Հանդիպում պոլսահայ գրող-հրապարակախոս Վերճիհան Զիֆլյանի /Վերջիհան Զիֆիօղլուն/ հետ 2017-07-15   428     

Հանդիպում պոլսահայ գրող-հրապարակախոս Վերճիհան Զիֆլյանի /Վերջիհան Զիֆիօղլուն/ հետ

Երկուշաբթի օրը, հուլիսի 17-ին, ժամը 15:00-ին «Շիրակ կենտրոնի» «Շալե» սրահում մասնակցեկ բացառիկ հանդիպման պոլսահայ գրող-հրապարակախոս Վերճիհան Զիֆլյանի /Վերջիհան Զիֆիօղլուն/ հետ: Վերջինս եղել է Մխիթարյան վարժարանի սան, թղթակցել է Ստամբուլի մի շարք հեղինակավոր թերթերին, այդ թվում՝ «Ակօս» շաբաթաթերթին, «Րէֆէրանս»-ին, «Հիւրրիյէթ»-ին և այլն:
Հեղինակ է բազմաթիվ գրքերի, գիտական ու հրապարակախոսական հոդվածների, որոնց մի մասը լույս է տեսել «The Washington times»-ում: Վերճիհանը արժանացել է բազմաթիվ պատվավոր մրցանակների: 
Հանդիպման ընթացքում քննարկվելու է հեղինակի «Աչք» գիրքը և պոլսահայ արդի գրական կյանքը:
Գյումրեցի լրագրողներ, ստեղծագործողներ և ուսանողներ, բաց մի՛ թողեք բացառիկ հնարավորությունը հանդիպելու պոլսահայ հայտնի և տաղանդավոր ստեղծագործողի հետ:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: