Անուն Ազգանուն Գումարի չափը
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Հիմա մարդիկ սովից էլ չեն սարսափում, միայն ցրտից» 2017-11-15   1234     

«Հիմա մարդիկ սովից էլ չեն սարսափում, միայն ցրտից»

Գյումրիի  տնակներում ապրող մարդկանց համար առաջիկա ձմեռը չարիքի պես բան է: Փայտ չկա, եղածն էլ շատ թանկ է: Տնակներից շատերում գազ չկա, էլեկտրաէներգիայով էլ բարակ պատերով կացարանը տաքացնել չի լինի, թանկ  է:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ամեն օր հանդիպում է տնակներում բնակվող, սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդկանց: Գյումրիում մոտ 5 000 ընտանիք է ապրում տնակներում, ընդամենը մի քանիսն են կարողացել փայտ գնել: Բարեգործների շնորհիվ կազմակերպությունը մոտ 150 ընտանիքի 0.5-ական խմ վառելիք է տրամադրել: Վառելիքը բաժանում են ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին՝ միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին: Շուտով եղածը կսպառվի:

«Օրական 50-60-70  մարդ է գալիս մեզ մոտ, խնդրում են օգնել, մարդիկ լաց են լինում:  Բայց մենք չենք կարող բոլորին օգնել: Գյուղերում գոնե աթարով կամ սարից հավաքած փշերով կարողանում են տաքացնել: Քաղաքում այդ մարդկանց հույսը մնացել են աղբանոցները: Կոշիկ, շորեր են հավաքում, վառում: Հիմա աղբանոցներն էլ չեն հերիքում: Սոցիալական ճգնաժամը, աղքատության խորացումն ու արտագաղթը նաև աղբի քանակի նվազեցմանն են բերել»,-Panorama.am-ի հետ զրույցում վիճակը ներկայացնում է ՀԿ նախագահը:

Նրա  խոսքով, տունը տաքացնելն այսօր մարդկանց ամենացավոտ խնդիրն է դարձել. «Հիմա մարդիկ սովից էլ չեն սարսափում, միայն ցրտից: Մարդը սոված կարող է, պարտքով հաց վերցնել: Բայց վառելիք չի կարող: Միայնակ տարեցներ կան, որ ամբողջ ամառ ցելոֆանե պակետների մեջ չորացած տերևներ են հավաքել, էնքան որ գոլ ապահովեն»:

Անտառահատումների խստացման հետևանքով  հիմա փայտ գտնելը դժվար է: Սանիտարական էտի հետևանքով առաջացած վառելիքն էլ խոստացել են էժան՝ մեկ խմ-ն 11 հազար դրամով վաճառել ՀԿ-ին: Տեղափոխման ծախսերն էլ չհաշված:  Բարեգործների տրամադրած գումարներով՝ 50 դոլար լինի, թե 100, Թումասյանն ասում է, անմիջապես փայտ է գնում: Այս տարի էլ 1800 ընտանիքի պետք է փայտով ապահովել:

Թումասյանի խոսքով, ինքն այս օրերին պարբերաբար հանդիպում է Գյումրիի քաղաքապետի հետ, խնդրում, որ քաղաքապետարանն էլ օգնի վառելիքի հարցը լուծելու համար: Խոստացել են, որ կօգնեն:
Նախորդ տարի Գյումրիի կենտրոնական փողոցներում 20-30 ծառ են կտրել: Սա Թումասյանին վատ տարիներն է հիշեցնում:

«Տասնյակ տարիներ քաղաքում ծառեր կտրելու  երևույթը վերացել էր: Բայց մարդիկ ստիպված են այդ քայլին գնացել: Հիմա խոսակցություններ կան, որ քարածուխ են բերելու: Բայց այստեղ էլ մի ուրիշ պրոբլեմ կա՝ քարածուխի վառարաններ են պետք: Դա էլ ծախս է ենթադրում»,-ասում է նա:

Համեմատության համար նշենք, որ անցած տարի փայտի մեկ խմ-ն կարելի էր գնել մինչև 18 հազար դրամով, այս տարի 25 հազար դրամով գտնելը դժվար է:

Panorama.am-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական աջակցության վարչությունից հայտնեցին, որ  «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:

Որոշմամբ կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները սահմանելիս, սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  25.11.2016թ. N 333Ն և 23.12.2016թ. N 422Ն որոշումներով սոցիալապես անապահով ընտանիքների համար սահմանել է բնական գազի և էլեկտրական էներգիայի նվազ սակագներ: Մասնավորապես, 2017թ. հունվարի 1-ից սկսած սոցիալապես անապահով ընտանիքների համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար սակագին է սահմանվել 100 դրամը (139 դրամի փոխարեն), իսկ 1 կվտժ էլեկտրական էներգիայի ցերեկային սակագին՝ 40 դրամը (44,98 դրամի փոխարեն), գիշերային սակագին՝ 30 դրամը (34,98 դրամի փոխարեն)»,-նշում է վարչության պետը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահի խոսքով, իրավիճակն առավել բարդ է գազ չունեցող ու ծայրահեղ աղքատ պայմաններում ապրողների համար:

«Պետությունն արգելեց անտառ հատելը, բայց այլընտրանք չառաջարկեց: Բա էդ մարդիկ ի՞նչ են անելու: Ժողովրդից անտեղյակ իշխանության գործելակերպ է: Սոցիալապես մի քիչ նորմալ պայմաններում ապրող մարդիկ, ովքեր գազ ունեն, օգտվում են պետության սահմանած արտոնությունից, իսկ ծայրահեղ աքատ վիճակում գտնվողները, որոնք ապրում են չգազաֆիկացված տնակներում, կիսաքանդ շենք շինություններում, կրկնակի են տուժում: Պաշտոնյաները թող փորձեն մի օր իրենց տաք պալատների ջեռուցումն անջատեն, կդիմանա՞ն: Առանց այդ էլ էդ մարդիկ մխի, ծխի, խոնավության ու առնետների մեջ են ապրում»,-ասում է նա:

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

www.panorama.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: