Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Սոված կսատկեմ, բայց երեխայիս գիշերօթիկ էլ չեմ բերի» 2016-06-13   1990     

«Սոված կսատկեմ, բայց երեխայիս գիշերօթիկ էլ չեմ բերի»

10-ամյա Արտյոմի համար այս ամառը տարբերվում է նախորդներից։ Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության սանը վերադարձվել է ընտանիք։ Սոցիալական վատ պայմանների պատճառով 5 տարի առաջ մայրը որդուն տեղավորել էր գիշերօթիկում։ «Ապրում էի հեռու բարեկամիս տնակում։ Շատ վատ պայմաններ էր։ Ես ձեռքիս կոտրվածքից հետո չեմ կարողացել աշխատել, երեխային տվել եմ գիշերօթիկ։ «Երեխան չէր ուզում գիշերօթիկ գնալ, անընդհատ ասում էր՝ մամա ջան, հանիր ինձ։ Ասում էի՝ սպասիր։ Գիշերօթիկն էլ չէր տալիս, ասում էր՝ տուն, աշխատանք չունես պատմում է Արտյոմի մայրը՝ Հայարփի Հովհաննիսյանը, որն առանց ամուսնու է մեծացնում երկու երեխաներին։ Փոքր դուստրը՝ Էմիլին, 2 տարեկան է։ Աշխատանք Հայարփին չի գտել, բայց որդին վերջնականապես ընտանիք է եկել «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի և շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանի աջակցությամբ,որոնք բնակարան են գնել Մուշ-2 թաղամասում։ Ասում է՝ հիմնական աջակցությունն էլ այս տարիներին եղել է «Շիրակ կենտրոն»-ից, որն օգնել է վառելափայտով, սննդով։ «Ես շատ ուրախ, երջանիկ երեխաներիս հետ ապրում եմ՝ այդ դժոխքից հետո։ Միայն իմ գործն է մնացել, դա էլ տեսնենք, էլի։ «Շիրակ կենտրոն»-ն այս հարցում նույնպես աջակցում է. հիմա դասընթացների եմ գնում»,- պատմում է 30-ամյա Հայարփին։ Արդյո՞ք պետությունն այս տարիների ընթացքում չի՞ աջակցել՝ հարցին՝ պատասխանում է. «Քաղաքապետարան եմ դիմել, ասել է՝ գնա, վարձով ապրի։ Դե վարձով եթե ապրեի, երեխայիս մոտս կբերեի։ Պետությունը մի բան էլ քեզ կկանգնի, կասի՝ գիտես, որ հանում ես գիշերօթիկից, բերես, էլ չեմ ընդունի։ Մարզպետարանից հենց այդ բառերն ինձ ասացին։ Ասում եմ՝ փոխանակ ինձ աջակցեք, որ երեխաս կողքիս լինի, մի բան էլ ասում եք՝ ետ բեր։ Իրենք շահագրգռված են, որ մնան երեխաները գիշերօթիկում, ինձ այդպես ասացին։ Ես էլ ասացի՝ ես պատի տակ սոված կսատկեմ, բայց երեխայիս էլ այդտեղ՝ գիշերօթիկ, չեմ բերի»։ 10-ամյա Արտյոմը սեպտեմբերից հանրակրթական դպրոց կհաճախի։ «Ուրախ եմ, որ նոր դպրոց պիտի երթամ։ Շատ ուրախ եմ, որ գիշերօթիկից ելա, ու էլ ամեն օր չեմ ելնի տնից»,-ասաց նա։ Արտյոմը վստահեցնում է՝ լավ է սովորելու։ Երազում է հայտնի բռնցքամարտիկ դառնալ։ «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը ընդգծում է, որ իրենք աջակցել են այս ընտանիքին, քանի որ մայրը համաձայն է եղել որդուն վերադարձնել ընտանիք։ «Մենք աշխատում ենք այն ընտանիքներին աջակցել, որոնք երեխաներին իրենց մոտ են պահում կամ համաձայնում են երեխային գիշերօթիկ հաստատությունից վերցնել ու հանրակրթական դպրոց տանել։ Մենք այդ պայմանով էինք բնակարանը նվիրում, որ նա գնա, հանի երեխային այդ կենտրոնից»,-ասաց նա։ Վահան Թումասյանը հիշում է, որ կենտրոնի ղեկավարությունն ի սկզբանե չի համաձայնել երեխային տալ. «Սկզբում Հայարփիին ասում էին՝ ուրիշի տնակում ես մնում։ Երբ մենք բնակարան տվեցինք, հետո ծնողը բողոքում էր, որ կրկին խոչընդոտներ են ստեղծվում։ Զրույց ունեցա տնօրենի հետ և դրանից հետո չեմ կարծում, թե հնարավոր էր մերժել»։ Արտյոմը ոչ միայն դպրոց կհաճախի, այլեւ արդեն իսկ դարձել է Անօթևան ընտանիքների համար գործող ցերեկային կենտրոնի սան։ «Այդ կենտրոնը լավագույն պայմաններն ունի և կարծում եմ՝ Հայաստանում լավագույն ցերեկային կենտրոնն է»,-ասաց նա։ Շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանն էլ հավելում է. «Մենք գտել ենք հովանավոր այդ ընտանիքի համար և ամեն ամիս իրենց գումար է փոխանցելու։ Շատ կարևոր է, որպեսզի ընտանիքն ունենա եկամուտ և կարողանա հոգալ իր կարիքները»։ Լուսանկարները՝ Թերեզա Մխիթարյանի՝ Ֆեյսբուքյան էջից։

 

http://www.a1plus.am/1463726.html

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: