Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյումրեցի պատանու նկարը 2018-03-09   1244     

Գյումրեցի պատանու նկարը

Մինչ իշխանությունները տարբեր առիթներով պարգևներ են հանձնում տարբեր գործիչների, Հայաստանում աղքատության մեջ ապրող բազմաթիվ երեխաներ դուրս են մնում ուշադրությունից:

Գյումրիի «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հրապարակել է հանրապետության երկրորդ քաղաքի տնակային թաղամասերից մեկում բնակվող տղաներից մեկի ստեղծագործությունը: Տասնչորսամյա պատանին նկարել է իրենց տնակային ավանի փողոցը, որտեղ հավանաբար միայնակ կանգնած է ինքը: Փողոցն անբարեկարգ, ցեխոտ ու մռայլ է, ինչպես Գյումրիի բոլոր տնակային ավանների փողոցները, որտեղ բազմաթիվ երեխաներ են մեծանում՝ սովի ու աղքատության պայմաններում:

Այս պատկերը իշխանությունների ձախողումն է՝ երկրաշարժից 30 տարի անց:

Տնակային ավանները Գյումրիում, ինչպես բազմիցս մասնագետներն են ահազանգել, վերածվել են առանձին աղքատ թաղամասերի, որտեղ բնակվող մարդիկ մեկուսանում են հասարակության մյուս շերտերից: Բայց Գյումրիի տնակային ավաններում, ինչպես Վահան Թումասյանն է ասում, մերօրյա Մինասներն ու Մարտիրոս Սարյաններն են մեծանում այսօր: Իսկ աղքատատությունն այս երեխաներին հնարավորություն չի տալիս անգամ նկարչական դպրոց հաճախել: Բարերաների օգնությամբ Գյումրիի «Շիրակ» կենտրոնը փորձում է գտնել ու ճանապարհ հարթել տաղանդավոր երեխաների համար: Այնինչ, այս խնդիրների լուծումը հենց պետության պարտավորությունների շրջանակներում է:

«Երբեմն իշխանությունները, տարբեր մարդիկ, ովքեր չեն ուզում բաց աչքերով նայել այն իրավիճակին, որը կա աղետի գոտում, դիտավորյալ ասում են, թե տնակային ավաններում մնացել են ընտանիքներ, որոնք իրենք են ընտրել անօթևանի կարգավիճակը: Կոպիտ ասած, իշխանություններն ասում են, որ ինչ-որ նոր հույսեր ու փոփոխությունների հեռանկար հնարավոր չէ կապել այս ընտանիքների հետ: Բայց մեր աշխատանքը ցույց է տալիս, որ շուտով նոր Մինասների մասին ենք հայտարարելու, որոնք տնակային ավաններում են բնակվում: Ես դա տարիների ընթացքում զգում էի, տարբեր մարդկանց ասում էի»,- նշեց Թումասյանը:

Այն, որ այս երեխաները բացահայտվում են, ըստ մասնագետի, մի շարք խնդիրներ են լուծվում: Նախ, տաղանդաշատ երեխաների առաջ հնարավորություններ են բացվում, երկրորդ՝ տնակային ավանների բնակչության նկատմամբ վերաբերմունք է փոխվում:

«Այս լուսանկարի հեղինակի անունը Հոբ է, նա նույնպես տնակային ավանում է ապրում, իր տարիքի համեմատ լուրջ տաղանդ ունի: Նա տաղանդաշատ երեխաներից մեկն է, բայց նույնիսկ նկարչական դպրոց չի հաճախել: Իսկ իշխանություններն իրենց գործողություններով այնքան փոքր են այս երեխաների համեմատ, որ նույնիսկ այս համեմատության մեջ չեմ ուզում իրենց մասին խոսել», ասաց Վահան Թումասյանը:

Ըստ նրա՝ նկարչական տաղանդ ունեցող երեխաները տնակային ավաններում շատ են, նրանք աջակցության կարիք ունեն, անգամ համապատասխան նյութեր չունեն՝ նկարելու համար, նրանց մեծ մասը չեն այցելում նկարչական դպրոցներ:

«Ես կարծում եմ, որ շուտով իշխանությունները կմտածեն, թե ոնց անեն, որ խլեն մեր այս գաղափարը, բացահայտումներն իրենցով անեն, բայց ես դրանից չեմ նեղանում, թող գոնե այդ ճանապարհով լուծեն այս երեխաների խնդիրները»,- հավելեց նա:

Ըստ Վահան Թումասյանի՝ իրենց աշխատանքի ընթացքում հասկացել են, որ շատ քիչ միջոցներով կարելի է աղքատության մեջ գտնվող տաղանդաշատ երեխաներին գտնել, օգնել, որ նրանք կայանան ու զարգանան:

«Պետական բյուջեից մեծ միջոցներ են քամուն տալիս, տարբեր ֆոնդեր կան, կարելի էր այս գործն անել: Եթե այս երեխաներին չբացահայտեինք, նրանք կթողնեին այդ գործը, այլ բանով կզբաղվեին: Հետաքրքիրն այն է, որ երբ շփվում ես այս երեխաների հետ, հասկանում ես, որ նրանք լուրջ մարդիկ են: Մենք մեր այս քայլով հասարակության խնդիրների լուծման այլընտրանքային միջոցներ ենք առաջարկում: Իշխանությունները չեն արձագանքում դեռ, երևի մանթրաժ են, բայց վստահ եմ՝ շուտով կներկայացնեն, թե սա իրենց սեփական գաղափարն էր: Նախորդ դեպքերը հաշվի առնելով՝ ես արդեն գիտեմ, թե ինշխանություններն ինչ կարող են անել, բայց եթե ճիշտ անեն դա, ներկայացման չվերածեն, չփչացնեն այս երեխաներին, իրենց PR-ի համար չօգտագործեն, մենք կունենանք լուրջ ապագա», նշեց Թումասյանը:

http://www.lragir.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: