Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան 2018-02-05   1618     

«Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան

«Դե արի ու կարիքի մեջ խեղդված մարդկանց բացատրիր, որ «Շիրակ կենտրոն»-ի վառելափայտը վերջացել է...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը: Հետաքրքրվեցինք, թե բացի «Շիրակ կենտրոնից» կա՞ մեկ այլ կառույց, որ զբաղվում է անօթևանների սոցիալական խնդիրներով: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Վ. Թումասյանը նշեց, որ Ամանորին ընդառաջ ինչպես որոշ պետական կառույցներ, այնպես էլ անհատներ գումար են բաժանել մի քանի հարյուր ընտանիքների: «Որպես կանոն ծայրահեղ աղքատ ընտանիքները, եթե նույնիսկ ստանում են այդ գումարները, չեն կարողանում գնել վառելափայտ: Հազար ու մի պարտք ու տալիք ունեն… Հետո, միշտ էլ լինում են այնպիսի անճարակ ընտանիքներ, որ չեն կարողանում գնալ ու «պոկել» այդ գումարները: Հիմա մենք գնում, փնտրում ենք ամենածայրահեղ ու անօգնական վիճակում գտնվող մարդկանց ու ընտանիքներին և փորձում օգնել»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մոտ 600 ընտանիքի որոշակի քանակությամբ վառելափայտ է կազմակերպությունը տրամադրել, բայց միայն մեկ կամ երկու ամիս վառելու համար:

Նրա խոսքով «Շիրակ կենտրոն»-ի հովանավորներն ու մշտական գործընկերները հիմնականում արտերկրից և ԱՄՆ-ից են:

Վահան Թումասյանը, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո փորձել է հնարավորինս թեթևացնել անօթևանների հոգսերն ու կարիքները, մեծ ցավ է ապրում, երբ ստիպված է լինում ինչ-որ հարցում մերժել չքավոր ընտանիքներին:

Այս տարի կլրանա երկրաշարժի 30-րդ տարելիցը, սակայն Գյումրիում սփռված են մնում շուրջ 2500 կիսախարխուլ վագոն-տնակներ: «Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոցից մոտ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած տասնյակ ընտանիքներ, դրանք չեն քանդել և քաղաքը չեն ազատել աղետը հիշեցնող ծանր պատկերներից»,- ասում է Վ. Թումասյանը:

Հարցին, այնուամենայնիվ, կգա՞ մի օր, որ Գյումրին կազատվի տնակներից և երբ կլինի դա, ըստ Ձեզ, «Շիրակ կենտրոն»-ի նախագահը պատասխանեց. «Առհասարակ, Գյումրու վերականգնումն ու անօթևանության խնդիրը հնարավոր է լուծել, եթե ազգովի կամք ցուցաբերենք և պայմաններ ստեղծենք, որպեսզի գյումրեցիները մնան և շենացնեն իրենց քաղաքը: Մինչդեռ, հիմա կարող մարդիկ հեռանում են և մնում են հիմնականում գնալու հնարավորություն չունեցող ընտանիքները: Նման տեմպերով և իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100 ամյակում էլ Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ»:

http://mamul.am/am/news/119093

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: