Աղետի գոտու հիմնախնդիրները ևս պետք է ընդգրկվեն նոր կառավարության ծրագրում 2018-05-16   137     

Աղետի գոտու հիմնախնդիրները ևս պետք է ընդգրկվեն նոր կառավարության ծրագրում

Մի քանի ամսից լրանում է 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի 30-ամյա տարելիցը: Ավաղ հարյուրավոր ընտանիքներ դեռևս բնակվում են ժամանակավոր կոչվող կացարաններում՝ «դոմիկներում», գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով:

Հարյուրավոր ընտանիքներ, բառիս բուն իմաստով՝ տառապում են ցրտի, խոնավության և աղքատության ճիրաններում:

 Առաջիկայում նոր կառավարությունը ներկայացնելու է իր ծրագիրը: Հուսամ անօթևանության և Գյումրին վերջապես դոմիկներից մաքրելու խնդիրները և դրանց հրատապ լուծման ուղիները ևս կընդգրկվեն Նոր Հայաստանի կառավարության ծրագրում: 
Ի դեպ՝ Գյումրիում առկա այս հիմնախնդիրներին նոր կառավարության անդամները դեռևս չեն անդրադարձել:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: