Անուն Ազգանուն Գումարի չափը
Անանուն նվիրաբերությունը 4000.00 AMD
Անանուն նվիրաբերությունը 10000.00 AMD
Անանուն նվիրաբերությունը 50000.00 AMD
Անանուն նվիրաբերությունը 100000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
Sarkis Demircioglu 200000.00 AMD
Sarkis Demircioglu 100000.00 AMD
Rudy Demircioglu 100000.00 AMD
Vahan Tumasyan 1000.00 AMD
Паша Айвазян 1000.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել նվիրաբերությունը անանուն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Շիրակ կենտրոնը» փնտրում է հովանավորներ 10 000 պարկ վառելափայտ ձեռք բերելու համար 2013-10-06   574

Գյումրիում արդեն աշնանային պաղ եղանակ է, տնակային ավանների բնակիչները սկսել են վառարաններ տեղադրել, բայց նրանցից շատ քչերին է հաջողվել ձեռք բերել վառելափայտ: Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար կրկին ձմռան վառելիքի հայթայթման վայրեր են դարձել աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Տասնյակ ընտանիքներ թեև ամբողջ ամառ հավաքել են ձեռքներն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, սակայն այդ ամենով կկարողանան ընդամենը հաշված օրեր մի կերպ տաքացնել իրենց խոնավ ու վաղուց շարքից դուրս եկած վագոն – տնակները: Թեև «Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի օժանդակությամբ կուտակել է և բաժանելու է որոշակի քանակությամբ վառելափայտ, սակայն ընդամենը մեկ հովանավորի օժանդակությունը բավարար չէ՝ ապահովելու գոնե առավել անմխիթար վիճակում գտնվող կարիքավոր անօթևան ընտանիքների վագոն-տնակները ջեռուցելու համար անհրաժեշտ վառելափայտի նվազագույն չափաբաժին: Շիրակի առանձնապես ցրտաշունչ ձմռան նախաշեմին մեր հայրենակիցներին կոչ ենք անում աջակցել Գյումրու տնակային ավաններում բնակվող առավել անապահով ընտանիքներին՝ նրանց կացարաններում գոնե նվազագույն ջերմություն ապահովելու համար: Հավատում ենք, որ մեզ կհաջողվի գտնել էլի հովանավորներ և գալիք ձմռան ընթացքում անօթևան ընտանիքներին բաժանել ավելի քան 10 000 մեծ պարկ վառելափայտ:
«Շիրակ կենտրոն» ՀԿ

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: