Անուն Ազգանուն Գումարի չափը
Hamo Jeretsian 170000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Տեր լինել և օգնել է պետք Շիրակի հեռավոր գյուղերի դպրոցներին 2020-01-16   820     

Տեր լինել և օգնել է պետք Շիրակի հեռավոր գյուղերի դպրոցներին

Ամեն անգամ Շիրակի լեռնային գյուղերի դպրոցներ այցելելիս պարզապես հիանում եմ մանկավարժների նվիրական աշխատանքով: Նայում ես ամեն դասարանը 2 կամ 3 աշակերտ, սակայն մանկավարժները պարտաճանաչ և այնպիսի ոգևորությամբ են դասավանդում, որ կարծես հարմարավետ լսարանում լինեն և առնվազն նրանց դիմաց 30 կամ 40 աշակերտ են նստած: Ի դեպ՝ հրաշք են գյուղաբնակ երեխաները, կիրթ, դաստիարակված, ամաչկոտ և ուսումնասեր: Եթե ողջախոհությունը ամբողջովին չի լքել մեզ՝ հայերիս, ապա տեր պետք է լինենք հայոց գյուղերին և դպրոցներին, նրանք են Հայաստանի կայուն ապագան:

Ինչևիցե, այսօր մեր հերթական այցելեցությունը կատարեցինք Հայ-թուրքական սահմանին գտնվող Անիավան և Անիպեմզա գյուղերի դպրոցներ, բնականաբար ոչ դատարկաձեռն: Տնօրենների հետ նաև մեկ երկու դասարան մտանք, նախ ասեմ որ չջեռուցվող միջանցքներում դասաժամերին ոչ մի երեխա չկար և միջանցքներում քար լռություն էր, իսկ էլեկտրական սալօջախներով տաքացվող դասարաններում 2-ից 4 երեխա նվիրումով դաս էին անցկացնում, իսկապես լույսի կտոր երեխաներն ու նվիրյալ մանկավարժները:

Մեր այսօրվա այցի նպատակը մի փոքր աջակցելն էր նրանց, դեռևս աշնանը երբ մի բարեգործական ծրագրով այցելել էինք, տնօրենները փոքրիկ, գրեթե աննշան դրամական միջոցներ պահանջող խնդրանք էին ներկայացրել, այն է՝ տարրական դասարանի սննդի կազմակերպման համար մի աշխատակցի ամսական խրախուսական վճարի և ներկրվող խմելու ջրի վարձավճարի տրամադրում: Անիպեմզայի դպրոցում այդ գումարները ատիպված երեխաներից էին հավաքում, իսկ հարևան գյուղի առավել փոքր, ընդամենը 16 աշակերտ ունեցող դպրոցի տարրական դասարանի 4 աշակերտներին կերակրելու հոգսը իր վրա վերցրած տատիկը, գրեթե անվճար էր աշխատում:

«Շիրակ կենտրոնի» լավագույն բարեկամ ու նվիրյալ հայորդի Jack Youredjian-ի հովանավորությամբ մենք տրամադրեցինք վերը նշված նպատակներով պահանջվող ծախսերի գումարները և առնվազն առաջիկա 4-5 ամիսներին տնօրենների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, աշակերտներից այդ նպատակներով գումարներ չեն հավաքվի: Ավելացնեմ, որ այդ գյուղերում մոտակա, Արմավիրի մարզի Արագածոտն ավանից են խմելու քաղցրահամ ջուր բերում և վաճառում: Անշուշտ առաջիկայում, խորհրդակցելով մեր հովանավորների հետ, կփորձենք այդ գյուղերի դպրոցներին խմելու ջրի սարքավորումներ ևս նվիրել:

Հիմա առիթն օգտագործելով ուզում եմ մի քանի բառով խոսել Անիպեմզա գյուղում նախակրթարան ունենալու կարևորության մասին: Հին ու հրաշալի պատմամշակութային, մի մասն էլ դատարկ ու լքված, շենքեր ունեցող գյուղում մանկապարտեզ չկա և մի շարք ծնողներ իրենց փոքրիկներին ամեն օր 40 կմ ճանապարհ կտրելով տանում են հարևան մարզի Արագած ավանի մանկապարտեզը, այն դեպքում, որ այդ գյուղի մանկապարտեզի հարմարավետ և գեղեցիկ շենքի դռները անհասկանալի պատճառներով վաղուց փակել են և նույնիսկ այլ նպատակով էլ չեն օգտագործում: Հուսամ Շիրակի մարզպետը, այս՝ Անիպեմզայի մանկապարտեզի շենքի վերադարձման և նպատակային օգտագործման խնդրով կհետաքրքրվի:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: