«Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնը հայտարարում է ազգային երգի և պարի մանկավարժների ընդունելություն 2018-05-04   208     

«Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնը հայտարարում է ազգային երգի և պարի մանկավարժների ընդունելություն

«Դեպի առաջ» երեխաների զարգացման ցերեկային կենտրոնը հայտարարում է ազգային երգի և պարի մանկավարժների ընդունելություն:

Աշխատանքային տևողությունը՝ 3ամիս /նախնական/, շաբաթը 6 օր, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 4 ժամ տևողությամբ (0.5 դրույքաչափ) Վայր` Գյումրի, Մովսես Խորենացի 38/1 (Սախարովի հրապարակի մերձակա տարածք)

Ընդհանուր նկարագիր

«Դեպի առաջ» արտադպրոցական կրթական ցերեկային կենտրոնը հայտարարում է դպրոցահասակ երեխաների համար ամառային 3 ամիսների ընթացքում ազգային երգի և պարի պարապմունքներ անցկացնելու նպատակով ուսուցանողների:

Աշխատանքային պարտականություններն են՝

- դպրոցահասակ երեխաներին երգի և պարի ուսուցում

- աշակերտներին լսելու և նրանց հանդեպ հոգատար վերաբերմունքի ցուցաբերում

Պահանջվող որակավորումներ

- Մասնագիտական կարողություն,

- Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն

- Թիմային աշխատանքի կարողություն, կազմակերպչական բավարար ունակություններ,

- Խոսակցական զարգացած ունակությունների առկայություն (կիրթ, շփվող, ակտիվ)

- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն

Դիմումների ընդունման վերջնաժամկետը

Սույն թվականի մայիսի 15-ը, ժամը 18:00-ն

Մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը (Cover Letter) depiarach@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 15-ը:

Դիմորդներից մրցութային հանձաժողովի կողմից առավելագույնս համապատասխանող թեկնածուներից երկրորդ փուլ անցած 5-7 մասնագետների հետ կկազմակերպի հանդիպում-հարցազրույց: Ընտրված մասնագետի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: