Մեկնարկեց «Շիրակ կենտրոնի» կարևորագույն ծրագրերից մեկը 2017-05-15   249     

Մեկնարկեց «Շիրակ կենտրոնի» կարևորագույն ծրագրերից մեկը

«Շիրակ կենտրոնի» նորաբաց ուսումնական կենտրոնում, այսօր մեկնարկեց «Երիտասարդներին՝ սրճարանային բիզնեսի կառավարման, խոհարարական և սպասարկման ոլորտի հմտությունների և գիտելիքների պրակտիկ ուսուցում» ծրագիրը: Շիրակի մարզի 20 երիտասարդների համար, այսուհետ գրեթե ամեն օր պրակտիկ դասընթացներ են իրականացվելու: Հիմնական շեշտադրումը Գյումրու ավանդական, ընտանեկան խոհանոցն է լինելու: Գործին գիտակ դասավանդողների ղեկավարությամբ դասընթացների մասնակիցները պատրաստելու են պահածոներ, ազգային ճաշատեսակներ, ջեմեր, մուրաբաներ և այլն: «Շիրակ կենտրոնը» մտադիր է ծրագիրը վերածել սոցիալական բիզնեսի և առաջիկայում հիմնել սրճարան, ուր կաշխատեն ուսումնական ծրագրի մասնակիցները և կօգտագործվեն սաների ձեռքերով պատրաստած մթերքները:

Ավելացնեմ, որ գյուղատնտեսական շուկայում ըստ սեզոնի վաճառվող մթերքների և բանջարեղենների բոլոր տեսակները կիրառվելու են դասընթացների ընթացքում: Ցուցադրական դասընթացները բաց են լինելու և ցանկացողները կարող են ունկնդրել և սովորել: 
Ծրագրում ընդգրկված են նաև Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության Էմիլի Արեգակ ցերեկային խնամքի կենտրոնի բազմակի հաշմանդամությամբ երեխաների և երիտասարդների կենտրոնի շահառուներ:
Այս պահին, ծրագրի բարեհաջող իրականացման համար պահանջվող բյուջեի մի մասն է հանգանակվել «Շիրակ կենտրոնի» հովանավորներից՝
Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի, Գերմանիայից Koops Christiana-ի, ԱՄՆ-ից Շաքե և Նարվիկ Փերյանների կողմից: Իսկ ուսումնական կենտրոնը կառուցվել է ամերիկահայ բարերար և «Շիրակ կենտրոնի» բարեկամ Վարդան և Ասյա Նազարյանների աջակցությամբ:
Այս կարևորագույն ծրագիրը ամբողջովին կյանքի կոչելու համար, ունենք բարերարների աջակցության կարիքը: Ուստի դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց ու կազմակերպություններին, կոչ անելով արձագանքել և կատարել նվիրատվություններ ստորև նշված հաշվեհամարներից որևէ մեկին.

ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7
Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA
USA – 2472601614240020
AMD - 2472601614240000
EUR – 2472603273480000
«Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀՎՀՀ՝ 05532775
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝Վահան Թումասյան
Էլ. փոստ՝shirakcentre@gmail.com

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: