Ամանորյա հեքիաթային գիշերը միայնակ տարեցների հետ 2018-12-09   2     in english

Ամանորյա հեքիաթային գիշերը միայնակ տարեցների հետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ ավելի քան քառորդ դար անց,  շուրջ երեք հազար ընտանիք, այդ թվում տասնյակ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու խարխուլ վագոն-տնակներում և անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան, կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում:

   Նրանցից շատերի հիմնական ապրուստի միջոցը կենսաթոշակն է, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում,  թերսնվածությունը դարձել է սովորական երևույթ: 

Տարիների ընթացքում տնակային ավանների նոսրացմամբ, շատ միայնակ տարեցներ պարտադրված ապրում են մեկուսացած կյանքով, ծանր ու անօգնական վիճակում: Նրանք հոգեբանական առավել ծանր վիճակում են հայտնվում հատկապես տոնական օրերին՝ ամանորի գիշերը, երբ մենակ են դիմավորում իրենց տնակներում:

Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների համար ամանորի գիշերը կազմակերպում է «Ամանորը դիմավորենք միասին» խորագիրը կրող երեկույթ: Այն սկսվելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և տևելու է մինչև հունվարի 1-ի լուսաբաց՝ ճոխ սեղանների շուրջ, «Շիրակ կենտրոնի» հեքիաթային և զարդարված սրահում:

Կամավորների աջակցությամբ միայնակ 70 տարեցներ կուղեկցվեն միջոցառման վայրը: Ամանօրյա տոնակատարության ընթացքում նրանք ճոխ սեղանների շուրջ կհյուրասիրվեն, կերգեն, կպարեն, Ձմեռ պապի և Ձյունանուշիկի մասնակությամբ միասին կշնորհավորեն նոր տարին, ապա լուսաբացին կուղեկցվեն իրենց կացարանները:

Անշուշտ այն հիշարժան կլինի միայնակ տարեցների համար:

Սահմանված բյուջեից ավել հանգանակված գումարները կծախսվեն անօթևան ընտանիքներին վառելափայտի ձեռք բերման նպատակով:

Հարգելի բարեկամներ եթե  ցանկանում եք աջակցել միջոցառման կայացմանը, ապա  կարող եք դրամական նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկին: Ի դեպ նվիրատուներին ևս սիրով հրավիրում ենք ամանորի գիշերը անցկացնելու միայնակ և անօթևան տարեցների հետ:

ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE:

ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,

 REPUBLIC OF ARMENIA

USA – 2472601614240020,

 AMD - 2472601614240000,

 EUR – 2472603273480000

Գյումրու տնակներում բնակվող միայնակ տարեցների Ամանորյա ճաշկերույթը հովանավորում են Հերման Խնդիրեանը, Sarkis Demircooğlu, ի հիշատակ լուսահոգի St. John's Armenian Church of Greater Detroit Ավագ քահանա, Տեր Diran Papazyan-ի Քառասունքի:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Հասցե՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4,

Հեռ. +(374 91) 45-13-37, +(374 55) 06-69-92

ՀՎՀՀ՝ 05532775

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: