Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Բարեգործություն, որի համար ՊԵԿ-ը պատժում է «Շիրակ կենտրոնին» 2016-09-14   2385     

Բարեգործություն, որի համար ՊԵԿ-ը պատժում է «Շիրակ կենտրոնին»

Գյումրիում բարեգործական հիմունքներով անօթեւան ընտանիքների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն»-ը օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից գրություն է ստացել՝ տեղեկանալով, որ կենտրոնը չի վճարել ֆիզիկական անձանցից ձեռք բերած թվով ութ բնակարանների համար անհրաժեշտ եկամտային հարկը: Խոսքը շուրջ 5 մլն դրամ գումարի մասին է: Իսկ բնակարանները, ինչպես հայտնի է, «Շիրակ կենտրոնը» գնում է հովանավորների աջակցությամբ՝ անօթեւան գյումրեցիներին անհատույց տրամադրելու համար:

Ստացվում է, որ բարեգործական նպատակով գնվող բնակարանների համար կենտրոնը ստիպված է եկամտահարկ վճարել: Այս կապակցությամբ «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը նամակով դիմել է ՀՀ Կառավարությանը, Սերժ Սարգսյանին, ՊԵԿ ղեկավարությանը՝ տեղեկացնելով, որ շահույթ չստացած կազմակերպությունը չի կարող շահութահարկ վճարել, եւ խնդրել է այդ բեռից ազատել կենտրոնին:

Այսօր մեզ հետ զրույցում Թումասյանն ասաց, որ ոչ նախագահականից, ոչ կառավարությունից արձագանք դեռ չեն ստացել: Փոխարենը նոր նամակ են ստացել ՊԵԿ-ից, որում Գյումրու տարածքային հարկային տեսչության պետը երկար բացատրել է հարկային օրենքները եւ կրկին պահանջել եկամտահարկը:

«Ասում եմ շահույթ չհետապնդող կազմակերպությունը ո՞նց կարող է շահույթ հետապնդել, որ շահութահարկ վճարի, ասում են օրենք կա: Չեն ընդունում, որ օրենքում բաց կա եւ պետք է շտկել. օրենքը վերաբերում է իրավաբանական անձանց: Պետք է տարբերակվի, որ եթե բարեգործական նպատակով է՝ չպետք է հարկվի: Մենք հուշում ենք ճանապարհը, պետք է Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգող հանձնաժողովը բարեգործական ճանաչի ծրագիրը եւ այդ բեռը հանի «Շիրակ կենտրոն»-ի վրայից: Դրանից հետո քայլեր կլինեն, որովհետեւ դա հսկայական գումար է, մեր կենտրոնի գոյության խնդիրն է կասկածի տակ դրվում»,- նկատեց Թումասյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է դիմեք հանրության աջակցությանը այս հարցը լուծելու համար, Թումասյանը պատասխանեց.

«Ամենաչսիրածս բանը դրամահավաքն է: Ձմեռը մոտենում է, 3000 մարդ ձմռան վառելափայտի կարիք ունի, եթե ես գումար հավաքեմ, էդ գումարով մարդկանց վառելափայտի հարցը կլուծեմ: Գումար հավաքեմ ու տամ հարկայինի՞ն: Հովանավորներն էլ չեն համաձայնի հավելյալ գումար տալ: Մարդիկ համ տուն առնեն, պետության հոգսը թեթեւացնեն, համ էլ պետությանը դրա համար հա՞րկ տան: Չեն անի: Ստացվում է, որ մեր ծրագրերը պետք է սառեցվեն: Մինչդեռ հենց այսօր մենք երկու բնակարանի գնման համաձայնություն ստացանք: Ստացվում է, որ եթե մենք դրանք գնենք՝ մեր հարկն ավելանում է: Չգիտենք ինչ անել»,- ասաց Թումասյանը:

«Շիրակ կենտրոնի» ղեկավարը լուծումը տեսնում է կենտրոնի գույքը բռնագանձելու մեջ, թեեւ կարծում է, որ իրենք պատժելի ոչինչ չեն արել.

«Պարգեւատրելու փոխարեն պետք է բռնագանձո՞ւմ անեն էս 10 տարվա աշխատանքի, Գյումրիում իրականացրած սոցիալական հեղափոխության համար»,- տարակուսում է նա եւ նշում, որ սա է Հայաստանում առկա վիճակի իրական պատճառը. «Միայն օտարի պատճառով չի այսպես: Նույնիսկ բարեգործության մենաշնորհն են իրենցով ուզում անել: Ուզում են ասել, որ մարդուն չես կարող լավ բան անել, եթե իրենց տիրապետության, վերահսկողության տակ չես»:

Վերջին տվյալներով Գյումրիում դեռ կան շուրջ 3500 կիսախարխուլ վագոն-տնակ: Արդեն 10 տարի է՝ Գյումրիում գործում է «Շիրակ կենտրոնը»: Ընկերությունն անապահովներին վառլեփայտ, տուն է տրամադրում, որոնք ձեռք են բերվում հովանավորների հետ բանակցությունների միջոցով: Վահան Թումասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարիների ընթացքում իրենց միջոցով շուրջ 60 բնակարան է նվիրվել անօթեւաններին: «Միայն այս տարի 16 բնակարան արդեն տրվել է, եւս 6-ը ընթացքի մեջ է: Բոլորը 4-5 երեխա ունեցող ընտանիքներ են: Պատկերացրեք շուրջ 100 մարդու կյանք է փոխվել, ճակատագիր է փոխվել»,- ընդգծում է կենտրոնի ղեկավարը:

armtimes.com

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: