սոցիալական խմբերի բարոյահոգեբանական տարբերությունների առումով:

Ըստ նրա՝ եթե նախկինում անօթևան ընտանիքների ինքնամեկուսացումը չկար, այսօր արդեն կա: Տնակային ավաններում ապրող ընտանիքները մեկուսացվել են, անջրպետ է առաջացել տնակային ավանների և քաղաքի սովորական բնակիչների միջև:

«Եթե նախկինում բնակարան չունենալը համատարած երևույթ էր, աղջիկ, տղա ամուսնացնելուց չէին հարցնի, թե տնակում է ապրում այդ տղան կամ աղջիկը, թե՞ բնակարանում, հասկանում էին, որ երկրաշարժ է տեղի ունեցել, դրանից հետո մարդիկ հույս ունեին, որ երբևէ բնակարան կունենան, հիմա քանի որ այդ ամբողջ հույսերը կորել են, նույնիսկ այդ տարական հարցերում որոշակի վերաբերմունք կա տնակային ավաններում ապրողների նկատմամբ, վերջիններս էլ որոշակի հոգեբանական բարդույթներ ունեն, մեկուսացած կյանքով են ապրում, կարծես աշխարհից նեղացած լինեն: Նրանք չեն մասնակցում համայնքային և հանրային կյանքին, կարծես այլ աշխարհից լինեն»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ այդ առումով ամենացավալին այն է, որ արդեն 26 տարի է անցել, գյումրեցիների խնդիրը հայերի և աշխարհի համար հետաքրքրությունը կորցրել է, բայց այն գնալով խորացել է. «Գյումրիի կենտրոնական մասը եթե որոշակի տեսքի է եկել, կրիմինալ առումով հոգեբանական մթնոլորտի որոշակի տեղաշարժ կա, այն փոփոխությունը չէր, որ կարողանա փոխել կյանքը տնակային ավաններում, առավել ևս ձմռան նախաշեմին: Իրենց համար նույնիսկ Ամանորը տոն չէ, ուր մնաց քաղաքի տոնը»:

Ձեռքբերումներից Վահան Թումասյանը նշեց իշխանության որակի փոփոխությունը: «Իհարկե, իմ երազած իշխանությունը չէ, բայց բավականին փոփոխություն է եղել որակի և´ բարոյական, և´ այլ առումներով: Քաղաքի կենտրոնական փողոցներն են բարեկարգվել: Կոռուպցիայի մասով հիմա մեր քաղաքում ավելի լավ վիճակ է, քան Հայաստանի այլ բնակավայրերում: Աղբահանությունը շատ լավ վիճակում է, օրական մի քանի անգամ աղբահանություն է արվում, քաղաքը լուսավորված է»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամենը նոր տեղական իշխանության ձեռքբերումներն են:


Ինչ վերաբերում է բնակիչների համար քաղաքի տոնի նշանակությանը, Վահան Թումասյանը նկատեց. «Երբ ես այլ քաղաքներում մեքենաների խցանում եմ տեսնում, նյարդայնանում եմ, իսկ երբ Գյումրիում եմ տեսնում, ուրախանում եմ, որ մարդիկ են ապրում քաղաքում: Նույն վիճակն այդ միջոցառումներին է, երբ տեսնում եմ, որ քաղաքում մարդ կա: Բայց ամենակարևորն այն է, որ միջոցառումները պետք է այնպես անցկացվեն, որ ամբողջ քաղաքը մասնակցի, իսկ դրա համար լուրջ աշխատանքներ են պետք: Իսկ դրականն այն է, որ քաղաք հյուրեր են գալիս, մի քիչ աշխուժանում է կյանքը, առևտուր է լինում մի քիչ, դա է»:


Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը տարվա ընթացքում տեսանելի ձեռքբերումներ դժվարացավ հիշել և նշեց, որ ավելի շատ խնդիրներն են խորացել: «Շատրվաններն են նորոգել հրապարակի, վաղը բացումն է լինելու, չեմպիոններ տվեցինք այս տարի: Սակայն պետական իշխանությունների վերաբերմունքը էականորեն չփոխվեց, ամեն ինչ մնաց ձևական գնալ–գալու, ժապավեն կտրելու համատեքստում: Չնայած քաղաքի խնդիրներին շատ լավ տեղյակ են իրենք»,- ասաց նա:

Լևոն Բարսեղյանը մտահոգություն հայտնեց, որ ընդամենը 4 մլն դրամ է քաղաքապետարանը հատկացնում այդ միջոցառման համար, ամեն բնակչի հաշվով 40 դրամանոց տոն է.«Խեղճ տոն է, բայց սիրտներս լայն է»:

Նա նաև նշեց, որ քաղաքապետարանը եղած հնարավորությունների չափ աշխատել է, բայց պետության կողմից խտրական վերաբերմունք կա երկրի մայրաքաղաքի և երկրորդ քաղաքի միջև, ինչն աննկարագրելի է. «Երևանցիները շատ լավ տեսնում են, որ մի փողոցը տարվա մեջ մի քանի անգամ քերում և նորից ասֆալտապատում են, իսկ Գյումրիում 500 կմ փողոցի 400 կմ-ը 26 տարի չի նորոգվել, ավերակ վիճակում է: Երևի մտածում են, որ քաղաքականապես շատ կարևոր է Երևանը խաղաղ պահելը»:

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ անօթևանների հարցը խոստացան վերջնական լուծել, բայց ամեն տարի խնդիրը փոխանցվում է հաջորդ տարվան: Հիմա խոսում են բնակարանների գնման վկայականներ տալու մասին, բայց դա էլ խնդիրը չի լուծվում: Դրսում բավականին թվով մարդիկ են մնում: «Այսօր Գյումրիում հանդիպող յուրաքանչյուր 7-րդ մարդը տնակի բնակիչ է, յուրաքանչյուր 2-րդ մարդն աղքատ է: 100 տնակային բնակչից 95-ը աղքատ է: Ընդհանուր առմամբ քաղաքը սուզվում է: Իսկ այն հաջողությունները, որոնք հիմա քաղում ենք, դա սովետական ներդրումների վերջին պտուղներն են, հինգ տարի հետո մենք այլևս այդ արդյունքները չենք ունենալու»,-ասաց նա:

Որպես ձեռքբերում, Շիրակի Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել փողոցների բարեկարգման հետ կապված, բայց քաղաքում անելիքներ դեռ շատ կան:

«Ձեռքբերումներից է նաև այն, որ բնակարաններով կապահովվեն ևս 430 ընտանիքներ: Նոր օբյեկտներ են շահագործման հանձնվել, բոլորովին վերջերս նորից է Գյումրիում դպրոցի շենք կառուցվել և հանձնվել շահագործման: Կարող ենք ասել, որ քաղաքում նորությունները շատ են, բայց անելիքներ մնում են բավականին շատ կապված աշխատատեղերի ստեղծման հետ, վթարային շենքերի հետ»,- ասաց նա:

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ այս տարի մոտ 650 տնակ է քանդվել, մտադիր են մինչև 2015–ի գարուն ևս 800 տնակից ազատվել: Այդուհանդերձ, խնդիրը վերջնականապես չի լուծվում, բազմաթիվ տնակներ դեռ չեն քանդվելու, մինչև մարդկանց բնակարանների հարցը չլուծվի:

Իսկ թե ինչ է նշանակում տոնը գյումրեցիների համար, ծնունդով շիրակցի մարզպետն ասաց, որ գյումրեցիները շատ են սիրում իրենց քաղաքը, և Գյումրիի հետ կապված ամեն մի տոն բոլորի համար տոն է դառնում: «Գյումրեցիներն ուրախանալու են այդ օրը: Միջոցառումներ են լինելու տարբեր տեղերում, Հովհաննես Շիրազի անվան փողոց է անվանակոչվելու, ցուցահանդես է լինելու, շատրվանների բացում է լինելու, տարբեր թաղամասերում գեղարվեստական ելույթներ են լինելու, հացի փառատոն է լինելու և այլն»,-ներկայացրեց նա և հույս հայտնեց, որ ամեն լավ կլինի, տրամադրություն բարձրացնող միջոցառումներ են պետք բոլոր տեղերում:

Գյումրիի տնակային ավանի բնակիչ, 4 երեխաների մայր Անահիտ Սուքիասյանը չի մասնակցելու քաղաքի տոնին: «Կարիքներն էնքան շատ են, որ սթրեսի մեջ եմ, չեմ մասնակցելու: Կուզեմ, որ երեխաներս էլ գնան, ուրախանան, բայց ստրեսի մեջ եմ: Չեմ կարողանում էրեխեքիս պահեմ: Կզարմանաք, եթե ասեմ, որ էրեխեքիս նույնիսկ կարուսել չեմ տարել: Ոչ մի տոնի էլ ես չեմ մասնակցել»,– ասաց նա:

Բազմազավակ մայրն համարում է, որ իր մոտ սոցիալական անապահովության սթրես կա. «Առավոտ վեր ես կենում, չգիտես երեխաներիդ ինչըխ պահես: Դեռ ձմեռը չի եկել, բայց մեր դոմիկում արդեն ցուրտ է: Հինգ տարեկան երեխաս բրոնխիալ ասթմա ունի, չեմ կարողանում հիվանդանոց տանել»:

Իր պահանջների մասին էլ ասում է, որ արդեն կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է բարձրաձայնել. «Առաջին հերթին մի տուն եմ ուզում ունենալ, որ իմ երեխաները տան մեջ ապրեն: Ես էլ առողջական խնդիրներ ունեմ, գնում եմ ուրիշի տներում գործ անում, հազար դրամ էլ չեն տալիս»:

Մեկ այլ բնակիչ, 6 երեխաների մայր Մարի Քոչարյանը ևս չի մասնակցելու քաղաքի տոնին: «Տոնը տոն է, ուղղակի հնարավորություն չունեմ, որ գնամ: Հիմա էնքան հոգս ունեմ, որ չեմ էլ կարող տոներին ժամանակ տրամադրել: Դեմը ձմեռ է, ես վառելիք էլ չունեմ, հազիվ վառելիք հայթայթեմ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ չի հիշում, թե քաղաքային տոներին վերջին անգամ երբ է մասնակցել:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: