Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

«Միակ մխիթարանքն այն է, որ Գյումրիում դեռևս բավականին շատ մարդ է մնացել» (ֆոտոշարք) 2016-01-14   1327     

«Միակ մխիթարանքն այն է, որ Գյումրիում դեռևս բավականին շատ մարդ է մնացել» (ֆոտոշարք) Նոր տարվա հետ կապված «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը երեք երազանք ունի` բոլոր զինվորները ողջ և առողջ վերադառնան տուն, Գյումրին վերջապես ձերբազատվի դոմիկային հոգեբանությունից և «Շիրակ կենտրոնը» բարեգործական ծրագրերի փոխարեն, զարգացման ծրագրերով զբաղվի:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն 5-րդ տարին է` իրականացնում է «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագիրը: Եթե ծրագրի իրականացման առաջին տարում հաջողվել է Գյումրիի դոմիկներում բնակվող ընդամենը 50-60 ընտանիքի ապահովել ձմռան վառելափայտով, ապա այս տարի արդեն կենտրոնը 500 ընտանիքի տրամադրել է վառելափայտ և ևս 300 ընտանիքի էլ նախատեսում է առաջիկայում տրամադրել:

«Գնալով խնդիրը խորանում է, բայց մեր թե´ ֆիզիկական, թե´ հոգեկան հնարավորություններն այդքան չեն, որ կարողանանք խնդրին ամբողջական լուծում տալ. պետությունը և այլ մարդիկ պետք է շահագրգիռ լինեն այս հարցում»,- մեզ հետ զրույցում նշեց Վ. Թումասյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր պարբերաբար աջակցել և շարունակում են աջակցել իրենց ծրագրերի իրականացմանը:

Առավել ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին (մոտ 100) ձմռան ընթացքում կենտրոնը 5-6 անգամ է օգնություն տրամադրում, իսկ մյուսներին մեկանգամյա օգնություն է հատկացնում. «Ամենակարիքավոր ընտանիքներին, որոնք ոչ մի հնարավորություն չունեն սեփական միջոցներով վառելափայտ հայթայթելու` հիվանդ են, երեխաներն են շատ կամ միայնակ տարեցներին, առավել մեծ քանակությամբ վառելափայտ ենք տալիս, քան մյուսներին: Քիչ-քիչ ենք տալիս վառելափայտը, որ շատերին հասնի, մինչև նորից գումար հայթայթենք ու բաժանենք: Միջոցներ ունենալու դեպքում դեռ 300-400 ընտանիքի առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում բաժանելու ենք վառելափայտ, մինչև ձմեռը հանեն»,- նշեց Վ. Թումասյանը` հավելելով, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում մոտ հազար ընտանիքի նաև սննդամթերք են տվել, երեխաների համար ամանորյա միջոցառումներ են կազմակերպել, նվերներ են բաժանել, այցելել են միայնակ տարեցների:
Կենտրոնն օգնություն տրամադրում է հիմնականում տնակային ավաններում ապրող ընտանիքներին, բայց ոչ միայն նրանց, քանի որ, Վ. Թումասյանի խոսքով, կան բնակարաններում կամ տներում ապրողներ, ովքեր շատ ավելի վատ վիճակում են գտնվում. «3000 ընտանիք տնակներում է ապրում, ևս մի 1000 կարիքավոր ընտանիք էլ` տներում և բնակարաններում, այսինքն` միայն մեր հաշվարկով, 4-5 հազար ընտանիք ծայրահեղ վիճակում է գտնվում: Նրանցից շատերն աղբանոցներից են վառելիք հայթայթում. ինչ ասես վառում են, ինչի պատճառով տեղանքում շնչելու օդ ուղղակի չկա»,- ասաց նա` ընդգծելով, որ միայն դեկտեմբեր-հունվար ամիսներին 20 տոննա սննդամթերք, մեկ մեքենա հագուստ (նոր հագուստ և կոշիկներ երխաների համար) և 40 մեքենա վառելափայտ են բաժանել կարիքավորներին:

Զրուցակցիս խոսքով, ինչքան շատ օգնություն են բաժանում, այնքան խճճվում են, քանի որ կարծես կարիքավորների շրջանակը գնալով աճում է. «Բոլորն ուզում են, որ իրենց ձմռան հոգսը թեթևանա, բայց մեր հնարավորություններն այնքան չեն, որ կարողանանք բոլորին աջակցել: Հիմա, երբ ամբողջ քաղաքն իմացել է, որ նման գործունեություն ենք ծավալում, ավելի շատ են դիմում մեզ, և մենք ստիպված ենք լինում ավելորդ ծախսեր անել, գնալ և ստուգել, թե ինչքանով է նրանց ներկայացրածը համապատասխանում իրականությանը. որպես կանոն` 20-30 տոկոսը փորձում է խաբել, բայց, ինչ արած, մեր քաղաքացիներն են»,- ասաց նա` հավելելով, որ կենտրոնն ունի 4-5 հարյուր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքների բազա, բայց ցուցակը փոփոխական է, քանի որ միշտ նորեր են հայտնվում, երբեմն էլ ոմանք դուրս են գալիս ցուցակից, երբ, ասենք, բնակարան են ստանում. «Ում չենք ճանաչում, ստիպված ենք լինում ստուգել, որ օգնությունն առավել կարիքավորներին հասնի»:

Այդքան շատ կարիքավոր մարդկանց հետ շփվելու և այդ ծայրահեղ ծանր գործը կատարելու միակ մխիթարանքը Վ. Թումասյանի համար այն է, որ համոզվում է` դեռևս մեծ քանակության մարդ է մնացել Գյումրիում և չի արտագաղթել:

«Շիրակ կենտրոնը» բարեգործությամբ զբաղվելու հնարավորություն ունի ի շնորհիվ հանգանակությունների և նվիրատվությունների. կան բարեգործական ֆոնդեր և անհատներ, որոնք աջակցում են կենտրոնի ծրագրերի իրականացմանը (կենտրոնի ծրագրերին, բարեգործներին և նվիրատվություններին կարելի է ծանոթանալ shirakcentre.org կայքում), բայց, Վ. Թումասյանի խոսքով, չեն չարաշահում բարերարների վստահությունը, և անհատական օգնություն ստանալու համար միայն ծայրահեղ դեպքերում են դիմում նրանց:

«Շիրակ կենտրոնի» աշխատանքը բարդացնող ևս մեկ գործոն կա` Գյումրիում գոյություն ունեցող երկու տեսակի հասցեագրումները, որի մասին ևս խոսեց Վ. Թումասյանը. «Երկրաշարժից անմիջապես հետո, երբ ձևավորվեցին տնակային ավաններ, դրանք համարակալվեցին կոտորակով` պայմանականորեն, ժամանկավորապես: Այնուհետև նույն կերպ հաշվառվեցին տնակները, ապա դրանցում բնակվող ընտանիքների անձնագրերում խփվեցին այդ հաշվառման թվերը: Փաստացի քաղաքում սկիզբ դրվեց մի մեծ խառնաշփոթի, որից միայն օգուտ քաղեցին ընտրակեղծարարները ընտրացուցակները կազմելիս»,- ներկայացրեց նա` ընդգծելով, որ ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության կողմից վաղուց պետք է վերանայված լինեին «ժամանակավոր» կոչվող տարածքներում՝ դոմիկներում, հաշվառում ունեցող անձանց գրանցումները:
Փաստորեն, դեռևս շատ տարիներ առաջ բնակարաներ ստացած ընտանիքների անդամներ չեն հաշվառվել նոր բնակարաններում և շարունակում են պահպանել տնակներում հաշվառումները: Վ. Թումասյանը հասկանում է` հիմնականում սա արվել է սոցիալական նպաստ ստանալու և դոմիկները չքանդելու համար, իսկ պատկան մարմիններն էլ չեն շտապել ուղղել սխալը` հավանաբար ընտրացուցակներում շիլաշփոթ ստեղծելու նպատակով. «Նման պայմաններում տնակներում բնակվող ընտանիքներին ըստ հաշվառման կարգի աջակցություն ցուցաբերելը դառնում է անիմաստ: ՀՀ կառավարության կողմից անհապաղ պետք է որոշում կայացվի, որ Գյումրիում չբնակեցված կամ նախորդ տարիներին` 10-15 տարի առաջ, բնակարան ստացած անձանց ժամանակավոր կացարանները քանդվեն և համայնքապատկան տարածքները մաքրվեն, իսկ բնակարանով փոխհատուցված անձիք էլ դուրս գրվեն դոմիկներից և հաշվառվեն իրենց բնակարաններում: Հակառակ պարագայում Գյումրիում երբեք հնարավոր չի դառնա վերացնել աղետի հետևանքները»:

Զրուցակիցս տեղեկացրեց, որ այս առաջարկությունը մշակման փուլում է և առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարությանը:

Անի Ռափյան

Լուսանկարները վերցված են Վահան Թումասյանի և «Շիրակ կենտրոնի» ֆեյսբուքյան էջերից

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: