Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած հարկային բեռից ազատվելու խնդրանքով «Շիրակ կենտրոնը» այսօր դիմել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին 2016-09-19   6513     

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած հարկային բեռից ազատվելու խնդրանքով «Շիրակ կենտրոնը» այսօր դիմել է նաև  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Դիմումում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն վարչապետ

 Ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ նախորդ մի քանի տարիների ընթացքում «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ, հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների և այլ միջազգային կազմակերպությունների կողմից, Գյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 16 բնակարան:

Վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններով «Շիրակ կենտրոնից» պահանջվում է գնված բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով: Մեր ձեռնարկները բարեգործական համարելու, այս անհասկանալի հարկային պահանջները և հետագա տույժ ու տուգանքները զիջելու ակնկալիքով մենք դիմել էինք Հայաստանի բարձրագույն իշխանություններին:

 Մեր դիմումների բոլոր պատասխաները, ցավոք, բացասական էին:

Այս իրավիճակում կազմակերպության գործունեությունը բնականոն հունով շարունակելը դարձել է անհնարին: Եվ քանի որ «Շիրակ կենտրոնը» չունի այնպիսի ֆինանսական կարողություններ, որ կատարի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, ու հատկապես հիմա, երբ օրերը ցրտելու հետ հարյուրավոր աղքատ ու անօթևան ընտանիքներ սպասում են իրենց համար փրկօղակի վերածված մեր ձմռան վառելափայտի բաժանման ամենամյա բարեգործական ծրագրի մեկնարկին, մենք պարտադրված ենք դիմել մեր բոլոր գործընկերներին ու բարի կամքի տեր մարդկանց և հայտարարել դրամահավաք: Միաժամանակ մենք անօթևան ընտանիքներին նվիրած բնակարանների համար մեզ առաջադրված հարկային բեռը զիջելու խնդրանքով դիմում ենք Ձեզ:

Հարգելի պարոն վարչապետ

Ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ Ձեր աջակցությամբ մեր կազմակերպության վրայից, մեր համոզմամբ, օրենքի բացի պատճառով առաջացած հարկային այս բեռը հանվելու դեպքում, հանգանակված գումարով կգնենք ևս մեկ բնակարան ու կնվիրենք բազմազավակ որևէ ընտանիքի, իսկ գումարի բավարարելու պարագայում նաև ձմռան վառելափայտ ձեռք կբերենք ու կբաժանենք անօթևան ընտանիքներին»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

 Գյումրի

2016 թ. սեպտեմբերի 19

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: