Թափուր աշխատատեղի մրցույթ «Դեպի առաջ» արտադպրոցական կրթական կենտրոնում 2017-05-18   177     

Թափուր աշխատատեղի մրցույթ «Դեպի առաջ»  արտադպրոցական կրթական կենտրոնում

«Դեպի առաջ» արտադպրոցական կրթական ցերեկային կենտրոնը հայտարարում է, մաթեմատիկա առարկայի ուսուցչի աշխատատեղի մրցույթ:

Աշխատանքային տևողությունը՝ շաբաթը 6 օր, յուրաքանչյուր աշխատանքային օր՝  4 ժամ տևողությամբ (0.5 դրույքաչափ)


Վայր` Գյումրի, Մովսես Խորենացի 31/8 (Սախարովի հրապարակի մերձակա տարածք)

Ընդհանուր նկարագիր

«Դեպի առաջ» արտադպրոցական կրթական ցերեկային կենտրոնը  հայտարարում է մաթեմատիկա առարկայի ուսուցչի՝ դասավանդման և դպրոցահասակ երեխաների դասապատրաստումն իրականացնելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններն են՝

- դպրոցահասակ երեխաների դասավանդում և դպրոցական ծրագրի թեմաներով աշակերտների  դասապատրաստման պատշաճ իրականացում

- աշակերտներին լսելու և նրանց հանդեպ հոգատար վերաբերմունքի ցուցաբերում


Պահանջվող որակավորումներ 

- Բարձրագույն կրթություն,

- Առարկայի գերազանց իմացություն

- Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն

- Թիմային աշխատանքի կարողություն, կազմակերպչական բավարար ունակություններ,

-  Խոսակցական զարգացած ունակությունների առկայություն (կիրթ, շփվող, ակտիվ)

- Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստման դասընթացների և ինքնակրթության գործընթացին

- Ծանրաբեռնված պայմաններում աշխատելու կարողություն

- Լրացուցիչ պարտականությունների ու արտահերթ աշխատանքի իրականացման պատրաստակամություն


Դիմելու կարգ 

Մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV/Resume) և հետաքրքրության նամակը (Cover Letter)  depiarach@gmail.com  էլեկտրոնային հասցեով մինչև հունիսի 10-ը:

Դիմորդներից մրցութային հանձաժողովի կողմից առավելագույնս համապատասխանող թեկնածուներից երկրորդ փուլ անցած 5-7 մասնագետների հետ կկազմակերպի հանդիպում-հարցազրույց: Ընտրված մասնագետի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր: Աշխատանքային առաջին 3 ամիսները կհամարվեն որպես  փորձաշրջան:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը

2017 թ. հունիսի 10-ը, ժամը 18:00-ն:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: