Տնակներում բնակվող տարեցները՝ անօգնական և անպաշտպան 2018-10-25   174     

Տնակներում բնակվող տարեցները՝ անօգնական և անպաշտպան

1988-ի երկրաշարժից շուրջ 30 տարի անց էլ Գյումրիով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Առավել ծանր է այդ տնակներում պատսպարված միայնակ տարեցների վիճակը:  Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են:
Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց  շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն նորոգել կացարանները: 
«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրու վագոն-տնակներից մեկում, կոմունալ-կենցաղային ծանր պայմաններում բնակվող 87-ամյա միայնակ անժառանգ  Գոհար տատի ապրելակերպի մասին է:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: