Թափուր աշխատատեղի մրցույթ «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում 2017-12-25   1356     

Թափուր աշխատատեղի մրցույթ «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում

 

 

 

 

 

 

 

 

 

«Դեպի առաջ» արտադպրոցական կրթական ցերեկային կենտրոնը հայտարարում է խոհարարի և խոհարարի օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ:

Աշխատանքային տևողությունը՝ շաբաթը 6 օր, յուրաքանչյուր աշխատանքային օր՝  5 ժամ տևողությամբ (1 դրույքաչափ)
Վայր` Գյումրի, Մովսես Խորենացի 38/1 (Սախարովի հրապարակի մերձակա տարածք)

Աշխատանքային պարտականություններն են՝

-Ճաշի պատրաստում

-Խոհանոցում սանիտարական կանոնների և մաքրության պահպանում

- Մատուցվող ճաշատեսակների որակի, սննդայնության և անվտանգության պահպանում 

Պահանջվող որակավորումներ 

- Խոհարարական կրթություն

- Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն

- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն

- Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն


Դիմելու կարգ 

Մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը (Cover Letter)  depiarach@gmail.com  էլեկտրոնային հասցեով մինչև 2018 թ. հունվարի 7-ը:

Դիմորդներից մրցութային հանձնաժողովի կողմից առավելագույնս համապատասխանող թեկնածուներից երկրորդ փուլ անցած 5-7 անձանց հետ կկազմակերպի հանդիպում-հարցազրույց: Ընտրված մասնագետի հետ կկնքվի ծառայության մատուցման պայմանագիր: Աշխատանքային առաջին 3 ամիսները կհամարվեն որպես  փորձաշրջան:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը

2018 թ. հունվարի 07-ը, ժամը 18:00-ն:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: