Անուն Ազգանուն | Գումարի չափը |
---|---|
Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
Misak Sargsian | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 50000.00 AMD |
Tiroui Melkonian | 100000.00 AMD |
Tiroui Melkonian | 81.00 AMD |
Hamo Jeretsian | 100000.00 AMD |
Rima Aivazian | 120000.00 AMD |
Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
Jack and Anny Yaghdjian | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Misak Sargsian | 100000.00 AMD |
Իդա Ենգոյան | 20000.00 AMD |
Hamo Jeretsian | 200000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 7777.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Արեգ Զոհրաբյան | 100000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100000.00 AMD |
Misak Sargsian | 60000.00 AMD |
Misak Sargsian | 50000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Anna-Sona Minasyan | 80000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 2000.00 AMD |
Նայիրի Թնկրյան | 40000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 5000.00 AMD |
Թամարա Գևորգյան | 50000.00 AMD |
Sona Hovagimian-Minasyan | 80000.00 AMD |
Anahit Marutyan | 20000.00 AMD |
Anna Minasyan | 80000.00 AMD |
Vahan Pokhsraryan | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Anzhela | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Vrezh Papazyan | 1999.00 AMD |
Arev | 5000.00 AMD |
Anna Amirkhanyan | 125000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Arev | 5000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 10000.00 AMD |
Sofiya Bagdasaryan | 10000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
Elisabeth Boursalian | 200000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 1000.00 AMD |
Ida Yengoyan | 25000.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Անանուն նվիրաբերություն | 100.00 AMD |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Շիրակ կենտրոն»-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից գրություն էր ստացել, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերած թվով ութ բնակարանների համար «Շիրակ կենտրոն»-ից եկամտային հարկ չի պահվել: Ավելի վաղ մեզ հետ զրույցում կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը հայտնել էր, որ խոսքը 5 միլիոն դրամի մասին է: Գրությունը ստանալուց հետո գրավոր նամակներով «Շիրակ կենտրոն»-ը դիմել էր Սերժ Սարգսյանին, ՊԵԿ-ի նախագահին, ինչպես նաև Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգող հանձնաժողովի նախագահին և առաջին փուլի համար խնդրել բարեգործական ճանաչել ծրագիրը և այդ բեռը հանել «Շիրակ կենտրոն»-ի վրայից:
Այս ընթացքում «Շիրակ կենտրոն»-ը հստակ որևէ պատասխան չի ստացել:
«Գյումրիի տարածքային հարկային տեսչության պետի կողմից մի նոր նամակ ենք ստացել, որտեղ երկար բացատրել են հարկային օրենքները և կրկին պահանջել են եկամտահարակը: Վերջում ասվում է, որ երեք ամիսների ընթացքում մոտ 50 միլիոն դրամի բնակարանների գործարք ենք կատարել և գրված է, որ 8 բնակարանի համար պետք է վճարումներ անենք: Մեծ հաշվով՝ արձագանքը հետևյալն է՝ ավելի մանրամասն են պահանջել այդ գումարները: Խառը բացատրել են՝ ընդհուպ մինչև համեմատություն անցկացրել կազինոներում գումար շահելու հետ: «Բարեգործական նպատակով» ասվածի վերաբերյալ որևէ գրառում չկա: Նշել են, որ ձեռնարկատիրակական գործունեության արդյունքն են ստացված եկամուտները, թեպետ, անհասկանալի է՝ ինչ եկամուտների մասին է խոսքը: Այս ամբողջի մեջ ցավալին այն է, որ նշվում է, թե ձեռներեցության նպատակով գնված բնակարանների մասին է խոսքը: Երբ ես ասում եմ՝ այս պարագայում օրենքը բաց է, չեն համաձայնվում»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Վահան Թումասյանը՝ նկատելով, որ հաշվի առնելով այս ամենը՝ պետք է օրենքը շտկեն կամ էլ կառավարության համապատասխան հանձնաժողովում կենտրոնը ճանաչեն բարեգործական:
Նա հայտնեց, որ նախագահականից ևս հստակ պատասխան չկա:
«Նախագահականի աշխատակազմից զանգել են ու նորից մանրամասնել են օրենքները: Որոշում կամ գրավոր պատասխան՝ ի օգուտ մեզ, դեռ չկա»,- ասաց կենտրոնի ղեկավարը՝ չբացառելով, որ հնարավոր է՝ նոր վարչապետին ևս նամակով դիմեն:
Վերջինս փոխանցեց, որ նաև նոր խնդիր է ծագել:
«Ասել են, որ մեկ ամսվա ընթացքում պետք է վճարվի, եթե՝ ոչ, տույժ ու տուգանքներ էլ կգան»,- մտահոգություն հայտնեց Վահան Թումասյանը:
Թեպետ, ծրագրերի մեծ մասը սառեցված է, Վահան Թումասյանը նշեց, որ ծայրահեղ վիճակում ապրող մարդկանց համար 6 բնակարանից երկուսի գումարն արդեն կա:
«Ընտանիքներից մեկը ծայրահեղ վիճակում է: Երեխաները միակողմանի ծնողազուրկ են՝ հայրը կախվել է, իրենք էլ փողոցում են հայտնվել: Հիմա հովանավորն այդ երեխաներին գումարը տրամադրել է, մնացել է գործարքը անենք: Հիմա նրանք ի՞նչ մեղք ունեն, որ մենք այսպիսի խնդրի առաջ ենք: Հիմա վախենում ենք՝ մի կողմից կա 4 բնարական, մյուս կողմում էլ ծայրահեղ պայմաններում ապրող ընտանիքներ, այդ ընտանիքներին կհասցնենք արդյո՞ք հանել այդ պայմաններից, թե՝ ոչ: Այս ամենը հոգեկան խանգարման կհասցնի մարդուն»,- ասաց նա:
Վահան Թումասյանը նշեց, որ այս պահին խնդրի վերաբերյալ երկու տարբերակ է տեսնում:
«Երկու տարբերակ կա, առաջինը՝ ասեմ, իմ տարիքը բավարար չէ, և եթե դուք ասում եք, որ բարեգործությունը ձեր մենաշնորհն է, վերցրեք, գնացեք, ինչ ուզում եք արեք: Վերջին հաշվով՝ «Շիրակ կենտրոն»-ի ունեցվածքը բռնագանձեք գումարների փոխարեն, ես էլ աչքերս փակեմ ու ասեմ, որ տնակներ չկան, ծայրահեղ պայմաններում ապրող մարդիկ էլ չկան: Երկրորդ տարբերակն էլ դրամահավաքն է: Բայց եթե դրամահավաք անեինք, մարդկանց վառելափայտի համար կանեինք, որ մարդիկ ձմռանը չսառեն կամ աղբանոցներից աղբ չհավաքեն, որ աղբը վառեն: Դրամահավաք անեմ, տանեմ տամ հարկայինի՞ն: Առհասարակ, մենք այդ գումարները շատ դժվարությամբ ենք գտնում: Հաճախ հենց հովանավորներն են զբաղվում այդ հարցով: «Շիրակ կենտրոն»-ը դրամահավաքությամբ չի զբաղվում, բայց հիմա ստիպված այդ երկու ճանապարհը կա: Ռիսկային է այս ամենը, հաշվի վրա փոխանցված գումարները որպես տույժ-տուգանք կբռնագանձվեն, էլ ո՞ր բարեգործը կհամարձակվի գումար փոխանցել»,- ասաց նա՝ նշելով, որ արդեն կենտրոնի հետագա գործունեության հարցն է առկախ մնում:
«Իսկ 5 միլիոնը ավելանալու տենդենց ունի, քանի որ նոր բնարականներ կան: Հիմա մտածում եմ, որ վաղը կգնամ, վերոնշյալ երկու բնակարանի գործարքը կանեմ ու նույն սկզբունքով կվարվեն, քանի որ չեմ կարող ուղղակի տալ բնակարանը՝ երեխաներն անչափահաս են: Երեխաները պետք է դառնան չափահաս և իրենք որոշեն՝ բնակարանը վաճառեն, թե՝ ոչ: Քանի որ երեխաներն անչափահաս են, ծնողն իրավունք ունի երեխաների փոխարեն անմիջապես գործարք կատարել: Բայց մենք դեպքեր ունենք, երբ 10 հազար դոլարով տներ ենք առել, որոնք վաճառվել են 3000 դոլարով: Մնում է՝ կեղծ գործարք անեմ, նվիրատվություն ձևակերպենք բնակարանը, վաճառողին էլ ասեմ՝ ի՞նչ տարբերություն, քեզ համար մեկ չէ՞: Բայց այդ դեպքում էլ ամեն հովանավոր չի հասկանա, ինչ ասել է հայկական իրականություն: Ես ինչպե՞ս բացատրեմ, չի ասի՝ առք ու վաճառքի պայմանագիրը տուր»,- մտահոգվեց նա:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: