30 տարի շարունակ աղքատության և անօթևանության ճիրաններում 2018-02-20   457     

30 տարի շարունակ աղքատության և անօթևանության ճիրաններում

«Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ հանդես է գալիս` «30 տեսանյութ դոմիկներում բնակվող ընտանիքների մասին» տեսանյութերի պատրաստման և հանրայնացման նախաձեռնությամբ:

Այսօր այդ շարքից ներկայացնում ենք առաջին տեսանյութը, որը պատմում է կիսաքանդ և խոնավ տնակում իրենց երկու մանկահասակ երեխաների հետ պատսպարված երիտասարդ ընտանիքի կացարանային պայմանների մասին: Առհասարակ դոմիկներում բնակվող ընտանիքներին, յուրաքանչյուր այցից հետո մեզ թվում է, թե վերջ` այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։ Յուրաքանչյուր օր հանդիպում ենք սոցիալապես առավել ծանր ապրելակերպ ունեցող ընտանիքների:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: