«Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» 2018-10-15   2     in english

«Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին»

Գյումրու և հարակից գյուղական համայնքների բազմահարյուր տնակներում և կիսախարխուլ կառույցներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» ամենամյա բարեգործական ձեռնարկը: Կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից զուրկ, մի կերպ գոյատևող հարյուրավոր ընտանիքներ գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար:

Ձմռան ամիսներին բազմաթիվ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզների ծխից կարելի է շնչահեղձ լինել:

Նրանց կացարաններում փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով «Շիրակ կենտրոնը» այս ձմռանը ևս նախաձեռնել է վառելիքի բաժանման. «Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքում են կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին միանալու մեր կոչին:

Նվիրատվություններ կարող եք կատարել այս հաշվեհամարներից որևէ մեկին.

ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE:

ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,

 REPUBLIC OF ARMENIA

USA – 2472601614240020,

 AMD - 2472601614240000,

 EUR – 2472603273480000

Հասցե՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4,

Հեռ. +(374 91) 45-13-37, +(374 55) 06-69-92

«Շիրակ կենտրոն» ՀԿ

ՀՎՀՀ՝ 05532775

Այս պահի դրությամբ նվիրատվություններ կատարել են.

 Հերման և Շուշիկ Խնդիրեան– ԱՄՆ

 Նարվիկ և Շաքե Փերիան, Միկո և Ռիմա Այվազեան,  Հրաչուհի և Էդիկ Նազարեան, Հռիփսիկ և Ռոբերթ Շաթիկեան, Արսինէ և Արմինէ Բուդաղեան– ԱՄՆ

Սևակ Խլոյան և Ռոբերտ Ներսիսյան- Ավստրիա

Վահե Թադևոսյան-Երևան

Անի Խաչատրյան- Իսպանիա

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: