Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Եթե իրական Հայաստանը տեսնեին, չէի՞ն ասի՝ օգնող եք, ձեր ժողովրդին օգնեք»․Վահան Թումասյանը՝ «Ավրորայի» մասին. (Տեսանյութ) 2017-05-30   1274     

«Եթե իրական Հայաստանը տեսնեին, չէի՞ն ասի՝ օգնող եք, ձեր ժողովրդին օգնեք»․Վահան Թումասյանը՝ «Ավրորայի» մասին. (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոն» Հ/Կ նախագահ Վահան Թումասյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում արդեն երկրորդ տարին անցկացվող «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխությանը, կարծիք հայտնեց, որ այն թեև լավ իմաստ ունի, սակայն հազար ու մի խնդիրներ ունեցող Հայաստանում դեռ շուտ է նման խնդրով զբաղվելը։

«Ցույց ենք տալիս, որ գնահատում ենք աֆրիկյան կամ այլ ժողովուրդներին մեծ օգնություն բերող անհատներին, բայց մի հատ հայացք սևեռենք, թե Հայաստանի ներսում ինչ է կատարվում, հայ ժողովրդի հետ ինչ է կատարվում, սահմանին զոհվող երեխաների ընտանիքներում ինչ է կատարվում։ Այդ միջոցները, էներգիան ծախսենք Հայաստանի ներսում, մի քիչ մեր վիճակը շտկվի, թշվառությունը, թերսնվածությունը մի քիչ նվազի, հետո գնահատենք աշխարհին», – ասում է Վահան Թումասյանը։

Ըստ նրա, թեև լավ երևույթ է բարություն սերմանող, մարդասիրական գործեր անող անհատներին գնահատելը, սակայն չպետք է հարկ եղածից շատ ուշադրություն սևեռենք այդ մրցանակաբաշխությանը, որը Հայաստանի սահմաններից դուրս մեծ ճանաչում չունի։ «Քանի որ Հայաստանում աղքատությունը և ոչ միայն սոցիալական, այլ մշակութային աղքատությունն այնքան է, որ կոպիտ ասած՝ պարապ ենք, ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան իմաստ ունի։

Առհասարակ պետք է մի բան հասկանանք, որ սովորական երևույթ է։ Լավ բան է, բայց շատ սովորական երևույթ է այդ մրցանակաբաշխությունը։ Ամբողջ ազգով ապրելու երևույթ չէ, բայց քանի որ ամբողջ ազգով քիչ անելիք ունենք, տնտեսություն չի զարգանում, աղքատություն է, մշակույթ չի զարգանում, չգիտեմ՝ սպորտը տեղում դոփում է, մարդիկ մեծամասամբ հեռուստասերիալների վրա են նստած և կարծես կայարանում սպասում են իրենց գնացքին․․․Ամբողջ ազգով ինչ-որ բանի ենք սպասում, տա Աստված՝ լավ բանի սպասենք։ Այդ պատճառով էլ՝ կարծում եմ ավելի շատ ուշադրություն դարձրեցինք, քան պետք էր»,- ասում է Վահան Թումասյանը։

Նա ասաց, որ չի նայել մրցանակաբաշխությունն ամբողջությամբ, քանի որ գործով է զբաղված եղել, տնակ էր քանդում, որոշակի դրվագների հետևել է համացանցով։ «Ես սիրում եմ, որ գործողություն արվի Հայաստանում, ոչ միայն դահլիճներում կամ նախագահականում մրցանակներ չշնորհվեն, է հետո՞։ Ամեն դեպքում հովանավորները իրենք են որոշում, թե իրենց գումարը որտեղ ծախսեն, հիմա իրենք մտածել են, որ ․․․ Չչափազանցնեմ, չեմ կարծում Հայաստանից դուրս այդ մրցանակաբաշխությունն ուշադրության կենտրոնում է։Եթե այդ մրցանակաբաշխությունը հնարավոր լիներ ունենար համաշխարհային ազդեցություն, ինչպես ասենք Նոբելյան մրցանակը, ապա ուրիշ ազգեր էլ կանեին, մեզ հաստատ հերթ չէր հասնի։ Ես ինքս այդ գումարները, միջոցները, էդ էներգիան, էդ աշխատանքը ավելի արդյունավետ վայրում կծախսեի։

Երկրի ներսում տնտեսություն կզարգացնեի, որովհետև էդ մարդիկ, որոնք հյուր են եկել և իրականում եթե Հայաստանը տեսնեին, չէ՞ին ասի պարգևատրող կամ օգնող եք, ձեր ժողովրդին օգնեք․ 47-48 տոկոս թշվառություն, աղքատություն, թերսնվածություն է»։

Վահան Թումասյանի կարծիքով, ավելի տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի ու հայ ժողովրդի համար առանձնահատուկ օգնություն ցուցաբերող անձին կամ անձանց պարգևատրեին։ «Այդ մրցանակաբաշխությամբ ոչ մի սոված երեխա կուշտ չդարձավ, ոչ մի դպրոց չհաճախող երեխա գրենական պիտույք չստացավ ու դպրոց չվերադարձավ, ոչ մի անտուն տուն չունեցավ, ոչ մի աղբ չմաքրվեց, ոչ մի գործազուրկ աշխատանք չունեցավ։ Եթե այդ էներգիան ու միջոցները ծախսվեին այդ ուղղությամբ, ես ինքս կողջունեի։

Դրա համար ինձ համար ինչ-որ միջոցառում է․ ժամանակ ունենայի, կհետևեի, բայց թող չչափազանցնեն։Առավել ևս այդ դահլիճում, երբ որ ընչազուրկ մարդկանց օգնելու համար առանձնահատուկ ինչ-որ անձերի պարգևատրում էր, բայց էդ դահլիճում կա՞ր մեկը ընչազուրկ նստած, չկար չէ՞ հաստատ։ Հավաքվել են այսպես կոչված էլիտան և իրենք իրենց որոշել են պարգևատրել, պարգևատրում եք, մի չափազանցրեք, լավ եք անում, դուք որոշել եք ձեր գումարը, ձեր էներգիան ծախսել էդ ուղղությամբ, ծախսեք, բայց լավ կանեք ամեն ինչ չափի մեջ անել»։

Մեր զրուցակցի ասելով՝ կոնկրետ Գյումրին մեռնող քաղաք է, այստեղ մեռել է նաև մարդկանց երազանքը, և եթե իշխանավորները համարձակություն ունենային խոսել երկրում տիրող սովից, թշվառությունից, մեռնող քաղաքներից, քննարկեին լուծման ճանապարհները, ապա կարելի էր նրանց բարեսեր անվանել, ոչ թե շոու անողներ։ 
 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

http://www.aravot.am/2017/05/29/888631/ 



 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: