Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյումրեցիները աշխատանք են փափագում 2016-03-07   1596     

Գյումրեցիները աշխատանք են փափագում

«Շիրակ կենտրոնը» տասնյակ բարեգործական ծրագրեր ունի: Տարիներ շարունակ իրականացվում են անօթևան և աղքատ մարդկանց կարիքից դրդված, իսկ մեզ համար՝ պարտադրված ծրագրեր: Երբեմն ուզում եմ վերջ դնել դրանց, սակայն մտավախություն ունեմ, որ հետևանքները ծանր են լինելու հարյուրավոր ընտանիքների համար: Հարյուրավոր երեխաների գրենական պիտույքներ և պայուսակներ, հագուստներ, կոշիկներ, վառելափայտ, սննդամթերք: Ծանր է լինելու հատկապես միայնակ տարեցների համար: Եւ ի վերջո այդ ծրագրերի հանրայնացմամբ է, որ գրեթե ամբողջ հայության ուշադրությունը բևեռվեց Գյումրիում առկա անօթևանության ու աղքատության վրա: Էլ չեմ խոսում տասնյակ ընտանիքների, անհատ բարերարների կողմից նվիրաբերված բնակարանների մասին: Բայց «Շիրակ կենտրոնը» միայն բարեգործական ծրագրեր չէ որ արել է: Նախորդ տարիներին Գյումրիում պետության կողմից բաշխված մոտ 3000 բնակարանների բաշխման գործընթացի մոնիտորիգը մի հսկա աշխատանք էր: Այն, ինչ արվեց մեր կողմից լիիրավ կարելի է կոչել մի բառով՝ հերոսական աշխատանք: Սակայն ես պարզապես ատում եմ բարեգործությունն ու դրամահավաքը, թերևս այդ պատճառով երբեք մենք մասսայական դրամահավաք չենք արել, հիմնականում կոնկրետ հովանավորի միջոցներով արել ենք այս կամ այն ծրագիրը, հաշվետու լինելով հենց կոնկրետ հովանավորին:Առհասարակ ես հակված եմ Գյումրին փրկելու մեկ այլ տարբերակին, այն է աշխատատեղերի ստեղծում: Այդ պարագայում միայն հնարավոր կլինի վերջ տալ օգնությունների բաշխմանը, քանի որ բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ նույնիսկ բնակարաններ տրամադրելով, չենք կարողանում աղքատությանը վերջ տալ: Եւ մի ուշագրավ դիտարկում ևս ներկայացնեմ, շատ ընտանիքներ, ովքեր մի կերպ գոյատևում են դոմիկներում, սակայն հրաժարվում են բնակարաններից, լոկ այն պատճոռով, որ գիտակցում են, որ բնակարան տեղափոխվելիս այլևս չեն կարողանալու լիիրավ օգտվել բարեգործական ծրագրերից: Ավելին, նրանցից շատերը չեն կարողանում նույնիսկ կոմունալ ծախսերը վճարել… Թերևս այդ պատճառով ինձ համար ամենակարևոր ծրագրերից մեկը համարվում է՝ «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից» ծրագիրը: Հավատացեք, ամբողջ ձմեռ կտրված ծառերը բաժանելիս, ահավոր հոգեբանական բեռի տակ եմ եղել, ինչը չեմ զգացել, դոմիկների քանդոցքից առաջացած փայտը բաժանելիս: Առավել ևս դոմիկների քանդման ժամանակ, ոչ միայն քաղաքն է մաքրվում աղետի դառը հիշողությունից, այլ մոտ 10 առողջ տղամարդ ընդգրկվում է աշխատանքներում: Պատկերացրեք ծանր և կեղտոտ աշխատանք է, սակայն բոլորը նվիրումով են անում, որովհետև աշխատանք ունեն: Դրանից մեծ երջանկություն այդ մարդկանց համար չի կարող լինել: Իսկ մենք դոմիկների քանդման գործում հիմնականում ընդգրկում ենք տնակային ավանների բնակիչներին:
 

Հ.Գ.«Շիրակ կենտրոնի» լավագույն բարեկամներ Vartan Nazarian-ի և Herman Hintiryan-ի օժանդակությամբ արդեն իսկ սկսել ենք մեր ամենակարևոր ծրագրերից մեկը: Ձեռք ենք բերում չբնակեցված դոմիկները, քանդում ենք իսկ փայտն էլ բաժանում ենք անօթևան ընտանիքներին որպես ձմռան վառելափայտ: Այս ծրագիրը նպաստում է, որպեսզի խնայենք անտառները և մոտ 10 գործազուրկ մարդկանց ապահովենք, թեկուզև ժամանակավոր աշխատանքով:

Վահան Թումասյան

 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: