Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Վահան Թումասյանը՝ վարչապետին․ «Դատարկ ուսումնասիրություններով ու կոֆեբրեյքներով տուրիզմ չեք զարգացնի» (Տեսանյութ) 2017-05-30   1466     

Վահան Թումասյանը՝ վարչապետին․ «Դատարկ ուսումնասիրություններով ու կոֆեբրեյքներով տուրիզմ չեք զարգացնի» (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադրված է Գյումրու պատմական կենտրոնը զբոսաշրջային կենտրոնի վերածել՝ «Կումայրի» արգելոցի հուշարձան տները վաճառքի հանելով, գնորդներ գտնելով ու դրանք ռեստորանահյուրանոցային համալիրների վերածելով։ Ի դեպ, վարչապետն արդեն իսկ գնել է «Կումայրի» արգելոցում գտնվող Գյումրու «Ջրահարս» ռեստորանի շենքը՝ այնտեղ սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով։

«Շիրակ» կենտրոն Հ/Կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեցինք, թե տուրիզմն արդյոք այն առաջին անհրաժեշտ ուղղությո՞ւնն է, որով պիտի զարգացնել Գյումրին․ վերջ դնել համատարած գործազրկությանը։ Նկատենք, որ աշխատատեղերից զուրկ Գյումրիում ողբերգական վիճակ է մարդկանց արտահոսքի առումով։ Երեկոյան ժամը 18․00-ից սկսած քաղաքի ամենակենտրոնական հատվածներում՝ դատարանի, թատրոնի շենքերի մոտ, Շառլ Ազնավուրի հրապարակում հուզիչ տեսարաններ են սկսվում․ տղամարդիկ պատրաստվում են «գազելներով», երբեմն նաև մեծ ավտոբուսներով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ընտանիքի անդամները ժամերով կանգնած հրաժեշտ են տալիս, հուզվու, արտասվում։

Երեկոյան ժամերին էլ բազմաբնակարան շենքերում շատ քչերի տան լույսն է վառվում։ Մեր զրուցակիցը կարծում է, որ վարչապետի գաղափարը լավն է․ Գյումրին կոլորիտով, պատմական քաղաք է, որտեղ ծրագիրը կարող է իրագործվել, սակայն հարցն այն է, թե ինչ մեթոդ են ընտրում տուրիզմ զարգացնելու։ 

«Գիտեք առհասարակ տուրիզմ զարգացնելը լավ բան է, բայց տուրիզմը ինչպե՞ս են զարգացնում․ սեմինարներով տուրիզմ չեն զարգացնում, գումարներն անտեղի թրեյնինգների, կոֆեբրեյքների վրա ծախսելով, դատարկ ուսումնասիրություններով չեն զարգացնում։ Բայց եթե դրա փոխարեն կառուցեն երեք փոքրիկ արհեստանոցներ և եթե թողնեին, որ տուրիստները մի օր Գյումրիում գիշերեին, ոչ թե գնային Երևան, միայն իրենց պատկանող օբյեկտներում գիշերեին, հյուրանոցներում կամ հաց ուտեին․․․

Միայն համաչափ վերաբերմունքով է տուրիզմը զարգանում, տուրիզմ զարգացնելը լավ բան է, տուրիստներին Գյումրի բերելը շատ լավ բան է, բայց տուրիզմը միայն խոսքերով չի զարգանում։ Խոսքերով անօթևանության խնդիրը 30 տարի չլուծվեց, առաջիկա 30 տարին տուրիզմը Գյումրիում չի զարգանա, եթե միայն խոսքերով լինի։ Հիմա իշխանությունները միայն դատարկ խոսքեր են հնչեցնում, կոնկրետ գործողություն ես չեմ տեսել, դեռ չենք զգացել, որ իրականում ձգտում կա Գյումրիում տուրիզմը զարգացնելու կամ տուրիզմը զարգացնելով՝ Գյումրին կզարգանա։

Եթե իրենք մեկ-երկու կոնկրետ օրինակ մեզ ցույց տան, մենք կզգանք, որ իրենք ուզում են մի ուղղություն վերցնել Գյումրին զարգացնելու համար, բայց որ Գյումրիին պետք է արհեստական շնչառություն և՛ տնտեսության, և՛ մշակույթի ոլորտում, սա այլևս վերջն է Գյումրիի համար։ Սա այն ծայրահեղ վիճակն է, մարդը որ մահամերձ է լինում, արհեստական շնչառություն ես տալիս, դիմանա մինչև տեսնես ինչ բուժում ես տալիս էդ մարդուն։

Հիմա Գյումրին այդ վիճակում է։ Գյումրիին պետք է արհեստական շնչառություն տրվի, հետո տեսնենք տնտեսությունը ոնց կզարգանա, շուկայական հարաբերությունները ոնց կզարգանան, տուրիստը կգա, չի գա։ Նորից եմ կրկնում՝ հիմա այդ վիճակն է Գյումրիում, պարզապես չեն գիտակցում», -ասաց Վահան Թումասյանը: 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

 http://www.aravot.am/2017/05/30/888772/ 

 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: