Անուն Ազգանուն Գումարի չափը
Արա Մարգարյան 10000.00 AMD
Lucine Ghulyan 50000.00 AMD
Gaby Galoyan 50000.00 AMD
Pegas Travel Club 10000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
DAVID KONARSKI 200000.00 AMD
Sarkis Demircioglu 200000.00 AMD
Rudy Demircioglu 200000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
Hayk Hakobyan 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 4000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
HERMAN HINTIRYAN 200000.00 AMD
Sarkis Demircioglu 200000.00 AMD
Sarkis Demircioglu 100000.00 AMD
Rudy Demircioglu 100000.00 AMD
Vahan Tumasyan 1000.00 AMD
Паша Айвазян 1000.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Ուշադրություն. կոչ 2012-05-10   529

 Հարգելի գյումրեցիներ, ուր էլ լինեք, եւ՝ Գյումրին լավ իմացողներ,
Մոտենում են Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, դրանք լինելու են 2012 թվի սեպտեմբերի 9-ին կամ 16-ին: 

Տարիներ շարունակ մենք բողոքել ու դժգոհել ենք Գյումրու տեղական ինքնակառավարման որակից, ավագանու պասիվությունից, կրավորականությունից, քաղաքապետին ենթակայությունից, նախաձեռնողականության պակասից, որոշումների նախագծերի դակիչ լինելուց:

            Դա դեռ ոչինչ. Գյումրին շարունակում է մնալ ավերակների ու աղետի գոտի, կառուցապատվում ու փայլեցվում է կենտրոնը, թաղերը ցեխի մեջ են թաղված, իշխանության խոստումների լավագույն իրականացման դեպքում անգամ, մոտ 4.500 ընտանիք մնալու են տնակներում, փողոցների 90 տոկոսը միջնադար են հիշեցնում, աղքատությունը բնակչության շրջանում պաշտոնական տվյալներով հասել է 47 տոկոսի, գործազրկություն, սոցիալական աղետ, հոգեւոր անկում: Ոչինչ չափազանցված չէ:

            10 տարի շարունակ մենք ընկերներով՝ Սեյրան Մարտիրոսյանի, Գեւորգ Պետրոսյանի, Արթուր Կիրակոսյանի եւ այլոց հետ քննարկել ենք ակտիվ դերակատարություն ունեցող, ուժեղ եւ իր գործը լավ իմացող Գյումրու ավագանու թիմ ունենալու մասին, սակայն զանազան պատճառներով գաղափարը չի իրականացվել:

            Այլեւս հետաձգելը վերջակետ է:

            Հարգելիներս, խնդրում եմ Գյումրի ավագանու արժանավոր թեկնածուների անուններ առաջարկել այստեղ, մարդկանց, որոնք կկամենան թեկնածու առաջադրվել, մասնակցել ընտրություններին եւ իրենց խելքը, գործն ու կամքը ներդնել քաղաքային խնդիրների լուծման, քաղաքին իր երբեմնի փառքը վերադարձնելու համար:

            Առաջարկեք հենց այստեղ: Առաջարկությունների հիման վրա ժողով կգումարենք, կլսենք այդ մարդկանց եւ հանրության կարծիքները, կկազմակերպենք իսկական ընտրություններ, չեն կարողանակլու այս ընտրություններն էլ ապականել: Հետո շատ ուշ կլինի, եթե արդեն չենք ուշացել: Կստացվի մոտավորապես Գյումրու քաղաքային հիմնադիր ժողով, պահեստային ավագանի, որի ուժեղներն ու համառները կդառնան ավագանու անդամներ, սա անհնարին չէ, լիարժեք իրատեսական ճանապարհ է:

            Նշեք խնդրում եմ բոլոր նրանց անունները, ում կուզեիք տեսնել որպես Գյումրու ավագանու 2012-2016 թթ. ավագանու անդամներ, ովքեր ինչ-որ գաղափարներ, տեսլական ունեն քաղաքի զարգացման համար, ովքեր հեղինակավոր են իրենց գործով, միջավայրում եւ քաղաքում: Սահմանափակումները չնչին են. վերջին 6 ամսվա մշտական հաշվառում եւ 6 ամսվա մշտական բնակություն: Այս անգամ Գյումրու ավագանին բաղկացած է լինելու 21 հոգւց գործող եւ նախկին 15-ի փոխարեն, անցունակության շեմը մոտավորապես՝ 750 քվե:

Ինքնառաջադրումները խրախուսվում են:

Հարգանքներով՝ Լեւոն Բարսեղյան, Վահան Թումասյան

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: