Անուն Ազգանուն | Գումարի չափը |
---|---|
Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
Misak Sargsian | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 50000.00 AMD |
Tiroui Melkonian | 100000.00 AMD |
Tiroui Melkonian | 81.00 AMD |
Hamo Jeretsian | 100000.00 AMD |
Rima Aivazian | 120000.00 AMD |
Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Misak Sargsian | 100000.00 AMD |
Իդա Ենգոյան | 20000.00 AMD |
Hamo Jeretsian | 200000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 7777.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Արեգ Զոհրաբյան | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100000.00 AMD |
Misak Sargsian | 60000.00 AMD |
Misak Sargsian | 50000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Anna-Sona Minasyan | 80000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Նայիրի Թնկրյան | 40000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
Թամարա Գևորգյան | 50000.00 AMD |
Sona Hovagimian-Minasyan | 80000.00 AMD |
Anahit Marutyan | 20000.00 AMD |
Anna Minasyan | 80000.00 AMD |
Vahan Pokhsraryan | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Anzhela | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Vrezh Papazyan | 1999.00 AMD |
Arev | 5000.00 AMD |
Anna Amirkhanyan | 125000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Arev | 5000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
Elisabeth Boursalian | 200000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
Ida Yengoyan | 25000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Գործադիրի այսօրվա նիստում որոշում է կայացվել 560 մլն դրամ հատկացնել և 2017-ի ընթացքում լուծել 100 անօթևան ընտանիքի բնակարանային խնդիրը: Խոսքը, նշենք, ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի մասին է, որի շրջանակում2008-2016թթ. ընթացքում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 4728-ի բնակարանային խնդիրը լուծվել է, սակայն դեռևս լուծում է պահանջում ծրագրի շահառու 653ընտանիքի բնակարանային խնդիրը: Այպիսով, պետբյուջեով այս տարի կլուծվի 100-ի խնդիրը:
ELQ-ի հետ զրույցում «Շիրան կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ասաց, որ իրականում անօթևան ընտանիքների թիվը ավելի մեծ է և միայն Գյումրիում այսօր տնակներում կամ կիսակառույց-կիսաքանդ շինություններում գոյատևում է շուրջ 2200 ընտանիք, որոնցից կեսը Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ կորցրել են իրենց գույքը:
-Պարո՛ն Թումասյան, այդ դեպքում սա ի՞նչ թվեր են, եթե միայն Գյումրիում երկու հազարից ավելի անօթևան կա:
-Ծրագրի շահառու դառնալու համար պարտադիր պայման էր դրված այն, որ ժամանակին ընտանիքները պետք է փաստաթղթեր հանձնած լինեին բնակարանների բաշխման հանձնաժողովին, իսկ բացի այդ, համաձայն կառավարության համապատասխան որոշման, երկրաշարժի ժամանակ պետք է կորցրած լինեին բազմաբնակարանային շենքերում բնակարաններ: Ստացվում է, որ եթե անձը բնակարան է կորցրել, սեփական տուն, մասնակի է փոխհատուցվել, դատարանի վճիռով և այլն, նրանք շահառու չեն ճանաչվել և նրանց մասին դեռ որոշում չկա: Իհարկե ցավալի է, որ 30 տարի անց մենք դեռ քննարկում ենք աղետի գոտու խնդիրներ: Գյումրիում այս պահին շուրջ 2200 ընտանիք ապրում է վագոն-տնակներում կամ կիսախարխուլ շենք-շինություններում, նրանց կեսաը այսպես թե այնպես կապված է երկրաշարժի հետ, բայց կառավարությունը նրանց մասով դեռ որևէ որոշում չունի: Իհարկե լավ է, որ 100 ընտանիք այս տարի պետությունից բնակարան կստանա, բայց, ցավոք, անօթևանության խնդիրը դրանով չի լուծվում:
-Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել բարեգործական ակցիաների կամ անհատների կողմից բնակարանների տեսքով նվիրաբերումների մասին: Տարեկան ի՞նչ թվի մասին է խոսքը:
-Ցավոք, ավելի շատ խոսվում է, թե տարբեր բարեգործներ կամ կազմակերպություններ նման խնդիրներ են լուծում, քան իրականում ինչ-որ բան է արվում: Եվ տարեկան դա շատ փոքր թիվ է կազմում, թեև, անշուշտ, այդ ճանապարհով մի շարք ընտանիքների հարց է լուծվում: Երբ մեր միջոցով է այդ գործընթացն արվում, մենք ընտրում ենք ամենածայրահեղ վատ պայմաններում գոյատևող ընտանիքին՝ կապ չունի՝ երկրաշարժի հետևանքով են այդ վիճակում հայտնվել, թե ոչ, մարդն ապրում է աղետի գոտում, երեխաներ ունի և օգնության կարիք ունի: Դա բավարար է, որ մենք այդ ընտանիքը տեղափոխենք նոր բնակարան, բայց սրանով երկրաշարժի հետևանքով անօթևանների թիվը գրեթե չի պակասում, որովհետև բարեգործական հիմունքներով տրամադրվող բնակարանների համար որևէ պարտադիր պայման չկա, որ ընտանիքը անօթևան պետք է լինի երկրաշարժի հետևանքով: Այդպես, ապրիլին 16 բնակարան «Ծառուկյան» հիմնադրամի անունից նվիրեցինք անօթևան ընտանիքներին, այս պահին զբաղվում ենք ևս երկու անօթևան ընտանիքի բնակարաններով ապահովելու խնդրով՝ Գերմանիայում բնակվող հայազգի ճարտարապետի կողմից են նվիրվում:
-Պարո՛ն Թումասյան, 30 տարի է անցել, բայց աղետի գոտի հասկացությունը Հայաստանում դեռ գոյություն ունի: Ո՞րն է պատճառը՝ պետությունը իսկապես փող չունի, թե՞ քաղաքական կամքը չի հերիքում:
-Ոչ, ֆինանսների խնդիր չէ: Հայաստանում մեր բախտը իշխանությունների առումով այդպես էլ չբերեց՝ խոսքը բոլորին է վերաբերում: Ու , ցավոք, ժողովուրդը սկսում է նմանվել իր վատ իշխանություններին: Եվ եթե տարիներ առաջ մենք ունեինք վատ իշխանություն՝ լավ ժողովուրդ, ապա այսօր իրավիճակն այլ է: Եվ ունենք անկազմակերպ, անհոգի, քաղաքական կամքից զուրկ ու քայքայված պետական համակարգ, իսկ նման պայմաններում ինչպե՞ս հնարավոր է խնդիրներ լուծվեն: Եթե լիներ կազմակերպվածություն, կամք ու ցանկություն, ապա իհարկե այս խնդիրները կլուծվեին՝ և՛ տնակները կքանդվեին, եթե կոռուպցիա չլիներ՝ մարդկանց բնակարաններ են տալիս, բայց տնակները թողնում ու հիմա էլ ընկել ենք այդ տնակների ձեռքը կրակը, և՛ համապատասխան որոշումներ կկայացվեին այդ տնակների քանդելու մասին, ինչը իսկապես ցավոտ հարց է, բայց անհրաժեշտ՝ ոչ մի վիրահատություն առանց ցավի չի լինում: Դրա համար ես իսկապես ցավում եմ, որ ժողովուրդը ստիպեց, որ ոչ թե իշխանությունները փոխվեն, այլ մենք այսօր կանգնած ենք ավելի լուրջ՝ Հայաստանը որպես պետություն պահպանելու խնդրի առաջ:
Աննա Հովակիմյան
Նյութի աղբյուր Elq.am
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: