Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Երկրաշարժի հետևանքները չվերացնելու արդյունքում հանրապետության աղքատությունը հավաքվում է Գյումրիում. Վահան Թումասյան 2017-12-07   1274     

Երկրաշարժի հետևանքները չվերացնելու արդյունքում հանրապետության աղքատությունը հավաքվում է Գյումրիում. Վահան Թումասյան

Թեև Սպիտակի երկրաշարժից 29 տարի է անցել, սակայն ինչպես «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ  Վահան  Թումասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, մոտ 2300 ընտանիք ապրում է ժամանակավոր այդ կացարաններում` տնակներում, կամ հանրակացարաններում, շատ վտանգավոր իրավիճակում, իրավունքների ոտնահարմամբ, տարրական պայմանների բացակայությամբ, առանց ջեռուցման, սովի մատնված: 

«2300 ընտանիքների կեսն ուղղակի երկրաշարժի հետևանքով են այդ վիճակում հայտնվել, կեսը ոչ ուղղակի. կա՛մ մեծ ընտանիք են եղել, կիսվել են, կա՛մ այլ համայնքից են եկել, կա՛մ բնակարանն են վաճառել, մնացել անտուն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սպիտակի երկրաշարժից անցել է 29 տարի: 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.41-ի 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Վահան Թումասյանը նշեց, որ ամեն օր շփվում է աղետի հետևանքը կրող մարդկանց հետ, և թվում է, թե ժամանակը կանգ է առել ու երկրաշարժից անցել է ոչ թե 29 տարի, այլ 29 ամիս, 29 օր: 

«Մենք չկարողացանք ամենակարևորը անել` վերացնել երկրաշարժի հետևանքները, ինչի պատճառով նոր խնդիրներ առաջ եկան՝ մասնավորապես աղքատությունն ավելացավ, և ստեղծվեցին տնակային ավաններ, որոնք մեկուսացած կյանքով են ապրում: Այդ համայնքները աղքատ խավին մագնիսի պես ձգեցին, այլ մարզերից ևս եկան վարձով ապրելու, ու կարծես ամբողջ հանրապետության աղքատությունը հավաքվում է Գյումրիում, իսկ Գյումրիի գործարար խավը արտագաղթեց: Պատահական չէ, որ այսօր Գյումրին ամենաբարձր աղքատության ցուցանիշն է գրանցել»,-ասաց նա և նշեց, որ բնակարան չունեցողների խնդիրները ավելի են խորանում:

Վահան Թումասյանը նշեց, որ պետությունը կառավարման առումով զրոյական արդյունք է գրանցել:
«Բնակարաններ են կառուցել, փողոց են նորոգել և այլն, սակայն ընդհանուր առմամբ հետևանքների վերացման և պետության երկրորդ քաղաքի բնակչության կենսապահովման մթնոլորտ ապահովելու առումով զրոյական արդյունք է, և դրա ամբողջ մեղքը իշխանությունների վրա է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Գյումրիում կառավարության նախատեսած ծրագրերին, նա ասաց, որ կառավարությունը տասնյակ ծրագրերի մասին է խոսել, և դա ավելի շատ արվում է հանրային լսարանը, մամուլը լցնելու համար: 

«Այլ բան է նստել տաքուկ գրասենյակում համակարգչի առաջ և նայել կառավարության լոզունգները, այլ բան է մարդկանց հետ շփվելը»,-ասաց նա և նշեց, որ երբ խոսվում է աղքատության, թերսնված երեխայի մասին, պետք է հանդիպել, ծանոթանալ անօթևանի պայմաններին: 

«Ես իրենց չեմ մեղադրում, իրենք պարզապես չունեն պատշաճ ինֆորմացվածություն»,-հավելեց նա:

Լիանա Առաքելյան

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: