Բազմազավակ ընտանիքներն աջակցության կարիք ունեն 2017-06-23   232     

Բազմազավակ ընտանիքներն աջակցության կարիք ունեն

Չորս զավակներով երիտասարդ ընտանիքը բնակվում է վարձով, Գյումրու հին թաղամասերից մեկում, կիսախարխուլ տանը: Պարկեշտ և աշխատասեր ընտանիք է: Հայրը մի տնակ է վարձել և կոշիկներ է նորոգում: Սակայն երեխաները երազում են նորմալ պայուսակներ և գրենական պիտույքներ ունենալ: Չորսից երեքը դպրոցական տարիքի են: Երեխաները նաև հեռուստացույց են երազում ունենալ: Ահա, թե ինչպիսի ընտանիքների է անհրաժեշտ օգնել: «Շիրակ կենտրոնը» «Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին» http://shirakcentre.am/hy/program/2017/31/ ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում երեխաներին գրենական պիտույքներով կօգնի, իսկ հեռուստացույցով հաստատ ընկերներիցս մեկը... Սսպասում ենք:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: