Նկարչության ուսուցչի թափուր աշխատատեղի մրցույթ՝ «Դեպի առաջ» արտադպրոցական կրթական զարգացման կենտրոնում 2018-11-01   155     

Նկարչության ուսուցչի թափուր աշխատատեղի մրցույթ՝ «Դեպի առաջ» արտադպրոցական կրթական զարգացման կենտրոնում

Աշխատանքային տևողությունը՝  շաբաթը 2 օր՝  4 ժամ տևողությամբ (0.5 դրույքաչափ)
Վայր` Գյումրի, Մովսես Խորենացի 31/8 (Սախարովի հրապարակի մերձակա տարածք)

Աշխատանքային պարտականություններն են՝

- դպրոցահասակ երեխաներին  նկարչության ուսուցում, սաների աշխատանքների  ցուցահանդեսների կազմակերպում,

- ստեղծագործական գործունեության զարգացմանը նպատակաուղղված ծրագրերի մշակում

Պահանջվող որակավորումներ 

- Համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

- Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն

 - Աշակերտների հանդեպ հոգատար վերաբերմունքի ցուցաբերման ունակություն

- Թիմային աշխատանքի կարողություն, կազմակերպչական բավարար ունակություններ,

-  Խոսակցական զարգացած ունակությունների առկայություն (կիրթ, շփվող, ակտիվ)

- Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստման դասընթացների և ինքնակրթության գործընթացին

- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն

- Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն


Դիմելու կարգ 

Մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը (Cover Letter)  depiarach@gmail.com  էլեկտրոնային հասցեով:

Դիմորդներից մրցութային հանձաժողովի կողմից առավելագույնս համապատասխանող թեկնածուներից երկրորդ փուլ անցած 5-7 մասնագետների հետ կկազմակերպի հանդիպում-հարցազրույց: Ընտրված մասնագետի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր: Աշխատանքային առաջին 3 ամիսները կհամարվեն որպես  փորձաշրջան:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը

2018 թ. նոյեմբերի 15-ը, ժամը 18:00-ն:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: